Խայտառակություն առանց մեկնաբանության

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինացիները հիշում են, թե ով է օգնել իրենց ազատագրվել ճապոնական լծից

 

Անատոլի Կոշկին

 

«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քիթը։ Չինաստանում հավատարմագրված՝ մշակույթի գծով ամերիկյան կցորդ Ռոբերտ Ֆորդը Շանհայում ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի ցուցահանդեսում։ Եվ նա, ըստ երևույթին, չիմանալով, որ ՉԺՀ-ում բարձր են գնահատում Իոսիֆ Ստալինին, իրեն թույլ է տվել հրճվել այն առիթով, որ «չինական արվեստը հեռացել է արյունոտ ստալինիզմի ավանդույթներից և անցել ժամանակակից ձևի»։

 

Մշակութային միջոցառմանը ներկա գտնվող չինացիները չեն կիսել ամերիկացի դիվանագետի «հրճվանքը» և ելույթի ժամանակ հարձակվել են նրա վրա, ինչպես հաղորդվում է՝ նրան գետնին տապալելով և ուժեղ ծեծելով։ Ռոբերտ Ֆորդի «քիթը ջարդվել է, իսկ ամբողջ մարմնի վրա կան բազմաթիվ կապտուկներ ոտքերի հարվածներից»։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժման համար մի քանի շաբաթ կանցկացնի։ Հետևանքները շատ ավելի լուրջ կարող էին լինել, եթե ժամանակին չմիջամտեր չինական ոստիկանությունը։

 

Այս միջադեպի մասին հրապարակման հեղինակը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ իշխանությունները ներողամիտ են եղել հարձակվողների վրա. նրանց լոկ տուգանել են խուլիգանության համար։ Միևնույն ժամանակ, ՉԺՀ ԱԳՆ-ն, ներողություն խնդրելով ԱՄՆ դեսպանությունից, հետն էլ խորհուրդ է տվել «այլևս չքննադատել Ստալինին»։

 

Իոսիֆ Ստալինը չինացիների համար ոչ միայն Վլադիմիր Լենինի գործի մեծ շարունակողն է, որը կյանքի է կոչել Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գիտական կոմունիզմը, այլև չինացի ժողովրդի բարեկամն ու դաշնակիցը, մի երկրի ղեկավար, որը մեծ ավանդ է ներդրել ճապոնական իմպերիալիստներից իրենց ազատագրման գործում։ Եվ այսօր այդ ավանդը, ինչպեսև սոցիալիզմի կառուցման տեսության մեջ ունեցած ավանդը, ռևիզիայի ենթակա չէ։ ԽՍՀՄ առաջնորդի պատվին Չինաստանում բազմաթիվ փողոցներ և շինություններ են անվանակոչվել, նրա դիմանկարները դրվում են մարքսիզմ-լենինիզմի հիմնադիրների և երկրպագելի, չնայած սխալներին, «մեծ նավավարի»՝ Մաո Ցզեդունի կողքին։

 

Ի դեպ, առաջնորդների սխալների մասին։ Դրանք ընդունվում և քննադատվում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից։ Բայց դա արվում է ոչ թե սոցիալիզմի տեսությունը վարկաբեկելու, այլ սխալներից հետևություններ անելու և դրանք այսուհետ չկրկնելու նպատակով։ ՉԺՀ-ում հիմա էլ համաձայն են Ստալինի գործունեության այն գնահատականի հետ, որը տվել է Մաո Ցզեդունը դեռևս 1961թ.։ Այն ժամանակ չինացի ժողովրդի առաջնորդն ասում էր. «Ստալինը ճիշտ էր 70%-ով, սխալ՝ 30%-ով»։ Նշենք, որ նույն համամասնությամբ էլ չինացիները գնահատում են հենց իրեն՝ Մաոյին։

 

Իսկ ահա, Նիկիտա Խրուշչովի հանդեպ բավական անբարեհաճ են։ Թույլ կտամ ինձ մեջբերել այս թեմայի վերաբերյալ Արտյոմ Լեոնովի հոդվածը՝ հրապարակված «Военное обозрение» տեղեկատվական-վերլուծական պորտալում. «Ինչ վերաբերում է Խրուշչովի կողմից Ստալինի անմիտ և կատաղի քննադատության հետ խորհրդային սոցիալիզմի պարտության կապին, ապա նման քաղաքականության հավանական վտանգավոր հետևանքների մասին չինացի ընկերները նշում էին դեռևս 1950-1960-ական թթ. սահմանագծին։ Մաո Ցզեդունը 1961թ., դիմելով Ն.Խրուշչովին, ասում էր. «Դուք սկսել եք Ստալինով, բայց բանը կավարտեք Խորհրդային Միության փլուզմամբ...»։ Չինաստանում հիշում են նաև Ստալինի խորհուրդը՝ տրված Մաո Ցզեդունին 1950թ. «Ավելի շատ սովորեք մեր սխալներից, քան թե մեր հաջողություններից»։ 1991-1993թթ. հակահեղափոխությունից հետո չինացի քաղաքական գործիչները և հասարակագետները քիչ ջանքեր չգործադրեցին՝ հասկանալու համար խորհրդային կարգի և դաշնակից պետության փլուզման աղբյուրները և այդ ողբերգության պատճառները։ 2004թ. չինական ղեկավարությունը եկավ այն եզրահանգման, որ «ԽՍՀՄ տապալումը տեղի ունեցավ Ստալինից հետո մարքսիզմի գլխավոր սկզբունքներից Մոսկվայի հեռանալու պատճառով»։ Բազմամիլիոնանոց կուսակցության հետ կատարվածը խորապես հասկանալու նպատակով 2012թ. ՉԿԿ Կենտկոմին առընթեր Համաշխարհային սոցիալիզմի խնդիրների հետազոտությունների կենտրոնի կողմից ստեղծվել է բազմամաս վավերագրական ֆիլմ՝ «Խորհրդային կուսակցության և պետության կործանման 20-րդ տարելիցը. ռուսաստանցիների պատմածները և դասերը»։ Այն արժանացել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի հավանությանը։

 

Ահա թե ինչպես է նկարագրել այդ ֆիլմի բովանդակությունն ու նշանակությունը ամերիկյան The Wall Street Journal թերթը. «Սի Ծինփինը հաշվարկը կատարում է այն բանի վրա, որ միակուսակցական կառավարման չինական տարբերակը հաջողություն կունենա այնտեղ, որտեղ ԽՍՀՄ-ը անհաջողության մատնվեց։ ՉԿԿ-ն մտադիր է պահել կարգուկանոնն իր շարքերում և կառավարել փոփոխվող հասարակությունը», «Սի Ծինփինը Գորբաչովին մեղադրել է այն բանում, որ նա կորցրեց վերահսկողությունը զինվորականների վրա և թույլ տվեց պատմական նիհիլիզին կասկածի տակ առնել Լենինի և Ստալինի օրոք ձեռք բերված հաջողությունները»։ Բացի այդ, The Wall Street Journal-ը կարծում է, որ ՉԿԿ-ն ռազմավարական խնդիր է դրել. «Չինաստանը պետք է ամեն գնով ընդդիմանա Արևմուտքի ազդեցությանը»։ Չինաստանի ղեկավարների հինգերորդ սերնդի նման դիրքորոշումը նրանց դրդում է կուսակցության գաղափարախոսական գործունեության մեջ լայնորեն օգտագործել խորհրդային և ռուս հեղինակների գրած՝ Ի.Վ. Ստալինի մասին աշխատությունները։

 

Մնում է միայն տարակուսել, թե ինչու ամերիկյան թերթը գիտի Իոսիֆ Ստալինի հանդեպ չինացիների վերաբերմունքի մասին, իսկ սՊեկինում ԱՄՆ դեսպանության մշակույթի գծով կցորդն այնքան վատ է պատրաստված, որ իրեն թույլ է տալիս հրապարակավ կատարել կոպիտ հարձակումներ իր գտնվելու երկրում հարգված անձի դեմ։ Ինչի համար էլ վճարեց։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն







Դիտումների քանակ 107128


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016


Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել...

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

Նոյեմբերի 26, 2016


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակ...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016


Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օ...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016


Պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում արդեն միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Ար...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտն...

Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Նոյեմբերի 26, 2014


Երբ իրավապահ մարմինները խուզարկեցին Սյույ Ցայխոուի (Xu Caihou)՝ բարձր պաշտոն զբաղեցնող չինացի գեներալներից մեկի ռեզիդենցիան, այ...

ԱՄՆ-ը վախենում է ևս մեկ «բացառիկի» և «անփոխարինելիի» հայտնվելուց

ԱՄՆ-ը վախենում է ևս մեկ «բացառիկի» և «անփոխարինելիի» հայտնվելուց

Նոյեմբերի 16, 2014


ԱՄՆ-ը խուճապի մեջ է. ամերիկացիները լրջորեն վախենում են կորցնել աշխարհում միակ «անփոխարինելի ազգի» տիտղոսը, քանի որ արդեն հիմա ե...

Կքննարկի՞ արդյոք Ծառուկյանը գողականը Պեկինում

Կքննարկի՞ արդյոք Ծառուկյանը գողականը Պեկինում

Սեպտեմբերի 1, 2014


Այսօր ԲՀԿ-ական պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մեկնում է Չինաստան: Պարզվում է, Չինաստա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը