Ազգային խայտառակություն

Սահմանին կանգնած հերոս Սահակյանը

Մարտի 28, 2018
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը

Գալուստ Սահակյանի տղան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, խոսում է այնպես, ինչպես բոլոր ՀՀԿ-ականները` կաղապարված, շաբլոնային ձևակերպումներով: Այդ իմաստով նրանից որևէ թարմ միտք ակնկալելու անհրաժեշտություն չկա: Կարելի է լսել որևէ ՀՀԿ-ականի ու կռահել, թե ինչ կասի Արման Սահակյանը նույն բաների մասին:

 

Բայց պատահում է այնպես, որ նրա դատողությունների հաստատագրված հունը երբեմն խոտորումներ է ունենում: Եվ այդ ժամանակ Գալուստի տղան սկսում է այնպիսի բաներ ասել, այնպիսի բաներ բացատրել լսարանին, որ ամբողջովին ի հայտ է բերում դեգրադացիայի ենթարկված սեփական ընկալումների անոմալիան: Օրինակ, Արման Սահակյանի համար իրենց իշխանության մեծագույն ձեռքբերումը սահմանների անառիկությունն է: Իսկ ահա այն հարցին, թե օլիգարխիկ տնտեսական համակարգը նպաստում է, որ սահմաններն անառիկ մնան, Սահակյանը հետևյալ պատասխանն է տալիս. «Մի բան պետք է ի վերջո հասկանանք. ամբողջ աշխարհում ընդունված բան է`երկիրը պահողը, դրանք հարուստներն են»:


Մենք սա չենք հասկացել, Գալուստի տղան հասկացել ու պնդում է: Փաստորեն, հենց իրենք` Սահակյանների գերդաստանն ու նրանց նմաններն են, որ սահման են պահում, կռիվ են տալիս թշնամու դեմ, զոհվում ու վիրավորվում են, անհավասար մարտի են բռնվում ու տարածքներ են գրավում՝ միաժամանակ բանակում չծառայելով: Իսկ աղքատ, անշնորհակալ ժողովուրդը դեռ չի աճել մինչև գիտակցության այն աստիճանը, որ հասկանա, թե որքան կարևոր են հարուստները և հատկապես նրանք, որոնք Սահակյան ազգանունն ունեն և անսահման կարողություն:







Դիտումների քանակ 44230


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սահակյանները վտանգի հոտ են առել

Սահակյանները վտանգի հոտ են առել

Սեպտեմբերի 16, 2017


Նրանք, ովքեր մեծ փոփոխությունների, վերաձևումների և կազմավորումների ջատագովներ էին ձևանում և պայքարում էին օր առաջ դրանք իրականա...

Արման Սահակյանի կարիքը ոչ ոք չունի

Արման Սահակյանի կարիքը ոչ ոք չունի

Հունիսի 27, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո Գալուստ Սահակյանի որդին` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը թեև ընտր...

Արմանը Տարոնից երկու անգամ թանկ է

Արմանը Տարոնից երկու անգամ թանկ է

Հունիսի 6, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ վտանգավոր մրցակից է ձեռք բերել: Խոսքն այս դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույք...

Սահակյանների աստղը մարում է

Սահակյանների աստղը մարում է

Ապրիլի 20, 2017


Արդեն մի քանի առիթներով գրվել է այն մասին, որ կառավարության նիստերն առանց Կարապետյան-Սահակյան մենամարտերի չեն ավարտվում: Եվ հիմ...

Պաշտոնը ուզելով չեն տալիս

Պաշտոնը ուզելով չեն տալիս

Ապրիլի 11, 2017


Այն պահից ի վեր, երբ հայր ու որդի Սահակյանները վաստակեցին Ազգային ժողովում լինելու մանդատը, նրանց ճանապարհները կտրուկ տարանջատվ...

Կնոջ հույսին մնացած Արմանը

Կնոջ հույսին մնացած Արմանը

Փետրվարի 23, 2017


Գալուստ Սահակյանի որդին` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պնդում է, թե մամուլն իրեն զրպարտում է: Ավելի ...

Ողնաշարների ջարդը հետաձգվում է

Ողնաշարների ջարդը հետաձգվում է

Հունվարի 31, 2017


Շատերի վրա տպավորություն գործեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը, ով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դի...

Հայաստան պետությունը գնում է արձակուրդ

Հայաստան պետությունը գնում է արձակուրդ

Հունվարի 28, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գնում է արձակուրդ մինչ...

Գալուստն անմահ է, նրա որդին՝ մահկանացու

Գալուստն անմահ է, նրա որդին՝ մահկանացու

Դեկտեմբերի 17, 2016


ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասում է, որ իր հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան...

Բա էրեխեքը հո ոտքով դասի չե՞ն գնալու

Բա էրեխեքը հո ոտքով դասի չե՞ն գնալու

Հունիսի 3, 2016


Ընդամենը մի քանի օր առաջ, երբ լրագրողներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուց՝ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյ...

Պապան մեռնի միլիարդատեր տղուն

Պապան մեռնի միլիարդատեր տղուն

Փետրվարի 5, 2016


Առավոտից երեկո համացանցն ու մամուլը ծաղրում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, մեջբերում են նրա անհեթեթ արտահայտություններն ու պ...

Անհասկանալի խոսելը՝ ընտանեկան հատկանիշ

Անհասկանալի խոսելը՝ ընտանեկան հատկանիշ

Հոկտեմբերի 8, 2015


Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ Գալուստի որդին, մի...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ