Միջազգային խայտառակություն

Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ դարձավ

Ապրիլի 6, 2018
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ դարձավ

Օսկան Քոչարյան

 

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման մեղադրանքի 18 կետով։ Այս մասին ասվում է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանի՝ ուրբաթ հրապարակված դատավճռում։ Դատարանը հավանություն է տվել Պան Կըն Հեին ներկայացված մեղադրանքների մեծ մասին, այդ թվում պետական գաղտնիք հայտնելու, դրամաշորթության և կաշառքներ ստանալու, ինչպես նաև իշխանության չարաշահման վերաբերյալ։

 

Դատավճռի հրապարակումը երկրի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվում էր ուղիղ հեռուստաեթերով, չնայած պաշտպանության առարկություններին։ Ինքը՝ Պան Կըն Հեն, հրաժարվել էր ներկա գտնվել դատարանի վերջնական նիստին։ Նրա փաստաբաններն իրավունք ունեն մեկ շաբաթվա ընթացքում վճռաբեկ բողոք ներկայացնել բարձրագույն ատյանի դատարան։

 

Պետությունների ղեկավարների դատապարտումը հազվադեպ երևույթ չէ աշխարհում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Կորեայում, դուրս է գալիս ցանկացած երևակայության շրջանակներից։ Հիշեցնենք, որ տիկին Պան Կըն Հեն ընկերություն էր անում մի ոմն պայծառատեսի՝ թուղթուգրի և նման այլ բաների մասնագետի հետ, որի անունն էր Չխվե Սուն Սիլ և որը վիթխարի ազդեցություն ուներ պետության ղեկավարի վրա։ Հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարի շարունակ վերջինն իրազեկված է եղել պետական կառավարման մանրամասների վերաբերյալ և միջամտում էր բարձր մակարդակով քաղաքական որոշումների կայացման ընթացքին։ Բացի այդ, նախկին նախագահի ընկերուհին ճնշում էր գործադրում մի շարք խոշոր ընկերությունների վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ իրեն ենթակա հիմնադրամներին փոխանցելու նպատակով։ Պնդվում էր, որ Պակ Կըն Հեն ներգրավված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ էլ, առնվազն, տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում։ 2017թ. սկզբին Պակ Կըն Հեն պաշտոնաթող արվեց իմփիչմենթի արդյունքում։

 

Այժմ՝ գլխավորի մասին։ Հարավային Կորեան բարձր զարգացած պետություն է, ունի լուրջ տնտեսություն, պատկառելի գիտատեխնիկական պոտենցիալ։ Հարավային Կորեան պատերազմի մեջ է հյուսիսային հարևանի հետ, և այնտեղ լուրջ ռազմական ներկայություն ունի Միացյալ Նահանգները, սա այն եզակի պետություններից է, որտեղ ԱՄՆ-ը տեղակայել է միջուկային զենք։ Եվ ահա մի երկրում, որին կարելի է նախանձել լոկ տնտեսության առումով, նախագահն ընկերություն է անում պայծառատեսի հետ, ոչ մի կարևոր որոշում չի կայացնում առանց նրա հետ համաձայնեցնելու։ Իհարկե, ահավոր հետաքրքիր է իմանալ, թե ում է աչքով տվել և ում է թուղթուգիր արել տիկին Պակ Կըն Հեն։ Բայց ափսոս, որ մենք հազիվ թե այդ մասին իմանանք։

 

Ուզում ենք միայն ասել հետևյալը. և ահա այս մարդի՞կ են ԱՄՆ արբանյակ-երկրներից մեզ կշտամբում քթներս քչփորելու համար, և մեզ ապրե՞լ են սովորեցնում։ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի քաղաքացիները, որ այդքան դժգոհ են իրենց ղեկավարությունից, անգամ մղձավանջային քնի մեջ պատկերացնել տիկին Հեի արարքները՝ նախագահ Սարգսյանի կատարմամբ։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...







Դիտումների քանակ 43378


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բախտագուշակը կործանեց Հարավային Կորեայի նախագահին

Բախտագուշակը կործանեց Հարավային Կորեայի նախագահին

Դեկտեմբերի 11, 2016


Պետք է նշել, որ Հարավային Կորեայի խորհրդարանը և հասարակությունը չափից ավելի է տաքացել տիկին Փակին պաշտոնանկ անելու հարցում։ Բան...

Ճապոնիան նախկին մարմնավաճառների օգնության ֆոնդ է ստեղծում

Ճապոնիան նախկին մարմնավաճառների օգնության ֆոնդ է ստեղծում

Դեկտեմբերի 28, 2015


Դեկտեմբերի 28-ին Հարավային Կորեայի և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները համաձայնություն ձեռք բերեցին, որի շնորհիվ կհաջողվի լուծել երկու ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ