Ազգային խայտառակություն

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018
Ազգային հարիֆության կապակցությամբ

Քոչար Օսկանյան

 

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, պաշտպանության նախարարությունում Ա.Խ-ին որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար, խաբեությամբ պահանջել է զգալի չափերի գումար, որի մի մասը ստացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, իր անձի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով Նորայր Մինասյանը տուժողի հետ հանդիպման վայր է ընտրել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքին հարող մերձակա տարածքը, որտեղ էլ փորձել է ստանալ գումարի մնացած մասը, սակայն անմիջապես ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: Նորայր Մինասյանն ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք:


Այս դեպքն արտառոց չէ Հայաստանի համար. ազգի մի կեսը գործ է «կպցնում», մյուս կեսը` խաբվում: Այսօր ով ասես գործ չի անում` բանակից ազատելու, բանակի տարկետման, Ղարաբաղում չծառայելու, աշխատանքի տեղավորվելու և այլն: Մարդիկ վստահում են «գործ անողներին», ավանսներ են վճարում, հետո ընկնում կրակը, այսինքն` տառացիորեն փող են կորցնում: Իսկ ո՞վ է շահում այս դեպքերում: Հիմնական շահառուն գողականներն են: Քանի որ հայ ժողովրդի մեծամասնությունը սկզբունքորեն չի սիրում դիմել իրավապահ համակարգին, դիմում է գողականներին, որոնք էլ վերադարձվող գումարի կեսի դիմաց մատուցում են իրենց ծառայությունները:


Իհարկե, լավ է, որ երկրի գողականներն ունեն եկամտի մշտական աղբյուր` ի դեմս մեր միամիտ հայրենակիցների, հակառակ դեպքում գողականներից այլ փորձանքներ պիտի ակնկալեինք: Սակայն վատ է, որ էդքան, մեղմ ասած, հարիֆ ունենք մեր մեջ: Մի՞թե դժվար է հավատալ, որ Ղարաբաղում չծառայելը տեսականորեն հնարավոր չէ կազմակերպել, դրա համար առնվազն Վիգեն Սարգսյանի անմիջական հրահանգն է պետք, իսկ Վիգեն Սարգսյանին ճանաչողները, ովքեր կարող են նրան նման խնդրանքով դիմել, Ղարաբաղում «չծառայելու» գործ չեն անում: Ինչպե՞ս կարող է չափահաս մարդը հավատալ այն բանին, որ ԴԱՀԿ-ից փրկություն կա, երբ ԴԱՀԿ-ը մարդկանցից պոկում է այլ կազմակերպության կամ անհատի, այլ ոչ թե իր գումարները, հետևաբար, պետք է ոչ թե ԴԱՀԿ-ից փրկվել, այլ իսկական պահանջատիրոջից: Եվ դեռ որքան հայ ժողովուրդը պիտի կերակրի գողականներին` քամուն տված իր փողերը վերադարձնելու համար:


Ամոթ է, պետք է վերջապես հասունանալ: Պետք է նորայրմինասյաններից հեռու մնալ, հայերն այնքան հարուստ չեն, որ իրենց ընտանիքներից զատ՝ հոգան նաև խարդախների ու գողականների հոգսերը...

 

 







Դիտումների քանակ 39643


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Ժամանակից շուտ նեղացածները

Ժամանակից շուտ նեղացածները

Հունիսի 26, 2017


Երբ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

Հուլիսի 28, 2016


Ժիրայր Սեֆիլյանը բավական լուրջ օպերացիա էր ծրագրել. երեք խումբ պետք է միաժամանակ գրավեր երեք հաստատություն` ՊՊԾ գունդը, հեռուստ...

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Հուլիսի 28, 2016


Ազգային անվտանգության ծառայությունն իր բարձունքի վրա է, գործում է խելամիտ, իմաստնաբար, օրինակ է ծառայում աշխարհի մյուս երկրների...

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

Հուլիսի 27, 2016
2

Տեսնենք, թե բժիշկների ազատումից հետո վաղը ԱԱԾ անչափահաս ղեկավարությունն ում պատանդ կհանձնի Սեֆիլյանի բանդային, և ընդհանրապես այ...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Մայիսի 23, 2016


Մինչև վերջերս կարծում էինք, թե երկրի անվտանգության ծառայությունում աշխատում են ֆիզիկապես պատրաստված և կրթված անձինք: Բացի այդ, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ