Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը: Թերթի տեղեկության հավաստիությունը կարող է նաև կասկածներ հարուցել, բայց այս դեպքում հետաքրքրական էր ոչ այնքան լուրը, որքան ԲՀԿ-ի անսպասելի արձագանքը: Ասում ենք` անսպասելի, քանի որ դա ոչ այնքան արձագանք էր, որքան զայրալից հակադարձում, ինչը մարդիկ անում են այն դեպքերում, երբ դիպչում ես նրանց ցավոտ կետին:

 

Առաջինը դրան արձագանքեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ շարադրանքը որակելով ցնդաբանություն, ցանկալին իրականության տեղ սղղացնելու անհագուրդ մոլուցք: Ո՞ւմ համար ցանկալի: Տոնոյանի պատասխանից պիտի ենթադրել, որ ցնդաբանության հեղինակների համար ցանկալի է, որ ԲՀԿ-ականները պաշտոններ ստանան: Իսկ ԲՀԿ-ի համար ցանկալի չէ՞:

 

Հետո խոսնակն էլ ավելի էր խճճվել իր պատասխանի որոգայթներում և ասել, թե ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկում և կայացնում է որոշումներ, որոնք նպատակահարմար է գտնում: Սա էլ պիտի նշանակի, որ ԲՀԿ-ի համար ամենևին նպատակահարմար չէ իշխանության մաս կազմելը և ահավոր ցանկալի է միշտ մնալ ընդդիմության շարքերում: Սրանից հետո պիտի գային ոչ պակաս աբսուրդային հերքումները այլ ԲՀԿ-ականների կողմից, համաձայն որոնց ԲՀԿ-ի փոխարեն ոչ ոք չի կարող որևէ բան որոշել: Ստացվում է, որ պետական պաշտոնները հենց իրենց ձեռքում են, և ուրիշ ոչ մեկն իրավասու չէ քաղաքական ուժին ինչ-որ բան տրամադրել, այլ ներսում եղածը կբաժանեն, եթե դրա կարիքը զգան:

 

Նման ցայտնոտային, ցաքուցրիվ, զայրալից պատասխանների ֆոնին թերևս տեղին պիտի լինի հիշեցնել, որ ԲՀԿ-ի հետ արդեն նման բան կատարվել է, այդ քաղաքական ուժին ժամանակին տրամադրվել են և աթոռներ, և իշխանության որոշակի չափաբաժին, և Ծառուկյանի թիմը հաստատ սրերով չի ընդունել այդ նվիրատվությունը: Իսկ եթե վաղն իսկապես կրկին համանման առաջարկ լինի, ապա հերքողներն առաջինն են վազելու դրա ուղղությամբ: Իսկ սա արդեն կասկածելի լրատվություն չէ: Սա անժխտելի իրողություն է:







Դիտումների քանակ 23245


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

Փետրվարի 26, 2018


Շատ ծիծաղելի իրավիճակ է. «Ծառուկյան» դաշինքն անընդհատ պահանջում է, որ իրեն ընդդիմադիր ճանաչեն, բայց հանրությունն այդ բանը չի ան...

Իրար քաշելով ման են գալիս

Իրար քաշելով ման են գալիս

Փետրվարի 22, 2018


Խորհրդարանական խմբակցությունների պրակտիկայում սկսել է լայն տարածում գտնել «քաշելու» գործընթացքը: Այն պահերին, երբ սպասելի է, որ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ