Ազգային խայտառակություն

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ջհանգիր Լֆիկյան

 

Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման գիտնականներ, ովքեր կկարողանան կրկնել նրա բժշկական գլուխգործոցը՝ կենդանուն մարդ դարձնել և հակառակը: Դեռ հայտնի չէ, թե մեր երկրում որ կենդանուն կարելի է մարդ դարձնել. իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում Հայաստանում համարյա կենդանիներ չեն մնացել, իսկ մարդիկ, որոնց պետք է կենդանի դարձնել, շատ են: Ընթերցողը կմտածի, թե որտեղից երկրում այդքան մարդ, այն էլ՝ կենդանակերպ: Ճիշտ է, Հայաստանում մարդաքանակն անընդհատ նվազում է, սակայն մնում են հիմնականում կենդանակերպները և, հետևաբար, նրանք՝ տոկոսային առումով, աստիճանաբար գերակշռող են դառնում: Սա է իրողությունը: Եվ քանի որ դա այդպես է, հայաստանյան մարդանման զանգվածին, որն արդեն փոքրամասնություն է կազմում, մնում է կամ լքել երկիրը, կամ էլ շտապ գտնել պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նմաններին, որոնք, իրենց հերթին, կկարողանան էապես զտել մնացած բնակչությունը: Այլ ելք չկա:


Ուրեմն, վերջերս մի քանի նյութ հրապարակեցինք ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության մասին: Հնարավորինս մատչելի պատմեցինք սրանց նախասիրությունների մասին, գտանք սրանց կապը վարչապետ Կարեն Կարապետյանի, «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և այլ համազգային խայտառակությունների հետ, անգամ սրանցից մեկի՝ Դավիթ զուգարանագետի կերպարը հանրայնացրինք: Մի խոսքով, բացահայտեցինք սրանց խայտառակ էությունը: Ի՞նչ եղավ հետո: Հիմնականում ոչինչ չփոխվեց՝ սրանք չհերքեցին հոդվածներում հրապարակված տեղեկությունները, որոնք այսուհետ հավաստի են համարվելու: Ռեստարտականները շարունակեցին իրենց գործողությունները միայն մեկ տարբերությամբ. մինչև մեր հրապարակումները սրանք անձնավորված էին գործում, այսինքն՝ սրանցից ամեն մեկն իրեն անձ էր համարում և խոսում էր իր անունից: Այժմ սրանք հանդես են գալիս կոլեկտիվի անունից: Մի բան էլ կա. մինչև մեր հրապարակումները սրանք, գոնե արտաքնապես, անվախ էին, և, ինչպես պատմում են համալսարանական մեր աղբյուրները, կարելի էր տեսնել սրանց դեմքերը դեմ առ դեմ:


Այժմ այդպես չէ: Սրանք անստորագիր նամակ են գրում, այն տեղադրում են հասցեատիրոջ առանձնասենյակի դռան արանքը և արագ հեռանում: Այնուհետև այդ նամակը հրապարակում են համացանցում և նույնիսկ պատասխան ակնկալում: Այսինքն՝ վստահաբար կարելի է պնդել, որ մեր հրապարակումներից հետո փոխվել է ԵՊՀ «Ռեստարտի» մարտավարությունը: Ավելին, ընթերցելով սրանց գրած նամակը՝ հասկանում ենք շատ կարևոր մի բան. եթե մեր հրապարակումներից առաջ սրանց թիրախը ԵՊՀ զուգարաններն ու բուֆետներն էին, ապա այժմ ոչ զուգարաններից են խոսում, ոչ էլ բուֆետներից: Հիմա սրանք ցանկանում են ունենալ ձեռքերի չորացման սարքեր, շերտավարագույրներ և օդորակիչներ (տե՛ս նկարը): Իսկ զուգարանները, զուգարանաթղթերը և բուֆետներն արդեն անցյալում են: Դե, ի՞նչ կարելի է ասել: Հզոր տրամաբանություն: Եթե զուգարանաթղթերի խնդիրը չի լուծվում, ապա, ըստ ռեստարտականների՝ կարելի է օգտվել զուգարանից առանց զուգարանաթղթի, ինչից հետո ձեռքերը չորացնել չորացման սարքի միջոցով, իսկ հետույքը՝ երևի թե օդորակիչի ներգործությամբ, և այդ ամենն իրականացնել շերտավարագույրների հետևում: Սա է «Ռեստարտի» փոփոխված մարտավարությունը: Իսկ եթե լուրջ, ապա այս ոչխարները ոչ թե գլխով են մտածում, այլ հետույքով: Հակառակը լինել չի կարող, քանզի գլխով մտածողները, որպես մարտավարության իրականացում, կթիրախավորեն գիտության և կրթության ոլորտները, ի վերջո՝ ղեկավարությանը, սակայն ոչ հետույքը՝ յուր պարագաներով:

 


Ինչևէ, սրանց պետք է շտապ կենդանիների վերածել, քանզի մեր երկրին այսօրինակ մարդանմաններ պետք չեն: Սակայն բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ո՞վ պետք է սրանց կերպարանափոխի, ասել է թե՝ վերադարձնի ակունքներին: ԵՊՀ-ն հիմնադրամ է: Ունի հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն է Սերժ Սարգսյանը: Միգուցե նա էլ նախաձեռնի՞ պրոֆեսոր Պրեոբրաժենսկու ի հայտ գալը ԵՊՀ-ում:







Դիտումների քանակ 60133


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Հոկտեմբերի 3, 2015


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորվել է պատմության քառուղիներում: Այսինքն սկզբում նա ինքն էր ցանկանում մոլորեցնել, բայց ինչպես երբ...

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Սեպտեմբերի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վաճառել համալսարանի «Հյուրերի տունը» և որքան մութ շերտեր ...

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

Սեպտեմբերի 15, 2015


Երևանի պետական համալսարանի հյուրատան վաճառքից զատ, խոսակցություններ կան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է վաճառել նաև...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Հունիսի 19, 2015
2

Բայց կա մի ոլորտ, որտեղ Արամ Սիմոնյանն անգերազանցելի է: Խոսքը լափակերության մասին է: Նա կարող է միանգամից 60 քյաբաբ կուլ տալ: Ա...

Տարոն Մարգարյանը կտեղադրի՞ «Ատրճանակով տղայի» արձանը

Տարոն Մարգարյանը կտեղադրի՞ «Ատրճանակով տղայի» արձանը

Փետրվարի 9, 2015


Երկու-երեք օր առաջ էր, մայրաքաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն էր, հետո կրակոցներ հնչեցին: Դեպքի վայր հասան ոստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը