Ազգային խայտառակություն

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018
Տարոնին շտապ չոբան է պետք

Օսկան Քոչարյան

 

Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին: Միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու և խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել:

 

Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` «ատկատների» հարցը հավուր պատշաճի կարգավորելու համար: Ի դեպ, կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեև աշխատում են արտաժամյա, նաև հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց՝ հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին, չեն վճարվում:

 

Մեզ, այս պատմության համատեքստում, մի քանի հարց հետաքրքրեց. ինչո՞ւ և ո՞ւմ հաշվին են այդքան գումարներ ծախսվում, և ե՞րբ է Տարոնը հասկանալու, որ մարդուն անվճար աշխատեցնել չի կարելի: Կան նաև այլ հարցեր, սակայն ինչքան էլ դրանք շատ լինեն, մեկ է անպատասխան են մնալու, քանզի անհասկանալի տիպ է Տարոնը՝ մի կողմից փորձում է վերացնել առկա կանաչ տարածքները, օրինակ, Մաշտոցի պուրակը, մյուս կողմից իրեն ձև է տալիս, իբր ահռելի գումարներ է ծախսում կանաչ տարածքների պահպանման վրա: Մյուս կողմից` նա գիտի, որ ոչխարներին գոյատևելու համար պետք են կանաչ տարածքներ, սակայն ցանկանում է, որ դրանք սնվեն մեր հաշվին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Տարոնի հոգին հանգիստ չէ՝ մշտապես աչքի տակ ունենալով իր ծագումնաբանությունը, նա երբեմն չի համակերպվում իրականության հետ և ցանկանում է իրեն տեսնել մարդկության ընտանիքի անդամ: Այդ պահերին նա ատում է կանաչ տարածքները և երազում սեղան-աթոռի մասին: Սակայն մարդկությունը, դեմ լինելով Տարոնին և հիշեցնելով ծագումնաբանությունը, մերժում է նրա մուտքը մարդկության ընտանիք, ինչից հետո Տարոնը սթափվում և սկսում է արածելու համար խոտ աճեցնել՝ իրեն մերժած մարդկության հաշվին: Սա է խնդիրը:

 

Մենք կարծում ենք, որ ցանկացած ոք, անգամ գիտնականն ու ոչխարը, պետք է ունենան տեր կամ գոնե գործադիր տնօրեն՝ չոբանի կարգավիճակում: Եվ հենց այդ պատճառով էլ Տարոնի համար շտապ պետք է գտնել եթե ոչ տեր, ապա գոնե չոբան:

 







Դիտումների քանակ 61162


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Մարսողական համակարգը անխափան է գործում

Մարսողական համակարգը անխափան է գործում

Փետրվարի 23, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ունեցվածքի մասին շատ անգամներ է գրվել: Նա միլիոնատեր է, ունի ահռելի կարողություն, շա...

Տարոնի աղբանոցը

Տարոնի աղբանոցը

Փետրվարի 21, 2018


Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատա...

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Փետրվարի 20, 2018


Ականատեսները պատմում են, որ Երևանի քաղաքապետարանում ավագանիի հայտնի նիստի մեծ իրարանցումը սկսել է այն բանից հետո, երբ քաղաքապետ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Ռեստորանների մշտական հաճախորդը

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018


Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը