Միջազգային խայտառակություն

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Օսկան Քոչարյան

 

Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայում՝ 103 թևավոր հրթիռ արձակելով։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մեթիսը՝ «կատաղած շուն» հպարտ մականվամբ, ասաց, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները վերացրել են քիմիական զենքի սիրիական պոտենցիալը։ Եվ քանի որ Սիրիայում քիմիական զենքի ոչ մի պոտենցիալ, զինանոց, արտադրաբազա վաղուց արդեն չկա, ապա այդ հարվածների էֆեկտն էլ կարող էր լոկ զրոյական լինել. 103 հրթիռից խորհրդային արտադրության սիրիական ՀՕՊ միջոցները ոչնչացրել են 71-ը, այսինքն՝ նպատակին հասել է 32 հրթիռ։ Սիրիական կողմից զոհեր չկան։ Ուրեմն, կա՞ արդյոք հպարտության առիթ պրն Մեթիսի և նրա շեֆի համար։ Քամուն տրվեց մոտ 200 միլիոն դոլար միայն այն բանի համար, որ շիզոֆրենիայի մակարդակը արևմտյան քաղաքական էլիտաներում արդեն չափն անցել է։

 

Բանն այն է, որ Դոնալդ Թրամփն այսօր սպիտակ ագռավ է վաշինգտոնյան իսթեբլիշմենթում և ամենամեղսունակ ֆիգուրը։ Թրամփն ուզում էր փոխել Ամերիկան, բայց էլիտան չկարողացավ հրաժարվել Մագրիբից մինչև Ինդոնեզիա կառավարելի քաոս ստեղծելու հայեցակարգից և փաստորեն ստիպեց Թրամփին հետևել իր ճանապարհին։ Ամերիկացիների ռազմավարական նպատակը Սիրիայում ԻԼԻՊ ձեռքով Ասադի ռեժիմը տապալելն էր և հիբրիդային ահաբեկչական պատերազմը Իրանի տարածք նետելը (տարօրինակ է, բայց քչերն են այսօր խոսում այն մասին, որ ԻԼԻՊ հաջորդ նպատակը հենց Իրանն էր. ամերիկացիները և Իսրայելը, 40 տարվա մեջ չհամարձակվելով ինքնուրույն հաշիվ տեսնել իրանական ռեժիմի հետ, մտադիր էին դա անել ահաբեկիչների ձեռքով)։ Սակայն Ասադի ռեժիմը դիմացավ, փաստացի՝ կառավարելի քաոսը, որն այդքան անհրաժեշտ էր դոլարի պահանջարկը պահելու և ամերիկյան տնտեսության գոյատևման համար, սպառնալիքի տակ հայտնվեց։ 1991-ից հետո ԱՄՆ ստեղծած աշխարհակարգը սկսեց փլուզվել։ Եվ Վաշինգտոնում ի հայտ եկան հոգեվարքի նշաններ։

 

Ուրեմն, ի՞նչ պետք է անեն խեղճ ամերիկացիները։ Ի՞նչ անեն, որ տապալեն Ասադին և Սիրիան վերածեն արյունալի սպանդանոցի՝ այնտեղից դուրս շպրտելով Ռուսաստանին։ Ոչինչ՝ այսօրվա հարվածների տիպի ճղճիմ ստորություններից բացի։ Հատուկ դրա համար ազնվագույն անգլիացիներն անգամ քիմիական գրոհ են խաղարկել (ինչպեսև Սկրիպալի պարագայում) Դումա քաղաքում, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն բրիտանացիների գարշելիության համոզիչ ապացույցներ է ներկայացրել։ Թեև արևմտյան էլիտաներին հաջողվեց «համոզել» իրենց պրիմիտիվ հասարակություններին, թե քիմիական զենքն իր սեփական բնակչության դեմ կիրառել է ինքը՝ Ասադը։

 

Դատելով ըստ ամենայնի՝ Սիրիային հարվածները կշարունակվեն։ Եվ սա պետք է ողջունել։ Այսօրվա գրոհն Ասադի համար ասես մոծակի խայթոց լիներ, իսկ արևմտյան դաշնակիցների համար խայթոցը 200 միլիոն արժեցավ։ Հետևաբար, որքան շատ ամերիկացիները «վարի տան» իրենց «Թոմահավքները», այնքան ավելի լավ մնացյալ աշխարհի համար։

 

Հետգրություն

 

Հասկանալի է՝ ոչ մի հրթիռ չի թռել ռուսաստանյան օդատիեզերական ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտիներում։ Այս մասին հավուր պատշաճի հոգացել են Թրամփը, Մեյն ու Մակրոնը։ Ավելացնենք նաև, որ բրիտանական ՌՕՈւ-ն այսօր ինքնատիպ ռեկորդ է սահմանել. «Տորնադոյից» արձակված բոլոր հրթիռները խփվել են։ Խորհրդային մինչջրհեղեղյան ՀՕՊ համակարգերի այս հաջողությունը պետք է ողջունել։

 







Դիտումների քանակ 87140


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Հունվարի 16, 2018


Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև հավաքվել էին մի խումբ սիրիահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագի...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Սեպտեմբերի 21, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել: Բայց ամենաշատը նրանից կարելի է անտեղյակություն սպասել: Այդ բանը նախագահը մ...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Թրամփ-անհաջողակը

Թրամփ-անհաջողակը

Հունիսի 16, 2017


Դոնալդ Թրամփի երրորդ կինը (ինչպեսև առաջին երկուսը) երբեք առաքինությամբ աչքի չի ընկել, և սոցցանցերի օգտատերերը կանոնավորապես կա...

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Մայիսի 8, 2017


Ֆրանսիայում ավարտվեցին նախագահական ընտրությունները, հաղթող դուրս եկավ Էմանուել Մակրոնը` իշխանության և գլոբալիստների թեկնածուն: ...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ