Միջազգային խայտառակություն

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Օսկան Քոչարյան

 

Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։ Այսպես, Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները հանձնարարել են իրենց ԱԳՆ-ներին քննարկել հնարավոր միջոցների հարցը՝ կապված միջադեպի հետ, հայտարարել է Դանիայի վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենը։ «Մենք հանձնարարել ենք մեր արտաքին գործերի նախարարներին դիտարկել, թե հետագա ինչ քայլեր կարող են ընդունվել։ Ես համոզված եմ, որ մենք դրան (հարցին) կվերադառնանք հունիսին, հաջորդ գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Ռասմուսենը։ Իսկ բրիտանական The Telegraph թերթը տեղեկացրել է, որ Եվրոպական միության հինգ անդամ երկիր դիտարկում է ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորության հարցը։ Խոսքը Ֆրանսիայի, Լեհաստանի, Լիտվայի և էլի երկու պետության մասին է։ լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, իր հերթին, հայտարարել է, որ սպասում է ԵՄ երկրների արձագանքին՝ Սկրիպալի հետ կապված միջադեպի առիթով։ «Ես կարծում եմ, որ ազգային միջոցների կիրառումը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթվանից»,- ասել է նա ԵՄ գագաթաժողովի երկրորդ օրն սկսվելուց առաջ։ Նաև հայտնի է դարձել, որ Իռլանդիան մտադիր է ուսումնասիրել ռուս դիվանագետների արտաքսման հարցը, ասել է երկրի վարչապետ Լեո Վարադկարը։ Ամենաողջամիտը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն էր, որը հայտարարել է, որ իր երկիրը չի արտաքսի ռուս դիվանագետներին երկրից՝ Սկրիպալի գործի ֆոնին։

 

Բայց շատ ավելի հետաքրքրական է ազատ Եվրոպայի առաջնորդների փաստարկումը։ Գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում ասվում է, որ ԵՄ առաջնորդները համաձայն են Մեծ Բրիտանիայի կառավարության գնահատականի հետ Ռուսաստանի «միանգամայն հավանական» պատասխանատվության և «ճշմարտանման այլ բացատրության բացակայության» մասին։

 

Սա արդեն, ինչպես ասում են, կոչվում է՝ տեղ հասանք, մի բան էլ առաջ անցանք։ Ի՞նչ է նշանակում «Ռուսաստանի միանգամայն հավանական պատասխանատվություն» և «այլ ճշմարտանման բացատրության բացակայություն»։ Ի՞նչ են ծխել ու քթները քաշել ԵՄ առաջնորդները, որ «հավանականությունը» նույնականացել է փաստացի ապացույցների հետ։ Կամ՝ ինչպե՞ս հասկանալ «այլ ճշմարտանման բացատրության բացակայությունը», ինչի հիման վրա մեղադրանք է ներկայացվում։ Կա՞ արդյոք նման գժության նախադեպ աշխարհում։

 

Վերջապես, մի՞թե ԵՄ առաջնորդներն այնքան տխմար են, որ իսկապես չեն կարողանում այլ բացատրություններ գտնել։ Թե՞ ստրկական վասալական դրությունը իրավունք չի տալիս նրանց դիմել առողջ բանականությանը։ Ինչո՞ւ չենթադրել, որ Սկրիպալի թունավորումը բխում է մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերից, քանի որ հենց այդ երկրներն են չափազանց հետաքրքրված հակառուսական հիստերիայի թեժացմամբ, մանավանդ որ կան Անգլիայի տարածքում հակապուտինյան այլ տարրերի (Լիտվինենկո, Բերեզովսկի) վերացման նախադեպեր։

 

Եվ այս մարազմատիկ իրավիճակում, երբ ԵՄ քաղաքականության իմաստը դառնում է բանականության լռեցումը և առողջ մտքի բռնի ոչնչացումը, մեզ մնում է միայն սպասել Սկրիպալի թունավորման «բրիտանական հետաքննության» արդյունքներին։ Ի՞նչ կասեն այդ ժամանակ եվրոպացիները, չէ՞ որ ոչ մի փաստ Ռուսաստանի դեմ նրանք չեն կարողանա ներկայացնել՝ դրանց չգոյության պատճառով, ճիշտ այնպես, ինչպես անհնար է գտնել սև կատվին մութ սենյակում, որն այնտեղ չկա։ Կդիմե՞ն արդյոք կեղծարարությունների։ Եվ որքա՞ն ճշմարտանման կլինեն դրանք։ Իսկ գուցե կդիմեն Դմիտրի Պեսկովի առաջարկին և ներողությո՞ւն կխնդրեն։

 

Ցավոք, ամերիկացիների կողմից դեգրադացված եվրոպական բարոյականությունը դա թույլ չի տա, հետևաբար, մենք դեռ երկար կհետևենք սկրիպալյան դրամայի իռացիոնալ զարգացմանը, որը լի է բնության մեջ առկա բոլոր հոգեկան խանգարումների դրսևորումներով։







Դիտումների քանակ 62666


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Նույն թեմայով

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ