Ազգային խայտառակություն

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Ապրիլի 25, 2018
Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Քոչար Օսկանյան

 

Խոսում և ցուցադրում է Արմենչիկը

 

Այն, որ ցանկացած հեղեղ իր հետ ինչ աղբ ու զիբիլ ասես, որ չի բերում, դա կռահելի ու ենթադրելի է հենց սկզբից: Բայց նույնիսկ աղբի պայմաններում կա մի սահման, երբ արդեն ոչ թե հեղեղն է այն բերում, այլ աղբն է բերում հեղեղին: Հենց նման մի զգացողություն էլ պիտի ունենաք` իմանալով, որ համաժողովրդական շարժմանն է միացել նաև նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանը: Միանալու հետ մեկտեղ նա նաև շտապել է իր ֆեյսբուքյան էջում սրտաճմլիկ գրառում կատարել, որտեղ ասվում է. «Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականն իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ»:

 

Նման մերժողական ու կողմնորոշիչ նախաբանից հետո Դարբինյանն առաջ է անցել ու գործի է դրել իր իմաստուն խորհուրդները` նորերին դաստիարակելու, ուղղորդելու հեռանկարով: Եվ ահա նա պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը նստեն մի սեղանի շուրջ և վճռեն ազգի անելիքները: Արմենչիկը երջանիկ է, որ այլևս չկա Սերժ Սարգսյանը, Արմենչիկը երազում է ՀՀԿ-ի շուտափույթ կործանման մասին: Եվ այս նույն Արմենչիկը հոգու խորքում հույսեր է փայփայում, թե վրա կհասնի նաև համազգային կուրացումը և ոչ ոք չի նկատի, թե իրականում ով է ինքը:

 

Հիմա իրականի մասին: Այլ մանրամասներ չհիշատակենք: Ընդամենը դրանցից վերջինը մեջբերենք: Հաշված օրեր առաջ այն նույն ձեռքը, որն այսօր գրիչ առած գովերգում է Նիկոլին, գրեթե նույն բառերով ու հիացմունքով Սերժ Սարգսյանի գովքն էր անում: Խոսելով Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին, Դարբինյան Արմենը մի քանի օր առաջ գրել էր. «Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ...»: Իսկ հետո շնորհակալություն էր հայտնել, բարի երթ և հաջողություններ մաղթել նրան, քանզի ստանձնել է «ազգային առաջնորդի բեռը»:

 

Ահա այսպիսի բազմաֆունկցիոնալ ձեռքեր ու միտք ունի Արմեն Դարբինյանը: Հավելենք, որ բուֆետչիկի տամը մեծացած, ամբողջ կյանքում ձրի միս ու «կալբաս» կերած առարկայից այլ բան չէր կարելի սպասել...

 







Դիտումների քանակ 42236


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Մայիսի 8, 2018


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հավանաբար ապրեց իր կյանքի ամենադժվարին ամիսներից մեկը: Ճիշտ մեկ ամիս առաջ նա ջերմորեն շնորհավո...

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017


Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայ...

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկա...

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Հոկտեմբերի 25, 2016


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունը կրկին դուրս է լողացել մոռացության ջրեր...

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Հուլիսի 21, 2016
1

Ներկա իրավիճակի մեջ շատերը կարող են իրենց ներկայացնել տուժող կողմ: Բայց մի հոգի էլ կա, ով հանկարծ որոշել է բարձրաձայնել սեփական...

Չգնահատված Դարբինյանը

Չգնահատված Դարբինյանը

Հուլիսի 12, 2016


ԵՏՄ վարչապետի և ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու խնդրում մինչև օրս էլ դեռպահպանվում են որոշ անհարթություններ: Մաս...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հունիսի 4, 2016


Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արևելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռե...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
5

Վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմե...

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Դարբինյանները կենսագրություն են սրբագրում

Մարտի 26, 2016
1

Այսօր ՀՀ ամենախայտառակ ընտանիքներից մեկում` Դարբինյանների ընտանիքում, մեծ տոն է: «Արքայաձոր» ռեստորանում ՀՀ նախկին վարչապետ Արմ...

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Արմեն Դարբինյանի համալսարանը փոխում է պրոֆիլը

Հունվարի 14, 2016


Այս օրերին համացանցում հետաքրքիր մի տեսանյութ է շրջանառվում: Այնտեղ ներկայացվում է մի էլիտար հարսանյաց հանդես, որը տեղի է ունեց...

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Փնտրվում է Արմեն Դարբինյանի մատը

Հոկտեմբերի 1, 2015


Օրերս մամուլը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումն այն մասին, որ Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովը ա...

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Աբրահամյան-Բաղդասարյան դաշինքով` դեպի վերջնական ապագա

Հուլիսի 15, 2015
3

Աբրահամյան-Բաղդասարյան տանդեմի մուրազի իրականացման էֆեկտն ըստ արժանվույն չգնահատելն առնվազն կարճամտություն է: Պատկերացնո՞ւմ եք,...

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Կործանիչների, օգուտ տված կործանիչների և այլ կատեգորիաների մասին

Հունիսի 30, 2015
1

1961 թվականի հունվարի 20-ի կեսօրին Ջոն Քենեդին, ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, բացականչեց խոսքեր, որոնք հետագայում գրվեցին նր...

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Հովիկ Աբրահամյանը վտանգված է

Մայիսի 14, 2015


Վարչապետ Աբրահամյանին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ Արմեն Դարբինյանից, անգամ հրաժարվել նրա հետ ցանկացած շփումներից: Բավական է Ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ