Սովորական խայտառակություն

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018
Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապագա ղեկավարին ու պորտֆելներն են բաժանում, Շարմազանովը գաղտնիություն ու ինտրիգ է խաղում և ասում է. «ՀՀԿ-ն դեռ ժամանակ ունի: Պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմագրավի մարտահրավերներին: ՀՀԿ-ում վարչապետի բազմաթիվ թեկնածուներ կան, բայց լավագույնը Սերժ Սարգսյանն է»:

 

Սա արդեն հետաքրքիր է: Մինչ այդ ասում էին` ուրիշները չկան, կա միայն միակն ու անփոխարինելին: Հիմա երանգը փոխվել է և ըստ երևույթին ոչ պատահաբար: Թերևս հասկացել են, որ անձի պաշտամունքի տանող և աստվածացման տենդենցներով հղի մոտեցումը առնվազն կարող է վնասել իրենց թեկնածուին:


Սրանից հետո Շարմազանովը երկրորդ սխալն է թույլ տալիս` գրոհելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: «Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը կեղծ քաղաքական օրակարգ է: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը փողոցում չի պայքարում: Քաղաքական գործիչը չպետք է թիթեռի կյանք ունենա»,- ասում է նա:


Փաշինյանի հետ կարելի է բանավիճել, կարելի է մերժել նրա գաղափարներն ու քայլերը, բայց դա գոնե անհրաժեշտ է անել գրագետ: Պնդումը, թե ինստիտուցիոնալ ընդդիմությունը փողոցում չի պայքարում, նույնքան կեղծ օրակարգ է, որքան «Ելքի» մասին է ասվում: Ի վերջո, նաև փողոցային պայքարի քուրայով են անցնում գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Մի՞թե փողոցն անծանոթ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին: Կամ մի՞թե փողոցներում չի եղել նույն ՀՀԿ քողարկված բարեկամ ԲՀԿ-ն: Սակայն սրանց, չգիտես ինչու, Շարմազանովը երբևէ չի հանդիմանել: Իսկ ինչ վերաբերում է թիթեռային կյանքին, ապա դա արդեն ջրիկ ձևակերպում է: Էդվարդ Շարմազանովն այդ որտեղի՞ց գիտի որևէ գործչի կյանքի տևողությունը: Կամ Էդվարդ Շարմազանովն իր տևողությունը նույնպե՞ս գիտի:







Դիտումների քանակ 9503


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ