Սովորական խայտառակություն

Փաշինյանը և մյուսները

Ապրիլի 13, 2018
Փաշինյանը և մյուսները

Այսօր Ազատության հրապարակում կայացած բողոքի հանրահավաքի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համերաշխության ձեռք է մեկնում բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք պայքարել են իշխանության դեմ. «Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ հանուն մեր ժողովրդի մենք ի վերջո հավաքվենք Ազատության հրապարակում և ներենք իրար ամեն ինչի համար»:

 

Փոխադարձ ներողամտությունն այս պարագայում, ինչ խոսք, երկրորդական հարց է: Իրականում Նիկոլը մյուսներին կանչում է ոչ թե մեղա գալու, այլ իր շարքերը ստվարացնելու նպատակով: Քանակի հարցը ներկա պահին նրա թիմի համար գերխնդիր է: Մնում է միայն հասկանալ, թե Նիկոլն ինչու է համոզված, որ նրանք, ովքեր մինչ այս պահը չեն աջակցել իր նախաձեռնած գործողություններին, իր կոչից հետո կմտքափոխվեն:

 

Օրինակ, Նիկոլ Փաշինյանն այսօր հատուկ ուղերձ հղեց նաև «Ելք» դաշինքի գործընկեր կուսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետություն» կուսակցությանը՝ ասելով, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է և ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին. «Ես գիտեմ, որ կան բազմաթիվ պրետենզիաներ, վերապահումներ՝ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների նկատմամբ: ՀՀ-ում չկա որևէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի ասել բազմաթիվ սխալներ»,- նկատեց նա` հավանաբար նկատի ունենալով ոչ այնքան իրեն, որքան Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին: Բայց Փաշինյանը բոլորից լավ գիտի, թե այս երկուսը հիմա ինչու են իրեն մենակ թողել: Հարցն այս դեպքում պատկերացումների տարբերության մասին չէ: Հարցն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին պրոյեկտ է, և ներկա իրավիճակում շահերի մեծ տարբերություն կա: Ասենք, Մարուքյանը շատ կցանկանար հենց հիմա լինել Նիկոլի կողքին, բայց նա չի կարող գնալ այնտեղ, քանի որ կզրկվի քաղաքական ուժ ղեկավարելու և այդ նպատակի համար ֆինանսավորվելու հնարավորությունից: Իսկ դա, խոստովանեք, նրա համար շատ ավելի կարևոր է, քան Նիկոլի հրավերը: Նույն կերպ Արամ Սարգսյանը, որի համար Սարգսյան ընտանիքի ապագա բարեկեցությունն ուղղակի առնչություն ունի չափավոր ընդդիմադիր լինելու պահվածքի հետ: Նույնը մյուսները: Ամեն մեկն իր պատճառն ունի, իր հետին միտքը, իր ծրագրերը: Նիկոլն այս բոլորը գիտի, նրանք էլ գիտեն Նիկոլի մտադրությունները: Եվ այդպես գործում են` իբրև թե համախոհներ, բայց ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելով: Դրա համար էլ ժողովուրդը միտք է անում ու չի հասկանում, թե այս ընդդիմության ուզածն ինչ է, ինչու ոչ մի կերպ լեզու չեն գտնում և ընդհանուր հայտարարի չեն գալիս պարզագույն հարցերի շուրջ:







Դիտումների քանակ 32132


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Հունիսի 22, 2018


Լուսանկարում պատկերված այս երիտասարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն է։ Հանգիստ, խելոք իր համար նստել, պաղպ...

Նիկոլի «լավության» գինը

Նիկոլի «լավության» գինը

Հունիսի 22, 2018


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում խոսել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ