Սովորական խայտառակություն

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018
Լոքյանից Լենին չստացվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրանից առաջ դա չէր լինում, ուղղակի Կարապետյանը սրան նոր շունչ ու գույն տվեց` դրանք օգտագործելով գերազանցապես զբոսաշրջության զարգացման նպատակներով, այսինքն՝ տաքսիստներին սափրելուց և նրանց հողաթափերի փոխարեն կոշիկներ հագցնելուց հետո հոգ էր տանում, որ ճանապարհներն ու փողոցները մաքուր լինեն: Այդ նպատակի համար ամիսը գոնե մեկ-երկու անգամ պետծառայողներին հանգստյան օրով գործի էին կանչում, ավել ու բահ էին տրամադրում և հանում էին դուրս:

 

Այսօր էլ նման մի շաբաթօրյակ կար, դարձյալ համապետական: Օրվա վերջում երևի ինչ-որ մեկը կտեղեկացնի, թե հավաքվեց այսքան տոննա աղբ և տնկվեց այսքան հատ ծառ, սակայն օրվա հիշարժան իրադարձությունն, այնուամենայնիվ, մնալու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հայտարարութունը: Վերջինս շաբաթօրյակի ավարտից հետո ասաց. «Մենք որոշել ենք այլևս համապետական կամ այլ անուններով շաբաթօրյակներ չանցկացնել, դրա փոխարեն մարզպետերը, համայնքապետերը կազմելու են զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման գրաֆիկ և առաջնորդվելու են իրենց սահմանած ժամանակացույցով»։


Մենք ասելով Լոքյանը նկատի ունի իրեն ու վարչապետին: Այս զույգը վերջապես գլխի ընկավ, որ ավելի անպտուղ, անիմաստ ու անշահավետ միջոցառում, քան իրենց շաբաթօրյակներն էին, դժվար է գտնել: Ծախսվում էին ահռելի միջոցներ տրանսպորտի, վառելիքի, գործիքների, տնկիների և այլնի համար, իսկ արդյունքը զրոյական էր, քանի որ պարտադրանքով փողոց դուրս բերված հազարավոր մարդիկ ուղղակի կանգնում էին, սպասում էին, թե ժամը երբ կլրանա ու տուն էին գնում: Եթե ինչ-որ մեկը բարեհաճում էր մի ծառ տնկել, այդ տնկին մեկ շաբաթ անց արդեն չորացած փայտանյութ էր, քանի որ շաբաթօրյակների ծրագրով դրանց խնամքը նախատեսված չէր:


Հիմա, երբ Լոքյանը հայտարարեց դրանց անփառունակ վախճանը, ամենատխուր մարդիկ պիտի լինեն համայնքապետերը: Մաքրությունը սրանց չի մտահոգում, այլ այն միջոցները, որ բաց էին թողնվում բյուջեից: Աղբյուրը փակվեց: Ձեռքբերումների մասին կեղծ զեկույցներ գրելու անհրաժեշտություն այսուհետ չի լինելու: Եվ Լոքյանից էլ Լենին դուրս չեկավ, որ ուզում էր հանրության էնտուզիազմի հաշվին անել այն, ինչը բազում ծառայությունների ու պատկան մարմինների աշխատանքային պարտականությունն է:

 







Դիտումների քանակ 78143


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Ապրիլի 21, 2018


Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ փաշինյանական շարժումը օր-օրի ծավալվում ու նոր տարածքներ է ներթափանցում: Սա գիտեն, ընկալում ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017


Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տ...

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն:...

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017


Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այ...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017


Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակն...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Մայիսի 6, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիմա շատ լուրջ գործով է զբաղված: Նա աղբ է հավաքում: Նույնն է հորդորում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը