Սովորական խայտառակություն

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018
Մեր տեղական Դոն Քիշոտը

Օսկան Քոչարյան

 

Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց իր նախընտրած ուղղությամբ, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումը կատարեց. «Սիրելի հայրենակիցներ. քիչ առաջ տեղի ունեցած նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշեց նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին»:


Նման հայտարարությունը նախ և առաջ նշանակում է, որ Նիկոլն, այնուամենայնիվ, որոշեց անցնել միայնակ պայքարի և առաջին հերթին դաշինքի իր գործընկերներին ցուցադրել, որ ինքն առանց նրանց մասնակցության էլ ինչ-որ բան արժե և կարող է շարժում նախաձեռնել: Սրա հետ մեկտեղ, ՔՊ որոշումն այնքան շատ խոցելի տեղեր ունի, որ դրանք արդեն իսկ ստվերելու են մյուս բոլոր առավելությունները:
Սկսենք նրանից, որ Նիկոլը մարդկանց փողոց է կանչում ընդդեմ մի թեկնածուի, որը չի առաջադրվել: Այսինքն՝ ներկա պահին Սերժ Սարգսյան անունով վարչապետի թեկնածու չկա, ոչ ոք այդպիսի առաջադրում չի կատարել: Եվ ստացվում է, որ Փաշինյանը դուրս է գալիս իր իսկ երևակայության ծնունդ մրցակցի դեմ: Այլ հարց է, որ Սարգսյանն ամենահավանական հավակնորդն է:


Բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե Նիկոլն ու յուր ՔՊ-ն ինչ հիմար վիճակում կհայտնվեն, եթե հանկարծ պարզվի, որ Սերժ Սարգսյանը չի ուզում լինել վարչապետ: Մարդիկ նստել, ճանապարհային քարտեզ են գծել, ժողովուրդ են դուրս բերել փողոց, տրամադրվել են մարտականորեն, բայց ճակատամարտի դաշտում հակառակորդի «բանակը» չկա:


Իսկ եթե էլ ավելի հաշվենկատորեն խնդրին անդրադառնանք, ապա սա պարզապես շատ ուշացած քայլ է: Վարչապետի ընտրությունից հաշված օրեր առաջ նրա դեմ շարժում նախաձեռնելը դատապարտված է ձախողման, քանի որ պրոցեսն արդեն գործի է դրված, և եթե իսկապես կար լուրջ ցանկություն` կասեցնելու Սարգսյանի իշխանավարման ժամկետը, ապա սրա մասին միայն այսօր չիմացան: Կային բոլոր նախադրյալները դրան լրջորեն պատրաստվելու համար, թե չէ ցուցադրական ելույթների, ընդդիմադիր շոուների ու հողմաղացների դեմ կռիվների արդյունքում դեռ աշխարհում ոչ մի իշխանություն իր լիազորությունները վայր չի դրել:







Դիտումների քանակ 43095


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը

Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը

Ապրիլի 21, 2018


Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Փաշինյան Նիկոլին ցուգցվանգի մեջ գցեց: Վերջինիս բանակցություններ առաջարկելով՝ վարչապետը Նիկոլին կա...

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլից այսօր վերջապես լավ բան լսեցինք: Պարզվում է, Բեյրութ քաղաքի դաշնակները միացել են նրա շարժմանը: Թե ինչ բան է Բեյ...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը

Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը

Ապրիլի 20, 2018


Այն, ինչ կատարվում է այսօր երկրում, հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականության արդյունքն է, Նիկոլ Փաշինյանն էլ...

Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը

Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը

Ապրիլի 20, 2018


Արդեն երկու-երեք օր է` քաղաքացիական անհնազանդության շարժման պարագլուխ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով կրկնում է, որ իրենք պատր...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Փախել է Արման Բաբաջանյանը

Փախել է Արման Բաբաջանյանը

Ապրիլի 19, 2018


Դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ ամենահզոր լրատվամիջոցում։ Պարզ է, որ խոսքը 1in.am կայքի մասին է։ Բանն այն է, որ ...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը

Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը

Ապրիլի 18, 2018


Անցած խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հանդիմանում էր քաղաքացիներ...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Փաշինյանը և մյուսները

Փաշինյանը և մյուսները

Ապրիլի 13, 2018


Այսօր Ազատության հրապարակում կայացած բողոքի հանրահավաքի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հա...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը