Սովորական խայտառակություն

Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել

Ապրիլի 5, 2018
Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել

Պարզվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը, նույն ինքը՝ Նովոն շատ հաճախ աշխատանքի չի ներկայանում: Դե, դա նորմալ է ՀՀ ԱԺ-ի համար: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ իրենց օրը պետք է անցկացնեն հայոց մտքի տիտանները: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է: Նախ, պատգամավոր Նովոն երբևիցե չի համարվել մտքի տիտան, և այդ իսկ պատճառով նրա բացակայությունները պետք է իրավաբանորեն պատճառաբանված լինեն, մասնավորապես, նա, ի տարբերություն մտքի տիտանների, պետք է բացակայությունները հիմնավորող բժշկի թուղթ ներկայացնի ԱԺ ղեկավարությանը: Սակայն նա թուղթ էլ չի բերում: Իսկ հետաքրքիրն այն է, որ, Նովոյի բացակայությունները հարգելի են համարվում:

 

Ըստ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի 105-րդ կետի` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք:

 

ՀՀ ԱԺ–ում կա տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վ, որի նախագահն է Վարդևան Գրիգորյանը, իսկ հանձնաժողովի անդամ է պատգամավոր Նովոն: Եվ ահա, Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել: Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Նովոն հանձնաժողովի նիստերին չի ներկայանում: Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ պատգամավորը ամենևին էլ մտքի տիտան չէ, ինչի հիմքով նրա բացակայությունները կարող էին հարգելի համարվել, ոչ էլ բժշկի թուղթ է բերում: Սա մեկ բան կարող է նշանակել՝ Նահապետ Գևորգյանը, ամենայն հավանականությամբ, նախքան ընտրվելը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել բժշկական մի հզոր փաստաթուղթ, ըստ որի նա կարող է անել այն, ինչ սիրտը ցանկանա, ժողովրդի ասած «գժի թուղթը»: Այլ տարբերակ չկա, քանզի նա, ինչպես ասացինք, մտքի տիտան չէ:

 







Դիտումների քանակ 26426


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը