Ազգային խայտառակություն

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Ջհանգիր Լֆիկյան

 

Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Այդքանը: Շատ կարճ և բովանդակալից, սակայն ոչ այդքան պարզ: Դե, իհարկե, մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում հանրաքվե: Այդօրինակ միջոցառումներ մեզ մոտ եղել են 3 անգամ, և 3 անգամն էլ կեղծվել են: 1995, 2005 և 2015թթ. հայ ժողովուրդը միահամուռ «ոչ» է ասել սահմանադրություններին, սակայն դրանք ստացել են իրավաբանական ուժ և, հետևաբար, գործել են: Նախկին սահմանադրություններում չկար տարածքների փոփոխության մասին դրույթը: Այժմ կա: Ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ և ի՞նչ պայմաններով է ցանկանում իրագործել այդ դրույթը և, ի վերջո, ինչո՞ւ պետք է այն սահմանադրության մեջ ներառվեր: Մի պահ պատկերացնենք, որ, նպատակահարմարությունից ելնելով, Մինսկի խմբի համանախագահները որոշեն փոխանակել մեր երկրի մի բնակավայր այլ երկրի բնակավայրի հետ: Ենթադրենք՝ Գյումրին Գյանջայի (նախկին Կիրովաբադ) հետ: Հիմնավորումն էլ տան, թե Գյումրին ավելի մոտ է Թուրքիային, իսկ Գյանջան՝ Հայաստանին և ԼՂՀ-ին: Ի՞նչ կլինի: Ըստ գործող Սահմանադրության` այդ խնդիրը համարվելու է վերպետական խնդիր, Ազգային ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ կայացնում է հանրաքվե անցկացնելու մասին որոշում, և վերջապես, այդ որոշումից հետո՝ եռօրյա ժամկետում, նախագահը նշանակում է հանրաքվե: Իշխանություններն ուժ ու եռանդ չեն խնայում և վախեցնելով, կաշառքով, վարչական ռեսուրսներ օգտագործելով ու տարրական մեքենայությամբ այնպես են անում, որ հանրաքվեի արդյունքներով, ասենք, Գյումրին փոխանակվի Գյանջայի հետ: Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե ֆիզիկապես փոխանակումը տեղի կունենա, թե ոչ: Ավելին, կարող է այնպես ստացվել, որ փոխանակումը կրի միակողմանի՝ մեզ համար անբարենպաստ բնույթ: Խնդիրը դա չէ: Ամենանողկալին այն է, որ իրավաբանորեն ամրագրված է Հայրենիքի առքուվաճառքի մասին դրույթը, ասել է թե՝ քաղաքացիներին սովորեցնում են Հայաստանը մաս-մաս կամ ամբողջությամբ վաճառելու մեխանիզմը:


Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է, թե ինչ է ենթադրում ՀՀ նոր Սահմանադրության՝ տարածքների փոփոխվելու մասին ազդարարող հոդվածը, և ինչպես պետք է փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանել է, թե ինքն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը:


Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը նման մի օրինակ է ներկայացրել. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին փոխանակվի Արծվաշենի հետ: Այն, որ Շավարշ Քոչարյանն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը, հասկանալի է: Ընդ որում, նրա կողմից Սահմանադրություն չմեկնաբանելը պայմանավորված չէ իրավական նկատառումներով: Դա հետևանք է անհայրենիք մարդու հոգեբանության, որն իրեն պատկանող Շենգավիթ բժշկական կենտրոնից զատ ոչինչ չի տեսնում: Նա կմեկնաբաներ Սահմանադրությունը միայն մեկ դեպքում, երբ այնտեղ հոդված լիներ, որով սահմանվեր Շենգավիթ ԲԿ փոխանակման ձևաչափը, ասենք՝ շան բնի հետ: Այդ դեպքում նա ոչ միայն կմեկնաբաներ սահմանադրության այդ դրույթը, այլև ընդդիմություն կդառնար: Ինչ վերաբերում է դաշնակ Արմեն Ռուստամյանին, ապա սրան ասելու շատ բան չկա: Դաշնակներն անբարոյական են և իրենց մորն էլ կփոխանակեն ԺԷԿ-ի պետի տեղակալի պաշտոնի հետ: Սրանց պարագայում խնդիրն այլ է: Մեկ դարից ավելի է, որ սրանք փոխանակումներով և վաճառքով են զբաղվում: Մեր կարծիքով՝ եկել է սրանց փոխանակելու ժամանակը, և այդ իմաստով առաջարկում ենք Դաշնակցությունը փոխանակել ադրբեջանական մուսավաթականների հետ: Ի դեպ, վերջիններից մեր ժողովուրդը շատ ավելի քիչ է տուժել, քան Դաշնակցությունից: Դրան զուգահեռ, առաջարկում ենք Արմեն Ռուստամյանին փոխանակել Մեղրիբան Ալիևայի հետ, եթե, իհարկե, ադրբեջանցիք համաձայնեն: Իսկ եթե ոչ, ապա կհամաձայնենք տալ նաև Աղվան Վարդանյանին ու անգամ Հրանտ Մարգարյանին: Հավատացեք, Մեղրիբանը, որոշ իմաստներով, սրանցից ավելի արժեքավոր է: Ի դեպ, վերոհիշյալ դաշնակներին փոխանակելու համար պետք չէ կեղծել հանրաքվեի արդյունքները, անգամ անհրաժեշտ չի լինի ընտրակաշառք բաժանել: Հայ ազգը լրիվ անվճար կքվեարկի այդօրինակ փոխանակման օգտին:


Հետգրություն


Ի դեպ, հարկ է նշել, որ քաղաքակիրթ աշխարհի և ոչ մի երկրի սահմանադրության մեջ չկան տարածքների փոխանակման կամ սահմանների փոփոխության դրույթներ: Պետությունն անսասան սուբստանց է, անգամ հիփոթետիկորեն անհնար է ամրագրել պետության տարածքային փոփոխությունների հարցը: Իսկ այն, որ մեր Սահմանադրության վերջին խմբագրմամբ մենք ունեցանք այս հազվադեպ դրույթը, մտածելու տեղիք է տալիս…







Դիտումների քանակ 43667


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Մարտի 30, 2018


Երբ դաշնակ պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցնում են առաջիկա փոփոխությունների մասին, նա ասում է, որ ամեն ինչից գոհ է` բացառությ...

Ով ասի՝ դուք մի ասեք

Ով ասի՝ դուք մի ասեք

Մարտի 28, 2018


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր անդամներ և ԳՄ նոր ներկայացուցիչ ունի` հանձին Արսեն Համբարձումյանի: Դաշնակները սրա մասին ասո...

Գումարելիների տեղերը փոխելիս

Գումարելիների տեղերը փոխելիս

Մարտի 26, 2018


Ապագա կառավարության կազմում Դաշնակցությունը կարծես թե արդեն տաքացրել է իր տեղը և հիմա անցել է հիմնական անելիքին: Իսկ այդ անելիք...

Դաշնակները խառն են

Դաշնակները խառն են

Մարտի 24, 2018


Աղվերանում մեկնարկել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ժողովը, որի ժամանակ ընտրելու են նոր Գերագույն մարմին։ Հայտնի է, որ ՀՅ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մարտի 19, 2018


Մեծ ախորժակ, բայց սահմանափակ հնարավորություններ ունեցողները միշտ էլ իրենց դժբախտ են զգում: Դաշնակներն այս պահին հենց այդպիսի հո...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Մարտի 13, 2018


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը արդեն իր երրորդ վերլուծությունն է հրապարկ հանում, և հիմա դա նվիրված է «Հյո...

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Մարտի 6, 2018


Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի ենթարկվեց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը: Երևույթը դատապարտեցին, հ...

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Փետրվարի 28, 2018


Բազմիցս գրել ենք, որ Արծվաշենը, այնպես, ինչպես, ասենք, Գյումրին, Կապանը, Վարդենիկը, Երևանը կամ էլ «Բարեկամություն» մետրոյի շրջա...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Տարիքային անհամապատասխանություն

Տարիքային անհամապատասխանություն

Փետրվարի 22, 2018


Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ-ն դեմ քվեարկեց «Ծառուկյան» խմբակցութ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Փետրվարի 14, 2018


Իշխանությանը մաս կազմելուց հետո առաջին անգամ Դաշնակցություն կուսակցության աչքերը հանկարծ բացվել են, և նրանք տեսել են, որ արևի վ...

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

Փետրվարի 9, 2018


Դաշնակցությունն իրեն այնպես վստահ և կայուն չի զգում, որքան փորձում է ներկայացնել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարվում է, և վտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը