Սովորական խայտառակություն

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018
Դա ինչ բան է` խղճի մտոք

Օսկան Քոչարյան

 

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս թվերի հարաբերակցությունը բավական հետաքրքիր շերտեր է բացահայտում, սակայն հիմա ցանկանում ենք այդ շերտերից ընտրել ամենայուրահատուկը` «Ծառուկյան» խմբակցության շերտը:


Ինչպես հայտնի է, ընտրությունից դեռ շաբաթներ առաջ որոշ ծառուկյանականներ հայտարարեցին, որ եթե իրենք կողմ արտահայտվեն Սարգսյանի թեկնածությանը, ապա կդադարեն համարվել ընդդիմադիր քաղաքական ուժ: Հետո տրամադրությունները գնալով փափկեցին, և արդեն երեկ տեղեկացվեց, թե որոշում է կայացվել այն մասին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քվեարկելու են «խղճի մտոք»:


«Խղճի մտոք» բառակապակցությունը քաղաքականության մեջ, առավել ևս՝ ընտրության պարագայում, տեղ չունի, քանի որ առաջնորդող չափորոշիչները բոլորովին այլ պիտի լինեն, եթե դու գաղափարի ու համոզմունքի մեկ ամբողջություն ես: Առավել ևս, եթե քո թիկունքում ընտրողների հոծ զանգված կա կանգնած: Պատգամավորը խղճի մտոք կարող է գործել իր մասնավոր կյանքում, իսկ հանրային գործունեության մեջ խոսքը կոլեկտիվ շահի, երկրի շահի, ժողովրդի շահի մասին է: Այնպես որ, ծառուկյանականների ասածը և՛ անհեթեթ էր, և՛ զավեշտալի:


Հիմա պատկերն արդեն հստակ է: Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան Զաքարյանը, Կարինե Պողոսյանը: Նրանք, ովքեր քիչ թե շատ գիտեն այս մարդկանց և ծանոթ են նրանց գործունեությանը, վստահաբար կարող են պնդել, որ խիղճն այդ դեպքում բացառվում է: Սրանք քվեարկել են «գրպանի մտոք»: Իսկ այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ընդհանրապես ներկա չեն եղել քվեարկությանը, ամբողջացնում և համալրում է մեր պատկերացումների շրջանակը նրանց մասին:







Դիտումների քանակ 23128


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

Փետրվարի 26, 2018


Շատ ծիծաղելի իրավիճակ է. «Ծառուկյան» դաշինքն անընդհատ պահանջում է, որ իրեն ընդդիմադիր ճանաչեն, բայց հանրությունն այդ բանը չի ան...

Իրար քաշելով ման են գալիս

Իրար քաշելով ման են գալիս

Փետրվարի 22, 2018


Խորհրդարանական խմբակցությունների պրակտիկայում սկսել է լայն տարածում գտնել «քաշելու» գործընթացքը: Այն պահերին, երբ սպասելի է, որ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ