Սովորական խայտառակություն

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Մարտի 22, 2018
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Օսկան Քոչարյան

 

Դեռ շարունակվում է վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե ինչու նախագահի ընտրությունը պիտի կատարվի փակ քվեարկությամբ, իսկ ահա վարչապետին ընտրելու են բաց քվեարկության միջոցով: Տարածված տեսակետն այն է, թե դա հատուկ է այդպես արվել, որպեսզի որևէ մեկը չկարողանա գաղտնի քվեարկությամբ շեղվել։ Եվ քանի որ նոր Սահմանադրության հեղինակները չէին ցանկանա, որ մարդիկ այդպես մտածեին, ապա զանազան մեկնաբանություններով ջանում են հարցը շահեկան լույսի ներքո ներկայացնել: Ճիշտ է, մինչ այս պահը որևէ մեկը համոզիչ բացատրություն չի տվել, սակայն խնդրին իր հեղինակավոր կարծիքն է փորձել կցել նաև Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը` ցուցադրելով սեփական գիտելիքների ամբողջ պաշարը: Իսկ որ այդ գիտելիքները խիստ կասկածելի են, հատկապես հաշվի առնելով նրա կոպերատիվ կրթությունն ու Գլաձոր համալսարանի դիպլոմը, փաստել է հենց ինքը` իր պատասխաններով:

 

Նախ, Թովմասյանն ասում է, թե քվեարկության բաց լինելու հիմքում դրվել է այն իրողությունը, որ վարչապետի ընտրությունը քաղաքական գործընթաց է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքական մեծամասնության դիրքորոշումն այս հարցում պետք է հստակ երևա։ Նման բացատրությունից պետք է ենթադրել, որ երկրի նախագահի ընտրությունը քաղաքական գործընթաց չէր, դրա համար էլ գաղտնի արվեց: Իսկ սա արդեն զավեշտալի ու անհեթեթ մոտեցում է:

 

Բայց Հրայր Թովմասյանն այդքանով չի սահմանափակվում: Ցանկանալով ցույց տալ, թե ինքը որքան շատ բան գիտի միջազգային իրավունքի մասին, ՍԴ նախագահն ասում է, որ վարչապետի ընտրության սահմանադրական կարգավորման հիմքում դրվել է գերմանական դոկտրինը, որտեղ տարածված է այն կարծիքը, ըստ որի՝ այն պետք է լինի բաց քվեարկությամբ։ Իսկ հետո գալիս է ամենածիծաղելին: Պարզվում է, որ իրականում Գերմանիայում գործում է վարչապետի քվեարկության գաղտնի ընթացակարգը: Եվ ահա գերմանական դոկտրինի թելերի մեջ խճճված Թովմասյանին այլ ելք չի մնում, քան ասել, որ այո, այնտեղ փակ են քվեարկում, բայց «թե՛ մասնագիտական, և թե՛ քաղաքական հանրությունը դա համարում է սխալ»։

 

Սա արդեն իսկական ձախողում է: Սահմանադրության նոր դրույթը փրկել ցանկացող ՍԴ նախագահը խայտառակ կացության մեջ է հայտնվել, որովհետև, արի ու տես, Հայաստանում էլ նույն պատկերն է: Օրենքը սահմանել է մի բան, իսկ «մասնագիտական, և քաղաքական հանրությունը դա համարում է սխալ»։ Ու որքան էլ Թովմասյանը պատեպատ խփվի, մարդիկ շարունակելու են մնալ նախկին կարծիքին, որ քվեարկությունը այս անգամ ունի ապագա վարճապետի չափերով կարված հագուստի տեսք, իսկ Հրայր Թովմասյանն այդպես էլ մնաց իր գոյություն չունեցող գիտելիքների մակարդակին:







Դիտումների քանակ 33931


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Փետրվարի 26, 2018


Այն պահից ի վեր, երբ Հրայր Թովմասյանը լքեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017


Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր խորհրդարանում «Հավաքների օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերով մշտ...

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Հուլիսի 20, 2017


ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միտքը հակում ունի ...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Հրայր Թովմասյանը կորոշի բոլորի փոխարեն

Հրայր Թովմասյանը կորոշի բոլորի փոխարեն

Ապրիլի 10, 2017


Նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից: Հենց այդ ժամանակ էլ կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետ...

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Դեկտեմբերի 12, 2016


Տեղեկություններ կան Ազգային ժողովից, որ Հրայր Թովմասյանը վերջնականապես կատաղել է: Այն, որ սա իրականությունից կտրվել է դեռ այն ժ...

Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետի

Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետի

Նոյեմբերի 1, 2016


«Մայրերի ու աղջիկների» մաֆիայի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի արտահայտությունն ու հանձնարարականը կարծես թե այնքան պարզ ու հաս...

Կսնվեն Հրայրի հաշվին

Կսնվեն Հրայրի հաշվին

Մայիսի 3, 2016


ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կրակն է ընկել իր լեզվի ձեռքը: Այս էլ որերորդ անգամ նա որակումների մեջ իրեն ազատությունն...

Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Մայիսի 1, 2016


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին բոլորը նմանեցնում են ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին, որն իր բուժ...

Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Ապրիլի 6, 2016


Հարցազրույցներում Թովմասյանը պետք է հստակ արձանագրի իր և իր ընտանիքի ցավը և դրա ծայրահեղ աստիճանը, որը պատճառվել է նրանց ` հանո...

«Չաթլախը» հիմա ընկեր է ու բարեկամ

«Չաթլախը» հիմա ընկեր է ու բարեկամ

Մարտի 31, 2016


Իշխանության և ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումը ռազմաճակատի դաշտ է հիշեցնում: Իսկ այդ ճակատային գծի առանձին հ...

Հրայր Թովմասյանը հանցանք է պարտակում

Հրայր Թովմասյանը հանցանք է պարտակում

Փետրվարի 18, 2016


Նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում ընդգրկված Հրայր Թովմասյանը համաձայն չէ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, ...

Հրայր Թովմասյանը սկսել է աղոթել

Հրայր Թովմասյանը սկսել է աղոթել

Հունվարի 8, 2016


Արդարադատության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեռ սեփական եկեղեցի չի կառուցել, սակայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը