Տիեզերական խայտառակություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Ջհանգիր Լֆիկյան

 

Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավարների հետ միասին: «ԵՊՀ Ռեստարտ» շարժումը մի նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրաձայնել և լուծել բուհերի առանցքային խնդիրները»,- ասվում է սրանց հայտարարությունում:


Ի՞նչ են սրանք ուզում, ումի՞ց և ո՞ւմ պատվերով: Այս հարցերի պատասխաններն իմանալով միայն հնարավոր է կողմնորոշվել և պատկերացում կազմել ռեստարտականների մասին:


Որեմն, ըստ մամուլի հրապարակումների, ռեստարտականները փորձում են լուծել մի քանի կարևորագույն խնդիրներ, որոնցից առաջնահերթությունը տրվում է զուգարաններին: Ի՞նչ է դա ենթադրում: Սրանք ասում են, որ համալսարանի զուգարաններն անշուք վիճակում են, իսկ զուգարանի թղթերը անհարմար են իրենց հետույքների համար:Ավելին, սրանք ասում են, որ ունեն իրենց երազած զուգարանների և զուգարանաթղթերի օրինակներ, որոնք պետք եղած դեպքում կարող են ներկայացնել հանրությանը: Ինչ վերաբերում է համալսարանի ղեկավարությանը, ապա ռեստարտականներն ասում են, որ ղեկավարությունը դեմ է իրենց պատկերացրած կամ երազած զուգարաններին ու զուգարանաթղթերին և անգործություն է ցուցաբերում այդ հարցում:


Մինչև սրանց ի հայտ գալը մեր մտքով անգամ չէր անցնում, որ հայ ուսանողության մեջ այդքան մոդայիկ է զուգարանագիտությունը: Մենք արդարացիորեն կարծում էինք, որ զուգարանները Տարոն Մարգարյանի և Երևանի ավագանու մենաշնորհն են: Փաստորեն, սխալվում էինք: Եվ եթե Տարոնի նախասիրությունների շրջանակում էին միայն բիոզուգարանները և Սովետաշենի կեղտաջրերը, ապա ռեստարտականները զբաղվում են նաև սովորական զուգարաններով և զուգարանաթղթերով: Եթե հաշվի առնենք, թե սրանք ինչ քնքշությամբ և արհեստավարժությամբ են խոսում զուգարանաբանության մասին, ապա միանշանակ կարելի է պնդել, որ ռեստարտականների գաղափարախոսներն իրենց կյանքի ամենադրական ժամերն անց են կացնում զուգարաններում: Իսկ զուգարանաթղթերի մասին սրանց սրտաճմլիկ դատողությունները թույլ են տալիս եզրակացնել իրենց կողմնորոշման մասին:


Ռեստարտականների բարձրացրած հաջորդ կարևոր խնդիրը բուֆետներն են: Մենք արդեն գրել ենք, որ ժամանակին խորհրդային բուֆետների նիստուկացը, ինչպես նաև կադրերը, մեծ ազդեցություն են թողել անկախ Հայաստանի քաղաքական մտքի վրա, քանի որ բուֆետներից և այդտեղի աշխատակիցներից են սերվել այնպիսի հանճարեղ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արթուր Բաղդասարյանը, Արմենչիկ Դարբինյանը, պրն Նեմեցը, պրն Բուռնաշը և շատ-շատերը (ի դեպ, հետագայում մտադիր ենք հիմնարար հետազոտություն կատարել` «Բուֆետը և նրա ծանր հետևանքները Հայաստանի Հանրապետության համար»: Այժմ էլ ավանդույթները շարունակվում են. ռեստարտականները, տեսնելով, թե ինչ հաջողությունների են հասել ավագ սերնդի ներկայացուցիչները` համատեղելով բուֆետային և քաղաքական գործունեությունը, որոշել են գնալ նույն ուղիով: Ըստ սրանց, «բուֆետների հարցը համակարգային է, քանզի բոլորիս նպատակը նույնն է` ունենալ ԵՊՀ, որը կրթական, լուսավոր մի կետ կլինի»: Այդ պնդմանը, թերևս, դժվար է պատասխանել, որովհետև բուֆետների համակարգային նշանակության մասին խոսելն ու դրանք կրթության հետ կապելն առանձին ատենախոսության (մեր կարծիքով` դոկտորական) հարց է, և դա հասու է միայն Տարոնի, Արթուր Բաղդասարյանի, պրն Լիսկայի կամ գոնե ռեկտոր Արամ Սիմոնյանի նման հզոր գիտնականներին և, իհարկե, ռեստարտականներին, որոնք երևի թե վերոհիշյալ գիտնականների աշակերտները կդառնան:


Ամփոփելով նշենք, որ ի դեմս համալսարանական ռեստարտի՝ շուտով կունենանք մի հզոր նախաձեռնություն, որի ներկայացուցիչները ոչ միայն կփոխարինեն հայաստանյան ներկայիս քաղաքական և գիտական էլիտային, այլև նոր խոսք կասեն այդ բնագավառներում: Եվ այդ երիտասարդները կպահպանեն հայաստանյան ավանդույթները, կզարգացնեն գիտության նոր ուղղություն՝ զուգարանագիտություն, իհարկե, նախապես ստեղծելով բուհերում զուգարանաբանության ֆակուլտետներ (եթե ԵՊՀ-ում Հակոբյան Հրուշը ստեղծեց գոյություն չունեցող գիտության` «սփյուռքագիտության» ամբիոն, ապա ինչո՞ւ այդ նույն բուհում չստեղծվի գոյություն ունեցող բանի` զուգարանի, զուգարանագիտության ֆակուլտետ), իսկ երկրում` զուգարանաբանության նախարարություն: Դե, իսկ բուֆետները կմնան որպես քաղաքական գործունեության իրականացման հզորագույն մեկնարկային հիմք:


Հետգրություն 1


Գտնելով, որ ռեստարտական շարժումը շատ կարևոր է բոլորիս համար և հենց այդ շարժումից է կախված մեր երկրի ապագան, որոշել ենք առաջիկայում անդրադառնալ և հավերժացնել շարժման ակտիվիստներին: Եվ ո՞վ գիտի, միգուցե դրանցից մեկը հետագայում դառնա Հայաստանի զուգարանաբանության նախարար և հիշի իր կարիերայում մեր կայքի համեստ ներդրման մասին:

 

Հետգրություն 2

 

Հասկանալի է, որ չի կարող Հայաստանում կամ որևէ այլ երկրում կայանալ շարժում՝ առանց լուրջ հովանավորության։ Ըստ մեր օպերատիվ տվյալների, համալսարանական ռեստարտի, զուգարանագիտության և զուգարանաբանության նախարարության գաղափարի հեղինակն ամերիկյան ավանտյուրիստ Ջորջ Սորոսն է։ Թե ինչու է այդ խայտառակությունը նրան պետք եկել Հայաստանում՝ դժվար չէ կռահել. Սորոսն այն մարդն է, որը ոչ մի ջանք չի խնայի՝ ամեն կեղտ տարածելու համար Ռուսաստանում և նրա ծիրում գտնվող երկրներում։

 







Դիտումների քանակ 86389


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Նույն թեմայով

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017


Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Մեզ միայն Սորոսն էր պակաս

Մեզ միայն Սորոսն էր պակաս

Սեպտեմբերի 5, 2017


The Guardian թերթի ընդարձակ հրապարակումն Ադրբեջանի վերնախավի կողմից փողերի լվացման և կոռուպցիոն գործունեության մասին անմիջապես ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը