Միջազգային խայտառակություն

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Օսկան Քոչարյան

 

Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գալիս առողջ բանականության շրջանակից։ Տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Պուտինի արևմտյան «գործընկերները» պարզապես իրենց մեղսունակության վիճակում չեն պատկերացնում և իրենց ապագան տեսնում են լոկ հոգեկան խանգարումների աշխարհում։


Համերաշխություն դրսևորելով «տուժած» Մեծ Բրիտանիայի հետ՝ ԱՄՆ տասնյակ վասալներ, նրանց թվում՝ Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Մոլդովան, Չեխիան, Ավստրալիան, Ալբանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Հունգարիան, Իռլանդիան, Լատվիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Էստոնիան, Ուկրաինան, շտապեցին արտաքսել ռուս դիվանագետներին։ Դե, իսկ իրենք՝ ամերիկացիները, արտաքսեցին 60 ռուս դիվանագետի, այդ թվում ՄԱԿ առաքելության 12 աշխատակցի։ Մենք հանգամանալիորեն կանդրադառնանք քաղաքական շիզոֆրենիայի և ստորաքարշության այս ցայտուն ակտին, հենց որ հայտնի դառնան Ռուսաստանի Դաշնության պատասխան միջոցները։ Իսկ այսօր կխոսենք Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի հանցակցության «ապացույցների» մասին, որոնք Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ներկայացրել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին։ ԶԼՄ-ներում հրապարակված պրեզենտացիան վեց էջանոց փաստաթուղթ է, որում Ռուսաստանն անվանված է ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման «մեղավոր՝ առանց որևէ կասկածի»։ Մասնավորապես, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանն այդ պրեզենտացիան անվանել է «բավական համոզիչ», ինչպեսև պետք էր սպասել։


Պրեզենտացիան ընդամենը վեց սլայդ ունի։ Առաջինը միայն գերբը, ամսաթիվը և «Սոլսբերիի միջադեպի» մակագրությունն է ցուցադրում։ Երկրորդ սլայդը միջադեպի ժամանակագրությունն է՝ մարտի 4-ից մինչև 20-ը, այսինքն՝ մինչև ռուս 23 դիվանագետների արտաքսման պահը։ Այդտեղ երևում է նաև Սոլսբերիի քարտեզը՝ Սկրիպալի գործի հետ կապված վայրերի նշմամբ։


Երրորդ սլայդը վերնագրված է «Ռուսական ագրեսիայի նոր փուլը» արտահայտությամբ։ Այստեղ ներկայացված է «Նովիչոկ» թունավոր նյութի նկարագրությունը։ Նշվում է, որ այն ճանաչվել է «Պորտոն-Դաուն» ռազմական քիմիական լաբորատորիայի կողմից, որը գտնվում է Սոլսբերիի կողքին։ Այստեղ էլ հենց տրվում է անվերապահ, բայց նախկինի պես անապացույց արտահայտությունը՝ «Առանց որևէ կասկածի՝ Ռուսաստանը պատասխանատու է»։ Պնդվում է, որ ուրիշ ոչ մի երկիր միաժամանակ չուներ «հնարավորություններ, մտադրություն և մոտիվ»՝ թունավորելու Սկրիպալին։ Նաև նշված է, որ Ռուսաստանը չի ներկայացրել իր հանցակցությունը բացառող ապացույցներ (այսինքն՝ Արևմուտքում ուզում են, որ Ռուսաստանն ինքն ապացուցի իր անմեղությունը, սա «ապացուցիր, որ ուղտ չես» սերիայից է, իսկ նման ապացույցներից, ինչպես հայտնի է, նորմալ մարդիկ սովորաբար գարշում են)։


Չորրորդ սլայդը օրգանիզմի վրա «Նովիչոկ» գազի ազդեցության նկարագրությունն է, ինչպես նաև միջադեպից տուժած և դրա մեջ ընդգրկված մարդկանց վիճակագրությունը։


Հինգերորդ սլայդը «Ռուսաստանի թշնամական գործողությունների ցանկն է», որն սկսվում է «Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունից»։ Լոնդոնն ընդհանուր առմամբ հաշվել է 12 «թշնամական գործողություն»։


Վերջին սլայդը պատմում է այն միջոցների մասին, որոնք նախաձեռնվել են բրիտանական իշխանությունների կողմից։


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այս փաստաթղթի հրապարակումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի «ձախողումն» է։ «Բացահայտվել է խոշոր մանիպուլյացիա համաշխարհային հանրային կարծիքի կողմից, որին խառն են Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Գնահատեք։ Վեց նկարի հիման վրա ընդունվել են քիմիական գրոհի մեջ պետության պատասխանատվության մասին որոշումներ»,- գրել է նա իր Facebook–ում։


Զախարովան բավական կոռեկտ է արտահայտվել, նա չի դիմել հոգեբուժությանը։ Մենք կաշկանդված չենք քաղաքավարությամբ և իրերն անվանում ենք իրենց անուններով։ Սակայն կարծում ենք, որ իմաստ չունի մեկնաբանել վաշինգտոնյան վարչակազմի և նրա վասալների զառանցանքն ու հոգեկան շեղումները. ամեն բան չափից ավելի ակնհայտ է։ Իսկ եթե ինչ-որ մեկին թվա, թե բրիտանական դեսպանության սլայդներն ինչ-որ ընդհանուր բան ունեն «ապացույց» հասկացության հետ, ապա, ինչպես ասում են, քարը նրա գլխին...







Դիտումների քանակ 48344


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Նույն թեմայով

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Փետրվարի 14, 2017


Երկուշաբթի օրը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) տեղեկացրել են, որ Ուկրաինայի վարչապետ...

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Հոկտեմբերի 29, 2016


Ուկրաինայում ռուսատյաց հիստերիայի սաստկացում է նկատվում։ Նախագահ Պորոշենկոն ուկրաինական ռազմական հետախուզության նոր ղեկավարին ն...

 Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Հոկտեմբերի 6, 2016


Հալեպում հայերի վիճակն օրհասական է: Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի, վիրավորների, հայկական թաղամասում խոշոր ավերածությունների մ...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Զախարովան առաջին անգամ մեղադրեց Ադրբեջանին ստի մեջ

Զախարովան առաջին անգամ մեղադրեց Ադրբեջանին ստի մեջ

Հունիսի 25, 2016


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղա...

Հայ մեծ ականատես ու վավերագրող Շմայսը

Հայ մեծ ականատես ու վավերագրող Շմայսը

Հունիսի 13, 2016
1

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայս բռնաբարը, վերջին շրջանում վերածվել է անտեղյակության մարմնաց...

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հունիսի 11, 2016


Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգե...

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Հունիսի 11, 2016
2

Հայ կեղծ նժդեհականները, որոնք լիքն են` պրն Լֆիկից սկսած, վերջացրած պրն Լիսկայով, իսկական նժդեհականների խելքին ընկնելով, որոնց մ...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Փետրվարի 8, 2016


Ո՞վ է ասում, թե մենք աշխարհին զարմացնելու քիչ բան ունենք: Մեր երկրում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, որի...

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Հունվարի 25, 2016


Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր: «Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել էր իր հա...

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Նոյեմբերի 9, 2015


Քեմերոնի անկեղծությունը կասկածներ է հարուցում, քանի որ չի կարող ԻՊ-ը սպառնալիք հանդիսանալ անգլոսաքսոնական աշխարհի համար, որովհե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ