Սովորական խայտառակություն

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018
Նիկոլը փոշմանել է

Ծառուկ Սարգսյան

 

Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կազմակերպած հանդիպմանն էր, որտեղ պատգամավորին երիտասարդ վերլուծաբանները հարցեր էին տալիս: Ընդ որում, միանգամից նկատենք, որ այդ հարցերն այնքան էլ ցանկալի չէին, և Նիկոլն իրավունք ուներ դժգոհելու, որ նույնիսկ իր ճարտարախոսությամբ այս անգամ չկարողացավ համոզիչ ներկայանալ և լիարժեքորեն հիմնավորել ասելիքը: Բանն այն է, որ ներկաները Փաշինյանից հետաքրքրվեցին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխության իր ծրագիրն է առաջարկում, եթե նման քայլի է գնում, արդյո՞ք սա նշանակում է, որ ՔՊ-ն չի ընդունում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը:

 

Լեգիտիմության հարցը ցավոտ թեմա է նրա համար: Հիշենք, որ մի շարք քաղաքական ուժեր Փաշինյանի խմբից երես թեքեցին այն մեղադրանքով, որ վերջինս փաստացի ճանաչել էր վերջին ընտրությունների օրինականությունը: Եվ հիմա, նման նախապատմության համատեքստում, Նիկոլին այլ բան չէր մնում, քան ասել. «Խորհրդարանական ընտրությունների մասին «Ելք» դաշինքը տվել է իր գնահատականը հետընտրական հայտարարության միջոցով: Հայտարարությունում ասված է՝ ընտրությունները տեղի են ունեցել ընտրակաշառքի համատարած բաժանման պայմաններում: Ընտրակաշառքը քրեական և ընտրական օրենսգրքով արգելված արարք է: Այսինքն՝ սրանով ամեն ինչ ասված է»:

 

Բայց արդյո՞ք ամեն ինչ է ասված: «Ելքը» ժամանակին ընդունել է ընտրությունների լեգիտիմությունը, հիմա ասում է, որ դրանք ընթացել են անօրինական ճանապարհով: Սա ի՞նչ կարող է նշանակել: Նիկոլը փոշմանե՞լ է: Եվ եթե փոշմանել է, ապա ինչո՞ւ է հիմա ջանում հետին ամսաթվով իր խոսքերը սրբագրել ոչ այլ կերպ, քան էժանագին բառախաղերի օգնությամբ, որը հնչում է մոտավորապես այսպես. «Լեգիտիմության թեմայով մենք ասել ենք հետևյալը՝ ընդհանրապես կա 2 խնդիր օրինականության տեսակետից, այսինքն՝ լեգիտիմություն բառն իր ուղղակի նշանակությամբ՝ այդ ընտրությունները եղել են ապօրինի: Բայց կա ուրիշ խնդիր, տեսական քաղաքականության միջավայրում կարելի է հանգիստ ասել՝ ընդհանրապես աշխարհում ցանկացած իշխանություն գոյություն է ունենում այդ հասարակության թողտվության, թույլտվության պայմաններում»:

 

Սա, ինչ խոսք, բացատրություն չէ, այլ մեղավորի փնտրտուք, որն ինչքան հեռու գտնվի Նիկոլ Փաշինյանից, այնքան լավ իր համար: Ու Փաշինյանը հենց այդպես էլ վարվում է: Եղել է անօրինականություն, բայց դա օրինական անօրինականություն էր: Ահա թե ինչպես է արդարանում նա:







Դիտումների քանակ 41190


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ