Սովորական խայտառակություն

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018
Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականով: Ծառուկյանականները սկզբում թուքումուր թափեցին ոլորտի պատասխանատուների գլխին, որ սրանք չէին ապահովել անհրաժեշտ հասարակական իրազեկում և մարդիկ տեղյակ չէին իրենց «գլխի գալիքին»: Հետո մեկ առ մեկ թվարկեցին այն կոպիտ սխալները, որոնք թույլ են տվել նախարար Լևոն Ալթունյանի գերատեսչությունում: Եվ որպեսզի պատկերը լիարժեք լիներ, վերջում էլ անակնկալ մատուցեցին նախարարին, որը ևս տեղյակ չէր իր գլխի գալիքին, քանի որ սա բացակայում էր լսումներից: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դա անընդունելի է, Ալթունյանի կողմից արհամարհանք է դրսևորվում. «Ավելին ասեմ. երբ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությունը ամբողջապես կմտնի ուժի մեջ, դրույթը, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը, «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այդ դրույթից և այն նախարարներին, որոնք իրենց այսպես ասած պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հարցը մենք անպայմանորեն կքննարկենք և կբարձրացնենք»: 

 

Իհարկե, Ալթունյանին գործից զրկել միայն նրա համար չէին ցանկանում, որ խորհրդարան չէր ներկայացել: Կար ավելի կարևոր խնդիր, ինչի համար էլ «Ծառուկյան» դաշինքը, թերևս, նախաձեռնել էր այս լսումները: Ալթունյանի նորարարությունների հետևանքների մասին դահլիճում հետևյալն ասվեց. «Սրանով «դեղի մաֆիայի» համար ճանապարհ են բացում: Ունենք դեմքեր, որոնք դեղեր են ներկրում, ունեն դեղատներ, իրենց հիվանդանոցներում էլ ուղղորդելու են հիվանդներին այդ դեղատներ և գրելու են այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխը ներկրում է: Դուք չգիտե՞ք սա ինչ համակարգի է տանելու և ի՞նչ մոնոպոլիայի է տանելու»:


Այս խոսքերից հետո դահլիճում բուռն ծափահարություններ հնչեցին: Այսինքն՝ գիտեին: Եվ քանի դեռ Ալթունյանի հրաժարականը չի իրագործվել, անպատասխան է մնում միայն մեկ հարց: Ինչո՞ւ 18 գործող նախարարներից «Ծառուկյան» դաշինքը որոշեց գրոհել հենց Ալթունյանի ուղղությամբ: Այնպես չէ, որ մյուսների աշխատանքն ավելի լավն է և զերծ է կոպիտ սխալներից: 18-ից առնվազն 10-ի դեպքում հրաժարականի պահանջը ոչ մեկին չէր զարմացնի: Բայց քանի որ սրա պատասխանը չի հաջողվի ստանալ, մնում է միայն ենթադրել, որ «Ծառուկյան» դաշինքի սուրը ճոճվում է միայն նրանց գլխին, ովքեր հավակնում են մոնոպոլիստ դառնալ:







Դիտումների քանակ 7716


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ