Միջազգային խայտառակություն

Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Ապրիլի 6, 2018
Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Մամուլից տեղեկանում ենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին բանկային գործունեությամբ է զբաղվելու: ՌԴ Կենտրոնական բանկից արդեն արտոնագիր է ստացել, իսկ բանկը հիմնելու է «Սբերբանկ»-ի հետ միասին: Նոր բանկը վարկեր կտրամադրի 2020 թվականից և յուրաքանչյուր վանքին ու եկեղեցուն կից համապատասխան վարկավորման կետ կունենա` հագեցած տեխնիկական և մասնագիտական բազայով: Հայտնի են նաև ապագա բանկի անվանման տարբերակները. այն կկոչվի կամ «РПЦ-Инвестбанк», կամ «Банк Православный»: Եվ ամենակարևորը` նշվում է, որ այս բանկը կաշխատի որպես «քրիստոնեական բիզնեսի կազմակերպման և վարման օրինակ» (ինչ ասել է «քրիստոնեական բիզնես»` անհայտ է):


Այն, որ բանկային բիզնեսը եկամտաբեր է, հայտնի է բոլորին, և բոլորի մեջ է նաև պատրիարք Կիրիլը: Բայց այն, որ եկեղեցին բանկ է բացում, արդեն աննախադեպ բան է աշխարհում: Սա զարմացնում է: Եվ միաժամանակ ուրախացնում: Քանզի պատրիարք Կիրիլը, լինելով տեղեկացված և չափազանց կրթված անհատականություն, կարող էր տարվել այլ բիզնեսով, ասենք՝ թմրանյութերի արտադրությամբ: Նրան դժվար չէր լինի Վլադիմիր Պուտինից համապատասխան թույլտվություն վերցնել` Հարավային Սիբիրի կողմերը կոկաինի պլանտացիաներ ստեղծելու և մի հիանալի գործարան կառուցելու համար: Իսկ այն, որ ռուս պատրիարքը չի դիմել այդ քայլին, խոսում է նրա տիեզերական վեհության և բացառիկ ազնվության մասին:


Հիմա մեզ մնում է հուսալ, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հանկարծ չհրապուրվի ռուս գործընկերոջ նախաձեռնությամբ և հայ ժողովրդի գլխին ևս մեկ փորձանք չբերի: Հայ ժողովուրդը շուրջ 30 տարի պատանդի կարգավիճակում տառապում է հայաստանյան «աշխարհիկ» բանկերի ճանկերում, այնպես որ տերտերների բանկի դարդին էլ չի դիմանա…







Դիտումների քանակ 68184


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

Սեպտեմբերի 13, 2017


Ռուսաստանում լուրջ սկանդալ է հասունանում. ոմն միջակ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտել՝ բավական լիբերալ և արևմտամետ հայացքների տեր մի մարդ...

Նախագահ Սարգսյանի հայի բախտը

Նախագահ Սարգսյանի հայի բախտը

Նոյեմբերի 21, 2016


Երեկ Ռուսաստանում նշել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյա հոբելյանը։ Այդ առիթով վավերագրական ֆիլմ են նկարահանե...

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Հոկտեմբերի 18, 2016


Բարաք Օբամայի հայրենիքում` Քենիայում, հայերը եկեղեցի չունեն: Պատճառն այն է, որ Քենիայում հայ չի ապրում: Հետևաբար, հայ չի ծնվում...

Կիրիլն ընդդիմադիր է դարձել, իսկ Գարեգինը վաղուց անարխիստ է

Կիրիլն ընդդիմադիր է դարձել, իսկ Գարեգինը վաղուց անարխիստ է

Մայիսի 16, 2016


«Քրիստոնյաներին ցանկանում են կտրել Աստվածային օրենքն ըմբռնելուց»,- հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Ըստ ն...

Ռուս Ուղղափառ եկեղեցի. հայերն օկուպանտ են

Ռուս Ուղղափառ եկեղեցի. հայերն օկուպանտ են

Ապրիլի 14, 2016
1

Դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես այս տարեսկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին և իր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը