Ազգային խայտառակություն

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Օսկան Քոչարյան

 

Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չի աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանությունները: Դեսպանի խոսքով, ԱՄՆ-ը միանշանակ դատապարտում է այնպիսի խմբերին, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությանը:


«Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է դեսպանը: Նաև նշել է «բոլոր մեղադրյալների արդար դատաքննության իրավունքի» իրացման անհրաժեշտության մասին:


Սա զարմանալի է ամերիկյան քաղաքական գործչի պարագայում: Միացյալ Նահանգների երկնագույն երազանքը 1991-ից ի վեր եղել և մնում է Հայաստանը Ռուսաստանից պոկելն ու այստեղ ռազմակայաններ տեղադրելը, և այդ նպատակի համար ամերիկացիներն անգամ դեգեներատ Րաֆֆի Հովհաննիսյանին են աջակցել, հրահրել են 2016-ի ապրիլյան պատերազմը, ֆինանսավորել են «քաղաքացիական հասարակություն» կոչված շերտի ամենախայտառակ տարրերին: Եվ այսօր ամերիկյան դեսպանն ասում է, թե մենք դեմ ենք ցանկացած ապօրինության Հայաստանի ներքին քաղաքական կյանքում: Ինչևէ, շնորհակալ ենք դեսպանին այսօրինակ բարության համար: Հուսանք, որ ամերիկացիներն իրենց քայքայիչ գործողությունները Հայաստանում նվազագույնի կհասցնեն:


Բայց արի ու տես, որ բարոյականության հազվադեպ դրսևորումը ոմանց կողմից վատ է ընկալվում: Այսպես, արձագանքելով Միլսի հայտարարությանը՝ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որում տարակուսանք հայտնեց դեսպանի խոսքերի առիթով: «Մեզ մնում է միայն հնարավոր եզրակացություններ անել և սպասել, թե երբ է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը ցրելու մեր տարակուսանքները՝ հաստատելով կամ ժխտելով, թե արդյոք սա պրն դեսպանի անձնական նախաձեռնությունն է եղել, թե՞ ԱՄՆ-ը պաշտոնապես որոշել է սատարել ժողովրդից իշխանությունը գողացողներին, բռնատիրությունը հիմնողներին, գաղութարար ռեժիմը պահողներին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:


Խայտառակ ախպարների այս խայտառակ կազմակերպության տարակուսանքն է առաջացրել այն հանգամանքը, որ Միլսը «նույնիսկ չակնարկելով համամարդկային արժեքների բարբարոս ոտնահարումը Հայաստանում, չակնարկելով նաև մարդու ապստամբության իրավունքի մասին ԱՄՆ-ում և ՄԱԿ-ում առկա ընդունված դրույթները՝ միտումնավոր կամ անհասկանալի ու անընդունելի ձևով եզր է գտնում «Սասնա ծռերի» և բռնի քաղաքական պայքարի միջև»: Մեր խայտառակ ախպարները նաև դժգոհ են և «խիստ անհասկանալի» են համարում լռությունը ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանի վերաբերյալ, որը մեղադրվում է «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ պահելուն և շենքերն ու շինությունները պահելուն օժանդակելու համար:


Ի՞նչ ասենք: Ամոթ է: Խայտառակություն է, երբ հայերիս մեջ կան տավարից տհաս էակներ, որոնց տհասությունը սպառնալիք է ազգի գոյության համար: Խայտառակություն է, երբ մեր մեջ կան Կարո Եղնուկյանի կարգի բարոյազուրկ տականքներ (սրա խայտառակ ընտանեկան բարքերին առաջիկայում կանդրադառնանք առանձին նյութով): Սրանք այն խայտառակություններն են, որ անգամ ամերիկյան դեսպանը սրանց սատարելու հիմք չի գտնում: Դե, ինչ անենք. պիտի հանդուրժենք սրանց ֆիզիկական գոյությունը, բայց ոչ երբեք՝ կործանիչ գործունեությունը:







Դիտումների քանակ 74960


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Նոյեմբերի 3, 2017


Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, այն նույն շա...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Հոկտեմբերի 21, 2017


Անշուշտ, հիշում եք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռ անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչ...

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հոկտեմբերի 6, 2017


«Սասնա ծռեր»-ի անդամների մեծ մասին օրենքը դիտում է իբրև քրեորեն պատժելի արարքների համար ամբաստանվողներ: Ձերբակալումից հետո ինչպ...

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Սեպտեմբերի 12, 2017


Այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների դատավարությունը վերածվեց մի անվերջանալի պարզաբանման, թե փաստաբաններ...

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Սեպտեմբերի 6, 2017


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, թե սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ...

Սասնա ծռերը դասի չգնացին

Սասնա ծռերը դասի չգնացին

Սեպտեմբերի 1, 2017


Մի քանի օր առաջ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցում հանդես եկավ կոչով՝ առաջարկելով սեպտեմբեր...

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

Հուլիսի 25, 2017


Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում է արել. «Աշխարհահռչակ ռեժի...

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Հուլիսի 24, 2017


Լոս Անջելեսում հրատարակվում է մի կայք, դոմենը` usarmenianews.com: Այն խմբագրում են Գայանե Մանուկյան և Քրիստինե Հալաջյան անուն-ա...

«Զոն նայող» հեղափոխականը

«Զոն նայող» հեղափոխականը

Հուլիսի 24, 2017


Լինում է վերաբերմունք, լինում է հիվանդագին վերաբերմունք, և լինում է պարզապես հիվանդություն: Հենց այս վերջինն էլ պիտի վերագրել «...

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Հուլիսի 21, 2017


Ժիրայր Սեֆիլյանը, որը սիրում է, երբ իրեն անվանում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, բայց ներկա պահին կալանա...

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Հուլիսի 12, 2017


Կարելի է դժգոհել ամեն ինչից: Կարելի է պահանջել ամեն բան: Կարելի է ինչ-որ նպատակի համար ստորագրահավաք կազմակերպել: Դա յուրաքանչյ...

Ծակող-կտրող հեղափոխություն

Ծակող-կտրող հեղափոխություն

Հուլիսի 12, 2017


Արդեն քանի օր է` ընթանում է «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդայի անդամների դատավարությունը, սակայն ոչ մի գնով այն չի նմանվում դատակ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

Հունիսի 14, 2017


Այսօր «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց հարկի տակ հյուրընկ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Հունիսի 8, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպանը սիրում է պարբերաբար ելույթներ ունենալ և մեզ բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարական հասարակության մեջ ազ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը