Միջազգային խայտառակություն
Երկու անգամ` նույն ցեխի մեջ
Մարտի 29, 2018
Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված արդեն 28 երկրներ հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Եվ այսօր հայտնի դարձավ, որ դրանց է միացել նաև Վրաստանը: «Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման փաստը, որը մեծ վնաս է հասցրել երեք քաղաքացիների առողջությանը և վտանգել է այլ քաղաքացիների կյանքն ու առողջությունը: ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնում Մեծ Բրիտանիային, տվյալ հարցի կապակցությամբ կիսում է Մեծ Բրիտանիայի և միջազգային հանրության դիրքորոշումը և համապատասխանաբար հայտարարում է, որ ցանկալի չէ Վրաստանի տարածքում Շվեյցարիայի դեսպանատանը գործող Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակցի գտնվելը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այն, որ վրացիներին ևս մտահոգում է նախկին ռուս լրտեսի առողջական վիճակը, սա հասկանալի է: Ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են բռնությունների, անօրինականությունների, թունավորումների ու սպանությունների զոհ դառնում, բայց Վրաստանը խորապես անհանգստացել է միայն դրանցից մեկի` Սկրիպալի համար, որովհետև վրացական անհանգստությունը հիմա ինքնաբուխ չէ, այն թելադրվում է դրսից: Իսկ սա ոչ մի գնով չես անվանի համերաշխության ակտ: Սովորաբար նման բաներին ասում են ստրկամտություն: Թելադրեցին` կատարեց: Ասացին անհանգստացիր` անհանգստացավ: Ասել են վտարիր` վտարում է: Հավանաբար Թբիլիսիում մի կարգին տեղյակ էլ չեն, թե իրականում ինչ է կատարվել Լոնդոնում: Իրենց ի՞նչ գործն է: Ով ում կուզի` թող սպանի ու թունավորի: Վրացիները միայն արձագանքի տերն են:
Բայց այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ մեր հարևան երկրում այդպես էլ չսովորեցին դասեր քաղել դառն պատմություններից: Ընդամենը 10 տարի է անցել այն օրից, երբ նրանք կրկին ընկան Արևմուտքի խելքին և արդյունքում կորցրին երկրի կեսը: Հազիվ էին կարողացել շունչ քաշել այդ հարվածից, փորձում էին ռուսների հետ կրկին ընդհանուր լեզու գտնել, այս օրերին նույնիսկ Ժնևում ռուս-վրացական բանակցություններ էին ընթանում, և ահա, խնդրեմ, մի ինչ-որ Սկրիպալ, ու ամեն ինչ գլորվեց ցեխի մեջ: Ընդ որում, այն նույն ցեխի, որտեղ նրանք արդեն մեկ անգամ թաթախվել էին: Հիմա կկարողանա՞ն կրկին անվնաս դուրս գալ, թե՞ նորից կհաշվեն կորուստները:
Դիտումների քանակ 45450
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Փոխկապակցված
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում
Նույն թեմայով
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում
Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է
Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս
Նախագահը, վրացին, Լարսը
Վրացիներն ամաչում են Վրաստանից
Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ
Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին
Թանկի և էժանի տարբերությունը
Անտերության դրդապատճառները
Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա
Թե ինչպես գրավեցինք Վրաստանը
Հուդան եկել էր համբուրելու
Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով
Ավելորդ իրերը դուրս են նետվում
Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի
Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին
Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ
Առանց ճոռոմ կարգախոսների
Բեյրութցի Սերժ Թանկյանը տեսնում է անտեսանելին
Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող
Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխակա...
Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխակ...
Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին
Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում
Շմայսն անցավ Նիկոլի կողմը
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում
Ում վրա եք ձեր հույսը դրել
Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել
Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները
Փուչիկ Կարեն, կողմնորոշվի՛ր
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ծաղիկներ անծանոթ բարեկամից
Աբրահամյանին ի ցույց են դրել
Ազգը կփրկեն ապագա պառվաբոզերը
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, ...
Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը
Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը
Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը
Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Արա Աբրահամյանի խորովածանոցը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին