Սովորական խայտառակություն

Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին

Ապրիլի 3, 2018
Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին

Արդեն մի քանի օր է` ԲՀԿ-ամետ կայքերն ու լրատվամիջոցները իրար հերթ չտալով տարածում են լրատվություն այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2015 թվականից մինչ այժմ կատարել է 1 միլիարդ դոլարից ավելի տարաբնույթ ներդրումներ, ու այդ ներդրումային ծրագրերը շարունակվում են: ԲՀԿ-ի բարեգործ և գործարար ղեկավարի մասին գովազդային նյութերը երբեք պակաս չեն ունեցել: Սակայն այս մեկն առանձնահատուկ է, քանի որ մի տեսակ անպատեհ հայտնվեց և հայտնվեց հենց այն ժամանակ, երբ երկրում մեծ փոփոխություններ են կատարվում:

 

Ծառուկյանկան «միլիարդանոց» գովազդն առաջին հերթին հիշեցրեց այն մասին, որ մեկ տարի առաջ մասնակցելով խորհրդարանի ընտրություններին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 15 միլիարդ ներդրման մասին՝ եթե հաղթի ընտրություններում: Նա չհաղթեց, 15 միլիարդը գրվեց սառույցի վրա: Սակայն այս թիվը խիստ վիրավորեց ընտրություններում հաղթած քաղաքական ուժին, և այդ ժամանակ նրանց վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը հարվածն իր վրա ընդունեց ու հայտարարեց, թե առաջիկա երեք տարիների համար հաստատված են 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: Ավելի ուշ սրան գումարվեցին նաև ռուսաստաբնակ գործարար Սամվել Կարապետյանի միլիարդանոց խոստումները և ստացվեց այնպես, որ եթե նրանցից յուրաքանչյուրը գոնե մասամբ իր խոսքի տերը լիներ, հիմա Հայաստանը հարուստ ու ծաղկուն երկիր էր դարձել:

 

Հայաստանը, բնականաբար, չծաղկեց: Իսկ հաշված օրեր անց Կարեն Կարապետյանը հրաժեշտ կտա վարչապետի աթոռին: Եվ հիմա, երբ Ծառուկյանը հիշեցնում է իր ներդրումների ծավալների մասին, նա այդ բանը հենց այնպես չի անում: Նա ցանկանում է գալիք իշխանություններին հերթական անգամ մատնացույց անել, թե ում հետ է պետք հույսեր կապել և ում կարգախոսն է «Մեր խոսքը գործ է»: Ու հենց այդ գործի թվաբանությունն է, որ հիմա դարձել է ամենաշատ տարածվող գովազդային լուրը:







Դիտումների քանակ 11140


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Ապրիլի 25, 2018


Այսօր բացահայտել էինք հեղափոխության առաջին երկու զոհերի ինքնությունը: Այժմ մեզ հայտնի է երրորդ զոհը` Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի ա...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Ծառուկյանը փողոցում ի՞նչ է անելու

Ծառուկյանը փողոցում ի՞նչ է անելու

Մարտի 15, 2018


«Ծառուկյան» դաշինքը իշխանության դեմ փողոցային պայքար կսկսի տարեվերջին, եթե մինչ այդ իշխանությունը տեսանելի առաջընթաց չափահովի մ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

Մայիսի 18, 2017


Այն, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պիտի առաջադրեր Արա Բաբլոյանի թեկնածությունը, հայտնի էր դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ