Սովորական խայտառակություն

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018
«Լուսավորի» մութ կողմերը

Ծառուկ Սարգսյան

 

Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառաջ դուրս եկան գործընկերները` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Այս զույգի անսպասելի հայտնության մեջ խորագույն ցինիզմ կար: Սրանք, որ չէին միացել Փաշինյանի պայքարին` ասելով, թե փողոցային շարժումներն անհեռանկարային ու անարդյունավետ են, գնացել էին Նիկոլին տեսնելու նրա ծեծվելուց հետո, կարծես ուզում էին իրենց այդ քայլով ասել. «Տեսա՞ր, որ ասում էինք` մի արա: Իսկ դու մեզ չլսեցիր»:


Մարուքյանին մինչ օրս դեռ չեն ծեծել ու հավանաբար առաջիկայում ևս չծեծեն: Սա չի նշանակում, թե նրա պահվածքում ծեծի արժանի ոչինչ չկա: Սակայն բավական է հետևել «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերջին 2-3 օրերի գործունեությանը, և պարզ կդառնա, թե որքան մթություն է թաքնված այդ «Լուսավորի» թիկունքում: Գրեթե ամեն օր հակափաշինյանական ասույթներով հանդես եկող Մարուքյանը կարծես ամեն պահի ցանկանում էր հիշեցնել, որ նա համաձայն չէ Նիկոլի հետ: Հրապարակ չգալով նա վերահաստատեց իր պահվածքը, բայց սրա հետ մեկտեղ, երբ ակտիվիստները փակեցին Հաղթանակի կամուրջը, հանկարծ այնտեղ հայտնվեցին Մարուքյանի կուսակցության մի քանի ներկայացուցիչներ: Սրանից հետո փողոցային պայքարի երդվյալ հակառակորդն անսպասելիորեն սկսեց մտահոգվել ոստիկանություն բերման ենթարկվածների ճակատագրով: Բայց ամենահետաքրքիրն այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը նրա մասնակցությունն էր:


Ինչպես հայտնի է, Փաշինյանը ջանում էր որևէ պատգամավորի թույլ չտալ մուտք գործել խորհրդարան: Սա իմանալով գոնե Մարուքյանն ու Արամ Սարգսյանը կարող էին ինքնակամ այնտեղ չգնալ, իբրև համերաշխության վկայություն: Սակայն Մարուքյանն առաջիններից մեկն էր ԱԺ հասել` կարծես ցանկանալով վերահաստատել իր այն թեզը, թե վարչախմբի դեմ իրենց պայքարի ճակատը խորհրդարանական հարթակն է:


Թե ինչպես նա պայքարեց այնտեղ՝ արդեն հայտնի է: Սկզբում ելույթ ունեցավ` հայտարարելով. «Մենք եկել ենք ասենք, որ դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարմանը»: Հետո իր խմբակցության անունից մի 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց, որի իմաստն ուղղակի անհնար էր հասկանալ, վերջում էլ դեմ քվեարկեց ու իր պայքարը համարեց ավարտված: Ահա և քեզ ընդդիմադիր Էդմոն Մարուքյան: Ահա և քեզ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»: Արդյո՞ք հիմա նա կարող է Նիկոլին համոզել, թե իր մարտավարությունն ավելի ճիշտ ու արդյունավետ է, քան Փաշինյանինը: Սրա մասին թող Փաշինյանը մտածի, որովհետև Մարուքյանն ինքը մտածելիք չունի: Մարուքյանի փոխարեն վաղուց մտածել ու որոշել են:







Դիտումների քանակ 47514


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Մայիսի 30, 2018


Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են այն օրերը, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկանում էր իր եղ...

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Մայիսի 25, 2018


Կա մի թեմա, որի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ընդհանրապես ոչ մի բառ չի ասվում: Խոսքն այն մասին է, թե ինչ է լինելու հե...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ