Սովորական խայտառակություն

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Քոչար Օսկանյան

 

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից քաղած դասերին և տարատեսակ դատողությունների շարքում ասել է նաև, թե ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, այն է, որ գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության մի մասի ուսերին դրված։ Նախարարը մասնավորապես շեշտել է. «Երկրի պաշտպանությունը չի կարող լինել հասարակության մի մասի ուսերին դրված կամ կտրված լինել պետության կենսակերպից, առհասարակ։ Մենք հասկացել ենք, որ այն ողջ պետական համակարգի կենսակերպ է, և դա է մեր առանցքը հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, որ կյանքի կկոչենք ու որպես ազգ–բանակ պատրաստ լինենք պաշտպանելու երկիրը»:


Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ նկատի ունի Վիգեն Սարգսյանը, քանի որ փաստացի նախարարը հասկացել է մի բան, ինչը մեզ համար մնում է անհասկանալի: Երբ նա ասում է, թե պաշտպանության գործը հասարակության մի մասի ուսերին է, այդ ո՞ր հատվածին նկատի ունի: Մեր բանակը, որ իր սոցիալական նկարագրով բանվորա-գյուղացիական է, առավելապես հենված է հենց այդ խավերի աջակցության ու անձնազոհության վրա: Մեր զինված ուժերի նյութատեխնիկական ամբողջ պոտենցիալը ձեռք է բերվում քաղաքացիների հարկերից կուտակված գումարների հաշվին, և այդ բարձր հարկերի տակ կքած ժողովուրդը դարձյալ ձգում է գոտիները, որ երկիրը մնա անվտանգ ու կայուն: Եվ ուրեմն հասարակության այս հատվածը լիուլի կատարում է իր պարտքը:


Հիմա մնաց Վիգեն Սարգսյանի իմացած այն հատվածը, որի ուսերին դեռ բեռը չի նստել: Եվ նախարարը թերևս նաև գիտի, թե այդ բեռն ինչու է այդքան անհամաչափ բաշխված: Իսկ ազգ-բանակ դոկտրինը հանրայնացնող մարդը նախ պիտի հոգ տանի, որ վերանա նման տարբերությունը և հետո միայն մարդկանցից պահանջի նվիրում ու զոհաբերում: Այնպես որ, պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, թե մենք հիմա ենք գիտակցել տարանջատման առկայությունը, ճիշտ չէ: Հասարակությանը դա վաղուց էր հայտնի: Վիգեն Սարգսյանն է նոր իմացել:


Հետգրություն


Վիգեն Սարգսյանը արևմտամետ երիտասարդ է։ Նա սովորել է օքսֆորդներում, քեմբրիջներում, այն է՝ ուղնուծուծով արևմտամետ է, այսինքն՝ մտածողությամբ պրոտեստանտ է (նշենք, որ պրոտեստանտական երկրներում, օրինակ՝ Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլն, չի կարող լինել և ոչ մի պարտիզանական շարժում, ոչ մի ժողովրդական ընդվզում պատերազմի ժամանակ, քանզի հասարակությունը համոզված է, որ հայրենիքի պաշտպանությունը պրոֆեսիոնալ զինվորի գործ է։ Այսինքն՝ նա, ինչպեսև բոլոր պրոտեստանտները, պիտի գիտակցի, որ հայրենիքի պաշտպանությունը պրոֆեսիոնալ զինվորի գործ է, այլ ոչ թե հասարակության)։ Այն ինչն է՝ ինչը, որ ստիպել է Վիգեն Սարգսյանին մտածել, թե հայրենիքի պաշտպանությունը պետական կենսակերպ է և ողջ հասարակության գործը։







Դիտումների քանակ 34417


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ