Ազգային խայտառակություն

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018
Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների գիրկը: Պետք էր արագ կողմնորոշվել, թե որ կողմն է թեքվելու: Եվ քանի որ իր ողջ կյանքում նա սովոր է միշտ բռնել ուժեղի կողմը, միտինգների մի քանի ձայնագրություններ դիտեց և դրանից հետո հայտարարություն տարածեց, որ ՌՀՄ-ն աջակցում է համաժողովրդական շարժմանը: Արա Աբրահամյանին թվում էր, թե ինչ-որ մեկը կարձագանքի իր դիրքորոշման փոփոխությանը: Սակայն պատասխանն անտարբեր լռությունն էր: 

 

Հետո ավելի վատ բաներ կատարվեցին: Ինչ-որ մի պահի Աբրահամյանը հասկացավ, որ շտապել է: Նրան այդ մասին հուշեցին նաև ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ ու ազդեցիկ դեմքեր: Իսկ երբ վրա հասավ պահը, երբ նա գիտակցեց, որ ճակատագրական վրիպում է թույլ տվել և դրա համար կարող է շատ թանկ հատուցել, ցայտնոտի մեջ ընկած` սկսեց ելք որոնել այդ բարդ իրավիճակից: Ու երևակայեք, որ գտավ:


Արա Աբրահամյանի համար ամենանախընտրելի տարբերակը ուրացումն է: Մի բան կանի, հետո կասի, որ չի արել: Դե գնա ու հաստատիր: Այդպես արդեն եղել է շատ անգամ: Այդպես եղավ նաև հիմա: ՌՀՄ-ն այսօր տարածեց մի հաղորդագրություն, որում հայկական լրատվամիջոցներին կոչ էր արվում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Այսինքն՝ այն, ինչ մի քանի օր առաջ ասել էր Աբրահամյանը, ինքը չէր ասել, ինչ-որ չարանենգ մարդիկ խոսել էին իր անունից: Ու հիմա առանց խղճի խայթի գրում է. «Վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն: Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը»:


Ահա այսպես, հեշտ ու հանգիստ: Ես կապ չունեմ, դուք գնացեք ու գտեք մեղավորին: Իսկ եթե վաղը հանկարծ այնպես ստացվի, որ իրավիճակը դարձյալ կտրուկ փոխվի, ապա Արա Աբրահամյանն արդեն գիտի իր անելիքը: Նա այս անգամ էլ կհրաժարվի այսօրվա հայտարարությունից:







Դիտումների քանակ 55215


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

Մայիսի 4, 2017


Այն պահից ի վեր, երբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վռնդվեց բոլոր կուսակցություններից ու դաշինքներ...

Սրա հացը ուտել չի լինի

Սրա հացը ուտել չի լինի

Մայիսի 3, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս անգամ Հայաստան է եկել, որ տեղացիներին ասի. «Ես ձեզ այլևս փող չունեմ տալո...

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Մայիսի 2, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայ ժողովրդի ամենախայտառակ և անտաղանդ արտադրանք Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ