Ազգային խայտառակություն

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Ապրիլի 12, 2018
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Պարույր Հայրիկյանը կրկին սկսել է շատախոսել: ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը ոչ միայն սկսել է հարցազրույցներ տալ, այլև նույնիսկ շտապել է հայտարարել, թե պատրաստ է մասնակցելու Սարգսյանի վարչապետության դեմ մղվող պայքարին, իսկ օրերս էլ միացել է ՔՊ ու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթին: Նրանք, ովքեր հիշում են, թե ամիսներ առաջ Հայրիկյանն ինչեր էր ասում Նիկոլի ու նրա թիմակիցների հասցեին, կարող են պատկերացնել, թե այս ընթացքում Հայրիկյանի հոգում ու մտքում ինչ արմատական փոփոխություններ են կատարվել: Եվ հիմա նա նոր երգ է երգում. «Մենք պայքարի մեջ ենք և ընթացքում տեսնում ենք, որ Ն.Փաշինյանը մեռած միջավայրում փորձում է զարթոնք ապահովել: Ես ոչ միայն ասում եմ, որ ողջունում եմ քեզ, այլև գնում եմ ընկերներիս հետ: Փաշինյանն ինձ համար նախընտրելի է, քանի որ ինքը տարբեր առիթներով ասել է, որ երկրի տերը պետք է լինի քաղաքացին»,- հայտարարում է Պարույր Հայրիկյանը:

 

Սա ի՞նչ հրաշք է, այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայրիկյանը մինչև ականջների ծայրը սիրահարվեց այն Նիկոլին, որին ատելով ատում էր: Այս բարդ հարցն իրականում շատ պարզ պատասխան ունի: Նախ, ամենքի կողմից վտարված ու լքված Հայրիկյանն այլևս տեղ չունի գնալու և նրա վերջին ապաստանը մնացել է Փաշինյանի գիրկը: Եվ հետո՝ ինքնասիրահարված ԱԻՄ առաջնորդը պատրաստվում է Նիկոլին ներկայացնել իբրև իր խոհեմ ու ընդունակ աշակերտի, այսինքն՝ մեկին, ով Հայրիկյանից է դասեր քաղել: «Հիմա ինքը կգա իմ անցած հսկայական ճանապարհի արդյունքի ընկալմանը, թե չի գա՝ դա իր խնդիրն է, բայց այն, որ ինքը դա հիմնական նպատակներից է համարում, ինձ համար ողջունելի է»,- շեշտում է Հայրիկյանը ու հայրական մի քանի խորհուրդներ է հղում իր նորահայտ զավակին, որից հետո ասում է. «Իմ պարտքն եմ համարում և՛ Փաշինյանին, և՛ այն մարդկանց, ում չեմ ընդունում, ասել նման բաներ»:


Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Պարույրի հայրությունը: Գրեթե սերիալի սյուժե է հասունանում:

 







Դիտումների քանակ 40057


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը

Նիկոլն ընտրեց Զոյայի ճակատագիրը

Ապրիլի 21, 2018


Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Փաշինյան Նիկոլին ցուգցվանգի մեջ գցեց: Վերջինիս բանակցություններ առաջարկելով՝ վարչապետը Նիկոլին կա...

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլից այսօր վերջապես լավ բան լսեցինք: Պարզվում է, Բեյրութ քաղաքի դաշնակները միացել են նրա շարժմանը: Թե ինչ բան է Բեյ...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը

Երբ հեղափոխություն է նախաձեռնում կաշառակերը

Ապրիլի 20, 2018


Այն, ինչ կատարվում է այսօր երկրում, հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականության արդյունքն է, Նիկոլ Փաշինյանն էլ...

Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը

Ի՞նչ գույնի է Նիկոլի հեղափոխությունը

Ապրիլի 20, 2018


Արդեն երկու-երեք օր է` քաղաքացիական անհնազանդության շարժման պարագլուխ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով կրկնում է, որ իրենք պատր...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Փախել է Արման Բաբաջանյանը

Փախել է Արման Բաբաջանյանը

Ապրիլի 19, 2018


Դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ ամենահզոր լրատվամիջոցում։ Պարզ է, որ խոսքը 1in.am կայքի մասին է։ Բանն այն է, որ ...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը

Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը

Ապրիլի 18, 2018


Անցած խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հանդիմանում էր քաղաքացիներ...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Փաշինյանը և մյուսները

Փաշինյանը և մյուսները

Ապրիլի 13, 2018


Այսօր Ազատության հրապարակում կայացած բողոքի հանրահավաքի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հա...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը