Տիեզերական խայտառակություն

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Ջհանգիր Լֆիկյան

 

Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բուֆետները: Կարծիք էինք հայտնել, որ այդ շարժումը լուրջ դերակատարում կունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, իսկ դրա ղեկավարները կզբաղեցնեն լուրջ քաղաքական և գիտական պաշտոններ: Հրապարակման մեջ խոստացել էինք, որ հատ-հատ անդրադառնալու ենք ռեստարտականների կերպարներին՝ ունենալով մի քանի նպատակ, որոնցից ամենակարևորը` պարզել, թե որտեղից են սրանք սերվել, ում պատվերներն են կատարում և, ի վերջո, ովքեր են սրանք կյանքում, իսկ երկրորդ նպատակն անհամեմատ համեստ է. մենք ցանկություն էինք հայտնել, որ հետագայում լուրջ պաշտոններ ստանձնելիս սրանք հիշեն մեր կայքի համեստ ներդրումն իրենց առաջխաղացման գործում:


Եվ այսպես, կատարում ենք մեր խոստումը և ներկայացնում գլխավոր ռեստարտականին` Դավիթ Պետրոսյանին: Սրա հայրը, ունենալով ընտանիք, կապվել է նրա ապագա մոր հետ: Այդ միությունից սերվել, իսկ հետագայում ծնվել է Դավիթը: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ հայրը հեռացել է նաև Դավիթենցից և ապաստանել անառակատանը, այսինքն` բորդելում: Ի դեպ, անառակատունը և այդտեղի մշտական ու ժամանակավոր բնակիչները մեծ ազդեցություն են թողել թե՛ հոր, թե՛ հետագայում Դավթի աշխարհայացքի վրա: Կարճ ասած, որոշ ժամանակ անց ավագ Պետրոսյանը ձեռք է բերում մի տարածք, այն ներկայացնում է որպես հոսթել և այդպիսով օրինական հիմքերի վրա է դնում իր բիզնեսը՝ սուտենյորությունը: Դավթի հոր օբյեկտը հայտնի է «Բաղրամյանի հոսթել» անվանմամբ: Դա մի խայտառակ հիմնարկ է, մի կատարյալ բորդել՝ բառի ամենաայլանդակ իմաստով, որի մասին մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ հայթայթել համացանցում: Մի արտասահմանցի, որի բախտը չի բերել և նա հանգրվանել էլ Դավթի հոր հոսթելում, պատմում է, որ այդտեղի բաղնիքում սնկեր կան և հնարավոր չէ այդ հոսթելում հանգիստ հանգրվանել, քանի որ անընդհատ հեռախոսազանգեր են լինում: Մեկ այլ արտասահմանցի գրում է, որ Դավթի հոր հոսթելում սանհանգույցները շատ կեղտոտ են: Բանից անտեղյակ արտասահմանցիներն ուղղակի չեն պատկերացնում հաստատության բուն նպատակը: Դե, ինչ արած: Որպեսզի ընթերցողներին ամեն ինչ պարզ լինի, ներկայացնում ենք հոսթելի մասին հաճախորդների արձագանքները (տե՛ս նկարը):


Այսպիսով, Դավիթը մանկության և պատանեկության մի մասն անց է կացրել հոր հոսթելում, և, ամենայն հավանականությամբ, հենց այստեղ են ձևավորվել նրա՝ զուգարանների, գուգարանաթղթերի և հանրային սննդի մասին պատկերացումները: Մեր կարծիքով, երբ Դավիթը խոսում է իր պատկերացրած սանհանգույցների և այդտեղի պարագաների մասին, նա պատկերացնում է հոր հոսթելի զուգարանը, որը լի է եղել օգտագործված պահպանակներով, հիշում է մանկությունը և պատանեկությունը, երբ ինքը հոսթելի զուգարանի դռան անցքերից թաքուն դիտում էր հոսթելային կյանքի առօրյան:


Անցան տարիներ, Դավթի հայրը մինչ այժմ ապրում է «Բաղրամյանի հոսթելում» և հայ բնակչությանը, իհարկե, որոշակի գումարի դիմաց, օգնում է բավարարել սեռական կրքերը: Առաջ ընկնելով նշենք, որ Դավիթն էլ բուռն հասարակական և քաղաքական գործունեությունից ազատ ժամանակ այցելում է «Բաղրամյանի հոսթել» և շատ անգամ գիշերում այդտեղ: Ինչևէ, Դավիթը մեծացավ: Շատ մեծացավ: Դարձավ ուսանող: Գնաց բանակ: Ի դեպ, բանակի մասին. մեր տեղեկություններով՝ Դավթին, ոչ համարժեք պահվածքի և կողմնորոշման համար, անընդհատ տեղափոխել են զորամասից զորամաս՝ Ասկերան, Մարտունի: Ըստ նույն աղբյուրի, Դավթի անհամարժեք պահվածքի և տարօրինակ կողմնորոշման մասին տեղեկությունները ստացել են նաև իրավական տեսք՝ բժշկական ախտորոշման փաստաթղթի տեսքով, որը երևի թե կհրապարակենք:


Հիմա՝ ամենակարևորի մասին: Օրերից մի օր Դավիթը սիրահարվում է: Այդ օրը ոչ Ռեստարտը կար, ոչ էլ զուգարանաբանության մասին համակարգված իր պատկերացումները: Դավթի սիրային նկրտումների սուբյեկտն է դառնում Վիկտորյա Այդինյանը, որը ծնված օրվանից աշխատում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, որն իր հերթին հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից և որի ղեկավարներն են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, «Ամերիա» բանկի սեփականատեր և ազգային ողբերգություն Ռուբեն Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը և այլք: Ըստ կենտրոնի պաշտոնական կայքի տեղեկությունների` Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հանդիսանում է կարևորագույն գործիք Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար: Դավթի սերը Վիկտորյան մերժում է, հետո էլի ու էլի է մերժում: Դավիթը նրա համար չէր: Նրա միտքը զբաղված էր Կարեն Կարապետյանով, Ռուբեն Վարդանյանով և մի քիչ էլ՝ ՀՀ արևմտամետ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանով: Դավիթը չէր հանձնվում: Մի խոսքով, ահագին ժամանակ անցավ՝ սերն անպատասխան էր: Եկավ պահը, երբ «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ընկերները» որոշեցին «գրավել» Երևանի պետական համալսարանը, այլ կերպ ասած` ռեկտորի պաշտոնում նշանակել իրենց մարդուն: Մշակվեց ծրագիր, և այստեղ հիշեցին, որ կա Վիկտորյան, որին սիրում է Դավիթը, որն, իր հերթին, մանկությունից հոսթելային սանհանգույցների հզոր մասնագետ է: Եվ քանի որ «Կարեն Կարապետյան և ընկերներ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նպատակները՝ Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման իմաստով, համընկնում էին Դավթի հոսթելային մտածելակերպի հետ, որոշում կայացվեց, որ այսուհետ Վիկտորյան չպետք է մերժի Դավթի սերը: Իհարկե, կային նախապայմաններ, ըստ որոնց՝ Դավիթը պետք է համալսարանում առանցքային բարեփոխումների իրականացման համար շարժում նախաձեռնի: Որպես առանցքային բարեփոխում հանձնարարվեց թիրախավորել Երևանի պետական համալսարանի զուգարանները, զուգարանաթղթերն ու բուֆետները: «Կարեն Կարապետյան և ընկերներ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից իջեցվեց հանձնարարական, որի հիման վրա Վիկտորյան միանգամից և անվերապահորեն սկսեց սիրել Դավթին, Դավիթն էլ սկսեց զբաղվել զուգարաններով, զուգարանաթղթերով և բուֆետներով:


Սա է ողջ պատմությունը: Փաստորեն, մի կողմից, եթե չլիներ «Բաղրամյանի հոսթելը», Դավիթը չէր մասնագիտանա զուգարանների և բուֆետների ոլորտում, և, ո՞վ գիտի, միգուցե «Կարեն Կարապետյան և ընկերներ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որպես առանցքային բարեփոխումների հանձնակատար, այլ ուսանողի ընտրեր, հետևաբար, Վիկտորյան էլ այլ անձնավորությանը կսիրահետեր: Սակայն, մյուս կողմից, այս կյանքում ամեն ինչ օրինաչափ է, և պատահականություններ գրեթե չեն լինում, և միգուցե Դավիթը շատ վաղո՞ւց է հայտնվել ՀՀ ներկայիս վարչապետի տեսադաշտում, իսկ Վիկտորյան էլ ապագա հասարակական, քաղաքական գործիչներին գայթակղելու հատուկ պատրաստությո՞ւն է անցել:


Ինչևէ: Շատ սովորական և տխուր հայաստանյան պատմություն: Ասում ենք սովորական, որովհետև մեզ համար նորություն չէ հասարակական գործիչների գոյացման գործընթացը: Դավթի այդ նույն ճանապարհն են անցել հայաստանյան բազմաթիվ քաղաքական գործիչները: Այդ իմաստով մենք ուրախ ենք Դավիթ Պետրոսյանի համար և հուսով, որ նրա ղեկավարած Ռեստարտը կհասնի իր նպատակներին՝ կստեղծվեն զուգարանագիտությամբ զբաղվելու բոլոր նախապայմանները, ինչպես նաև մեր երկրի քաղաքական դաշտում կուրվագծվի մի նոր վարչական մարմին՝ զուգարանաբանության և զուգարանների նախարարություն, իր ենթակառուցվածքներով, որը կհանդիսանա մեր երկրի քաղաքական կադրերի դարբնոց: Սակայն եթե լուրջ խոսենք, ապա մենք տխուր ենք, քանզի գիտակցում ենք, որ սրանց նմանների պատճառով մենք Հայաստան չենք ունենա: Կլինի մի տարածք, որտեղ կապրեն տարոնները, լիսկաները, շմայսներն ու անգամ ռեստարտականները, բայց դա Հայաստան չի լինի, քանզի չի կարող լինել պետություն, որը հիմնված լինի զուգարանաբանության գաղափարախոսության վրա: Ցավոք, այդօրինակ հոգեբանությունն իշխում է այսօրվա Հայաստանում:


Հետգրություն


Դավիթ Պետրոսյանը համալսարանական Ռեստարտ նախաձեռնության ղեկավարներից մեկն է: Սակայն կան նաև մյուսները: Դրանց մասին՝ հաջորդ հրապարակումներում: Նաև կփորձենք հասկանալ, թե որքանով է ԵՊՀ այս նոր խայտառակությունը համընկնում ՀՀ վարչապետի, ամերիկացի ավանտյուրիստ, ռուսատյաց Ջորջ Սորոսի ճաշակի և քաղաքական նպատակների հետ:







Դիտումների քանակ 102740


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Նույն թեմայով

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը