Խայտառակություն առանց մեկնաբանության

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018
Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Փոլ Կրեյգ Ռոբերտս

 

Կընդունի՞ արդյոք Կրեմլը մարտահրավերը

 

Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է մեկնաբանել գեներալ Սերգեյ Ռուդսկոյի՝ Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի հայտարարությունն այն մասին, թե ռուսները ստույգ ինֆորմացիա ունեն, որը վկայում է, որ Աթ-Թանֆ քաղաքի մերձակայքում ամերիկյան հրահանգիչները զինյալների որոշակի քանակությամբ խմբեր են պատրաստել՝ Սիրիայի հարավում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ իրականացնելու համար։

 

Նրանք պատրաստվում են քիմիական թունավոր նյութերով հագեցած զինամթերքի մի քանի պայթյուններ կազմակերպել։ Այս փաստը հետագայում կօգտագործվի այն բանի համար, որպեսզի մեղքը բարդվի կառավարական ուժերի վրա։ Քիմիական զենքի արտադրության բաղադրամասերն արդեն հասցվել են հարավային գոտի՝ լարվածությունը թուլացնող կառավարական ուժերի կողքին, հումանիտար պարեկների քողածածկույթի ներքո։ Սադրանքները պատրվակ կհանդիսանան, որպեսզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հարվածներ հասցնեն Սիրիայի ռազմական և կառավարական ենթակառուցվածքին։

 

Եվ մի սպասեք, թե այդ մասին ինչ-որ բան կլսեք իրենց լիովին վարկաբեկած արևմտյան քարոզչական ԶԼՄ-ներում, որոնք որպես քարոզչական զենք են ծառայում պատերազմի նախարարության համար։

 

Ռուսաստանի իշխանությունները պետք է մեղադրեն իրենք իրենց այն բանի համար, որ հերթական անգամ չավարտեցին աշխատանքը Սիրիայում։ Դրա փոխարեն նրանք թույլ տվեցին Վաշինգտոնին ընդլայնել իր ներկայությունն այդ երկրում, զինել և նոր վարձկաններ նախապատրաստել, մատակարարել նրանց քիմիական զենք և իրենց նավատորմը կենտրոնացնել սիրիական ուժերի վրա հարձակվելու համար, որպեսզի թույլ չտան նրանց հետ խլել Սիրիայի տարածքը։

 

Մեր առջև հարց է կանգնած. եթե գեներալ Ռուդսկոյի ինֆորմացիան ճիշտ է մեջբերված, ապա ի՞նչ է նախաձեռնելու Ռուսաստանը։ Կկիրառի՞ արդյոք Ռուսաստանն իր գերազանցությունն օդում և ՀՀՊ համակարգերում, որպեսզի խփի ամերիկյան հրթիռներն ու ինքնաթիռները։ Թե՞ Ռուսաստանը կընդունի հարձակումը և նորից Վաշինգտոնի գործողությունները կհայտարարի հակաիրավական ու կսկսի բողոքել ՄԱԿ-ում։

 

Եթե Ռուսաստանը չպատասխանի գրոհին, ապա Վաշինգտոնն էլ ավելի ուժեղ ճնշում կգործադրի։ Վաղ թե ուշ Ռուսաստանը չի կարողանա չպատասխանել հերթական հարձակմանը, և պատերազմ կպայթի։

 

Եթե պատերազմ սկսվի, ապա արդյո՞ք այն կսահմանափակվի սովորական սպառազինությունների կիրառմամբ, թե՞ Վաշինգտոնը կօգտվի դրանից՝ արդարացնելու համար միջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումն ընդդեմ Ռուսաստանի։ Այս հարցերը պետք է գտնվեն Ռուսաստանի ղեկավարության տեսադաշտում։ Ռուսաստանը դեմ-հանդիման կհայտնվի լուրջ սպառնալիքի առջև վաշինգտոնյան «հինգերորդ շարասյան» կողմից հենց Ռուսաստանի ներսում, «ատլանտյան ինտեգրացիոնիստների»՝ քաղաքական և տնտեսական ղեկավարությունում այն ռուսների կողմից, որոնք համարում են, որ Ռուսաստանը ցանկացած գնով պետք է ինտեգրվի արևմտյան աշխարհին։ Այդ մարդիկ ընդունակ են կաթվածահար անել իշխանությունը և նրան անվճռականության հասցնել վիճակի՝ այդպիսով Ռուսաստանը ենթարկելով առաջին միջուկային հարվածին։

 

Առայժմ Ռուսաստանը շարունակում է ինքն իրեն պարտություններ հասցնել՝ խաղալով դիվանագիտության և միջազգային իրավունքի կանոններով, ի հեճուկս այն ակնհայտ փաստի, որ Վաշինգտոնը չի հարգում և չի հետևում ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Վերջին շաբաթվա ընթացքում վաշինգտոնյան վասալ Բրիտանիան՝ երկիր, որը ոչ մի ռազմական կամ քաղաքական նշանակություն չունի, Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին լիակատար արհամարհանք ցուցաբերեց։

 

Այլ խոսքով՝ Ռուսաստանին նսեմացրեց և վիրավորեց վաշինգտոնյան կայսրության շարքային վասալը։ Բրիտանիայի վարչապետը, պաշտպանության նախարարը և արտաքին գործերի նախարարն առանց որևէ ապացույցի Ռուսաստանի վրա են բարդում ոչ մեկին պետք չեղող նախկին լրտեսի և նրա դստեր ենթադրյալ թունավորումը՝ ենթադրյալ նյարդապարալիտիկ թունավոր նյութով, որի գոյության փաստն իսկ կասկածի է ենթարկվում ամերիկյան և բրիտանական փորձագետների կողմից։

 

Բրիտանիայի վարչապետը խախտել է օրենքը և միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակից է հանդիսանում Բրիտանիան՝ Ռուսաստանին 24 ժամ տալով մեղադրանքին պատասխանելու համար, որի ապացույցները չեն ներկայացվել։ Օրենքը և միջազգային համաձայնագրերը պահանջում են, որպեսզի մեղադրանք ներկայացնող երկիրն ապացույցներ տրամադրի այն երկրին, որին մեղադրում են, իսկ վերջինին հատկացվում է 10 օր, որպեսզի ուսումնասիրի ապացույցները և պատասխան ներկայացնի։ Բրիտանական կառավարությունը հրաժարվել է հետևել այն համաձայնագրին, որի մասնակից է հանդիսանում։ Ավելին, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն անձամբ է մեղադրել Ռուսաստանի նախագահ Պուտինին այն բանում, որ նա հրաման է տվել մահափորձ կատարել ոչ մեկին պետք չեղող մի ինչ-որ լրտեսի դեմ։

 

Չբավարարվելով Ռուսաստանին և նրա նախագահին աննախադեպ վիրավորանք հասցնելով՝ Բրիտանիայի պաշտպանության նախարարը, մի երկրի, որն իրեն Ռուսաստանից պաշտպանելու ոչ մի հնարավորություն չունի՝ անգամ իր սենիորալ տիրոջ օգնությամբ, ի պատասխան ոչնչով չամրապնդված մեղադրանքներից հրաժարվելու՝ ասել է, որ «Ռուսաստանը պետք է ձայնը կտրի ու կորի գրողի ծոցը»։

 

Սա չափից ավելին էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար։ Իգոր Կոնաշենկովը պատասխանել է. «Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի ցուցաբերած բազարային լրբության հռետորաբանությունը հիանալի բնութագրում է նրա ինտելեկտուալ իմպոտենցիայի ծայրահեղ աստիճանը։ Այս ամենը լոկ հաստատում է ոչ միայն Ռուսաստանի հասցեին Լոնդոնի բոլոր մեղադրանքների ոչնչությունը, որոնք մենք լսում ենք վերջին մի քանի տարիներին, այլև հենց «մեղադրողների» լիակատար ոչնչությունը։ Մեծն Բրիտանիան վաղուց վերածվել է համաշխարհային հարմարավետ բնի ոչ միայն ամբողջ աշխարհից փախած ճամբարը փոխածների, այլև ֆեյքային սենսացիաներ արտադրող ամեն տեսակ դուքանների համար՝ «Սիրիայում մարդու իրավունքների բրիտանական օբսերվատորիայից» մինչև բրիտանացի սպայի կողմից ստեղծված՝ իբր սիրիական «Սպիտակ սաղավարտների» հետախուզությունը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հասցեին Բրիտանիայի պաշտպանության նախարարի լկտի արտահայտություններին, ապա ծառայողական գործունեության իրական արդյունքների բացակայության պայմաններում հենց միայն դրանք են, հավանաբար, մնացել նորին գերազանցության զինված ուժերի զինանոցում»։

 

Տեսեք ինչպես է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լիովին հերքում «Մեծն» Բրիտանիայի՝ որպես ռազմական և քաղաքական տերություն լինելը։ Ռուսաստանցի զինվորականների տեսակետից՝ բրիտանական պետությունը՝ Վաշինգտոնի վասալը, լիակատար ոչնչություն է։ Սա ենթադրում է, որ ռուսաստանցի զինվորականները կենտրոնացած են Վաշինգտոնի վրա և, ամենայն հավանականությամբ, չեն հանդուրժի Վաշինգտոնի գործակալներին ռուսաստանյան կառավարական և գործարար շրջանակներում, եթե սրանք իրենց անվճռականության պատճառով անպաշտպան թողնեն Ռուսաստանին։

 

Գուցե ռուսները որոշեն, որ եկել է ժամանակը, երբ պետք է ցուցադրեն իրենց գերազանց ռազմական հնարավորությունները և ոչնչացնեն ոչ միայն ամերիկյան հրթիռներն ու ինքնաթիռները, այլ նաև նավատորմի կազմավորումները, որոնցից կկատարվի հարձակումը։ Եվ դեռ իրենց միջուկային ուժերն էլ կբերեն պատրաստության բարձր աստիճանի։ Ի՞նչ կանի այդ ժամանակ Վաշինգտոնը։ Կկարողանա՞ արդյոք լկտիությունից արբած խուլիգաններից կազմված կառավարությունը գալ բանական որոշման, թե՞ մարդիկ, ովքեր այնքան ամբարտավան են, որ իրենց «բացառիկ» ու «անփոխարինելի» կհամարեն, մահվան կդատապարտեն ողջ աշխարհը, ներառյալ բուսականությունը, կենդանիներին, թռչուններին և բոլոր արարծներին, որոնց մտքով անգամ չեն անցնում այն խելագար մարդասպանները, որոնք տիրում են արևմտյան աշխարհին։

 

Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ամենամեծն է այն բոլոր սպառնալիքներից, որոնք երբևէ ծառացել են մարդկության առջև։ Եթե մենք այս հարցում անհաջողություն կրենք, բոլորս կզոհվենք՝ մեզանից յուրաքանչյուրը և բոլոր կենդանի արարածները։

 

Չնայած ռուսական ռազմական գերազանցությանը՝ Ռուսաստանի իշխանությունների մարդասիրությունը նրանց դնում է անշահավետ վիճակի մեջ, քանի որ Վաշինգտոնը մարդասիրության հետ գործ չունի։

 

Աղբյուրը՝ Свободная Пресса







Դիտումների քանակ 39589


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը