Սովորական խայտառակություն

Գոռ Վարդանյանի գարշելի կինոն

Ապրիլի 24, 2018
Գոռ Վարդանյանի գարշելի կինոն

Ծառուկ Սարգսյան

 

Հանրապետական կուսակցության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջ ձեռք ու արտահաստիքային թիկնապահ Գոռ Վարդանյանը, որն, ինչպես ասում են, դերի տակ է մնացել ու իրեն կարգել է հակաահաբեկչական պայքարի առաջամարտիկ, այս անգամ կարծես թե հենց ինքն է խիստ ահաբեկված և ոչ թե ինչ-որ մեկից, այլ հենց սեփական ստվերից, քանի որ երկրում փոփոխություններ տեղի ունեցան և դրանց արդյունքում Գոռ Վարդանյանը հայտնվեց մերժվածների ճամբարում:


Ընդամենը օրեր առաջ նա ուրախ-ուրախ շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին ու շնորհավորել էր նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Իսկ այսօր համացանցի օգտատերերը նկատեցին, որ քաջարի Գոռն ափալ-թափալ ջնջել է այդ շնորհավորանքը, որ հանկարծ անցանկալի աչքեր չտեսնեն և իրեն չհանդիմանեն: Սրան զուգահեռ, ինչպես պատմում են ականատեսները, երեկ երեկոյան Գոռ Վարդանյանը շատերի պես փողոց է իջել և այնտեղ գրկախառնվել է անցորդների հետ, շնորհավորել նրանց հաղթանակի առթիվ:


Ի՞նչ հաղթանակ է շնորհավորում դերասան թիկնապահը: Ո՞ւմ է նա հաղթել, որ այդքան երջանիկ ու հրճված է: Եվ ընդհանրապես, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այս մարդը, որ պատրաստ է այսքան ստորաքարշ ձևով ուրանալ և ձևացնել, թե այն, ինչ կատարվեց, հենց իր երազանքն է: Գոռ Վարդանյանը վաղուց արդեն «կինոյի տղեն» չի, իսկ այն կինոն, որ նա հիմա խաղում է, ոչ մի հանդիսատես ունենալ չի կարող, քանի որ գարշելի է, անբովանդակ ու կեղծ:







Դիտումների քանակ 8096


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Վստրեչի Ապերը` փոխքաղաքապե՞տ

Վստրեչի Ապերը` փոխքաղաքապե՞տ

Սեպտեմբերի 26, 2017


Այն օրից, երբ Գոռ Վարդանյանը դարձավ Երևանի քաղաքապետի խորհրդական, երկու հարց նրան հանգիստ չեն տալիս: Նախ, նա ցանկանում է իր դիր...

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց, որ իր ունեցած խորհրդականներն ու օգնականները քիչ են և այսօր մի քանիսին էլ նշանակեց: Քա...

Գեներալ Մանվելը դուքենդոյի ռահվիրան է

Գեներալ Մանվելը դուքենդոյի ռահվիրան է

Մայիսի 30, 2016
3

Արտասովորը սովորական դարձնելու ամենակարճ ճանապարհը դրա հետ երես առ երես հանդիպումն է: Իսկ մեր երկրում նման հնարավորություն գրեթ...

Դուքենդոյի «սև գոտի», որ չէր խեղդի Սոկրատեսի դատողությունը

Դուքենդոյի «սև գոտի», որ չէր խեղդի Սոկրատեսի դատողությունը

Մարտի 24, 2016


Սոկրատեսը (մեր անզուգական Արա Աբրահամյանը նրան «великий филос» է ասում) մի անգամ այցելում է աճուրդ, ուսումնասիրում վաճառքի դրվա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ