Ազգային խայտառակություն

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018
Հայաստանում այսօր տոն չէ

Ծառուկ Սարգսյան

 

Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալ, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:

 

Մենք էլ չենք ցանկանում հետ մնալ համաշխարհային գործընթացներից և որոշեցինք տոնի առթիվ շնորհավորել մեր կայքի բոլոր հաճախորդներին: Որպեսզի ընթերցողներին ավելի պարզ լինի, նշենք, որ մեր հաճախորդները հիմնականում բաժանվում են երեք խմբի՝ նրանք, ովքեր բուժման կարիք ունեն, նրանք, ովքեր անբուժելի են, և նրանք, ովքեր բուժհաստատություններ ունեն: Տեսնենք, թե ինչ կստացվի:

 

Առաջին խմբում ընդգրկվածներն այնքան էլ շատ չեն: Հայաստանն այն երկիրն է, որտեղ կամ առողջ ես լինում, կամ անբուժելի հիվանդ: Միջինը համարյա չի լինում: Ընդ որում, առողջ մարդկանց քանակն այնքան քիչ է, որ կարելի է անտեսել: Համ էլ, տրամաբանորեն, առողջները մեր այսօրվա բարեմաղթանքների կարիքը չունեն այն պարզ պատճառով, որ առողջ են: Ավելին, նրանք չեն էլ հիվանդանա, քանզի այսքան ժամանակ Հայաստանում ապրելն ու առողջ մնալը հենց դա են նշանակում: Բացի այդ, առողջ մարդիկ մեր կայքի հաճախորդներ լինել չեն կարող. մեր կայքի առաքելություններից մեկն է բացահայտել հիվանդ մարդկանց: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր բուժման կարիք ունեն, ապա դրանց թիվը մեր կայքում, ինչպես ասացինք, մեծ չէ: Դրանց շարքին կարելի է դասել վերջերս մեր կայքի հաճախորդների թիմին անդամակցած՝ ԵՊՀ ռեստարտի ջահելներին կամ էլ Լիլի Հովերին: Մենք կարծում ենք, որ նրանք անբուժելի հիվանդ չեն և առայժմ կարող են ապաքինվել: Մենք նրանց այդ պատասխանատու գործում հաջողություն ենք մաղթում:

 

Մեր հաճախորդների երկրորդ խմբում ընդգրկվածները մեծամասնություն են կազմում: Օրինակ, Տարոնը, Շմայս բռնաբարը, Լիսկան, Գալուստ Սահակյանը, Տիգրան Ուրիխանյանը, պրն Լֆիկը և այլք չեն բուժվելու, նրանք անբուժելի հիվանդ են: Եվ այդ իմաստով սրանց առողջության համաշխարհային օրվա առթիվ շնորհավորելն ու առողջություն մաղթելն անիմաստ զբաղմունք է: Այդ իսկ պատճառով մենք սրանց չենք շնորհավորում:

 

Ինչպես ասացինք, մենք ունենք հաճախորդներ, որոնք, լինենով անբուժելի հիվանդ, ունեն նաև սեփական բուժհաստատություններ կամ աշխատում են այդպիսիններում: Դերժավի Արկադ, Խոսրով Հարությունյան, գեներալ Սեյրան, Շավարշ Քոչարյան... Սրանք բոլորը նպատակաուղղված զբաղվում են հայ ժողովրդի ոչնչացմամբ: Սրանց մեջ կարելի է ընդգրկել նաև կաթողիկոսի դուստր Խաթուն Կտրիճևնային, որը նույպես բժիշկ է և սեփական դեղատանը ժողովրդին թունավորում է պրն Լֆիկի ներմուծած դեղամիջոցներով: Ինչպես հասկացաք, այսօր սրանց օրն էլ չէ: Մենք սրանց էլ չենք շնորհավորում:

 

Այսքանը, տակը մարդ չմնաց, և հետևաբար՝ փաստում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում առողջության համաշխարհային օր տոնելն անիմաստ է, քանզի բացակայում են շնորհավորանքի սուբյեկտները: Այսքանը: Ամե՛ն...

 







Դիտումների քանակ 76388


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Փետրվարի 28, 2018


Բազմիցս գրել ենք, որ Արծվաշենը, այնպես, ինչպես, ասենք, Գյումրին, Կապանը, Վարդենիկը, Երևանը կամ էլ «Բարեկամություն» մետրոյի շրջա...

Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Մարտի 24, 2016
21

Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտ...

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Դեկտեմբերի 6, 2015


1981թ. դեկտեմբերի 6-ին կամ 34 տարի առաջ այս օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգն...

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Նոյեմբերի 18, 2015


Ներկայացնելով կաթողիկոսի դստեր կերպարը և արդիական քաղաքական դիրքորոշումները՝ կանգնեցինք երկընտրանքի առջև. սահմանադրության նոր ն...

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Նոյեմբերի 11, 2015
15

Հոգևոր առաջնորդը պետք է կուսակրոն լինի, իսկ եկեղեցին՝ պետությունից անջատ: Հայաստանում այդպես չէ: Հոգևոր այրերն ակտիվ մասնակցում...

Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Մայիսի 20, 2015
1

Մեզանից յուրաքանչյուրն իր անձի համար պետք է հաշիվ տա Աստծուն: Սրանք Աստվածաշնչից մեջբերված բառեր են: Պարզից պարզ է, ավելի պարզ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ