Ազգային խայտառակություն

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Ապրիլի 4, 2018
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Քոչար Օսկանյան

 

Պարզվում է, որ ՀՀ արդարադատության նախարար, վունդերկինդ և համազգային հզոր խայտառակության համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ահռելի ունեցվածք ունենալուց բացի, նաև կոլեկցիոներ է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դեռևս 2012թ. ներկայացրած նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների և գեղանկարների հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ: Յուրաքանչյուրը: Եվ եթե հաշվի առնենք, որ հավաքածու է համարվում միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածուն, ապա դժվար չէ կռահել, որ հավաքածուի մեջ մտնող պարագաները պետք է շատ լինեն: Իսկ դա նշանակում է, որ գործ ունենք շատ լուրջ գումարի հետ և արդարադատություն իրականացնելով նման արժեքավոր հավաքածու ձեռք բերել չի լինի: Այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Հատկապես ի՞նչը:


Մինչ կասենք, թե հատկապես ինչը, կուզենայինք ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել պրն Դավիթ Հարությունյանի եկամուտների աղբյուրների վրա: Այն ի՞նչն է՝ ի՞նչը, որն անչափահաս վունդերկինդին դարձնում է միլիոնատեր: Ճիշտ է, պաշտոնը: Իսկ այն ի՞նչն է՝ ի՞նչը, որը պաշտոնյային է դարձնում միլիոնատեր: Ճիշտ է, կաշառքը: Իսկ այն ի՞նչն է՝ ի՞նչը, ինչը հանդուրժում է կաշառակերների բուծումը ՀՀ տարածքում: Ճիշտ է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չլսելը: Ըստ այդմ, դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին մի փոքր խնդրանքով` պարզել ՀՀ արդարադատության նախարար և վունդերկինդ Դավիթ Հարությունյանի ապօրինի եկամուտների աղբյուրներն ու ամեն ինչը, ինչպեսև պարզել, թե ինչու վունդերկինդ անչափահաս նախարարները, մեղմ ասած, տանձի տեղ չեն դնում ՀՀ վարչապետի հրահանգները:


Հետգրություն 1


Հուսանք, որ շատ շուտով Դավիթ Հարությունյանը մեր այս նյութի շնորհիվ կհայտնվի ճաղերի հետևում և բոլորը կուրախանան: Հատկապես կուրախանա նրա մայրը, որին նա, ինչպես գրում էին մամուլում, տեղափոխել էր ծերանոց (մեզ անհայտ պատճառներով): Ամեն:


Հետգրություն 2


Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը դժվարանում է պրն Հարությունյանին նստեցնելու հարցում, ապա հուշենք, թե ինչպես են դա անում: Օրինակ, հանճարեղ հանցագործ Ալ Կապոնեին ամերիկյան իրավապահ համակարգը պատասխանատվության ենթարկեց միայն այն պատճառով, որ նա իր շքեղ դղյակի ձեռքբերման գումարի դիմաց եկամտահարկ չէր վճարել: Այսինքն` պրն Ալ Կապոնեին ասել էին, թե՝ եթե էսքան փող ես աշխատել և այս դղյակը ձեռք բերել, բա ո՞ւր են քո չվճարված հարկերը: Բա՛...







Դիտումների քանակ 47412


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Ապրիլի 12, 2018


Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Freedom H...

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Մարտի 22, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առանց այլևայլության հայտարարում է. «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ չ...

Ելակներ նախարարի համար

Ելակներ նախարարի համար

Մարտի 16, 2018


Օրերս, երբ մեծ աղմուկ բարձրացավ կանանց գաղութում Հ1-ի լրագրողուհու http://shame.am/news/view/65755.html պատրաստած ռեպորտաժի շու...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Փետրվարի 21, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որ ամփոփեր նախարարության 2017 թվականի աշխատանքները և ...

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018


Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքո...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դեկտեմբերի 20, 2017


Ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը ժամանակ առ ժամանակ Հայաստանում տիրող վիճակը քննադատող հարցազրույցներ է տալիս, թեև ինքը ...

Մեզ հայրեր պետք չեն

Մեզ հայրեր պետք չեն

Դեկտեմբերի 19, 2017


Շատ քիչ օրենքի նախագծեր կան, որոնք այդքան երկար ու տառապալից ճանապարհ են կտրում, որքան վիճակված է անցնել «Ընտանեկան օրենսգրքում...

Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Նոյեմբերի 28, 2017


ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը միշտ չէ, որ այնպիսի արդյունքներ է գրանցում, որոնք պաշտո...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Մի ծեծեք բժշկին, բայց…

Մի ծեծեք բժշկին, բայց…

Հոկտեմբերի 19, 2017


Եթե այսպես շարունակվի, Դավիթ Հարությունյանը կդառնա բռնությունների ամենագլխավոր մասնագետը։ Բռնությունները նրա ուղեղի մեջ արդեն դ...

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկը մի անհաջող խայծ էր նետել` գրելով, թե իբր եվրոպացիները հայկական ատոմակայանը փակելու են։ Այս...

Երբ կամավորը իրավազուրկն է

Երբ կամավորը իրավազուրկն է

Հոկտեմբերի 16, 2017


Վերջին շրջանում զանազան օրենսդրական փոփոխությունների, նոր հայեցակարգերի և նախագծերի առատությունն իր հետ բերեց որոշակի լարվածութ...

Դավիթ Հարությունյանի խայտառակ զավակը և «կռուտիտը»

Դավիթ Հարությունյանի խայտառակ զավակը և «կռուտիտը»

Սեպտեմբերի 29, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, համաձայն որի «Տեղեկատվությա...

Գործ տվողներին կպաշտպանեն

Գործ տվողներին կպաշտպանեն

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ չարաբաստիկ «Իրազեկման համակարգի մասի...

Դավիթ Հարությունյան + 48

Դավիթ Հարությունյան + 48

Սեպտեմբերի 23, 2017


Այն օրից ի վեր, ինչ Դավիթ Հարությունյանը դարձավ արդարադատության նախարար, անընդմեջ ջանք է գործադրում անել այնպիսի մի բան, որ կստ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը