Սովորական խայտառակություն

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018
Օհանյանի դրամատիկ շեղումը

Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակային խոսք ասել: Իսկ այսօր հանկարծ որոշեց խոսել, ընդ որում, բավականին երկար և իր այդ ծավալուն ուղերձն էլ հասցեագրեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ԱԺ պատգամավորներին:

 

Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ տպավորված է Փաշինյանի նախաձեռնած շարժումով, ու եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ: Իսկ հետո անցնում է իր խորհուրդներին` նշելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ և ճիշտ տակտիկական լուծումներ գտնել: Իսկ լուծումը նրա համար մեկն է: Եվ Օհանյանն ասում է. «Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը»:

 

Սեյրան Օհանյանն, ինչպես տեսնում ենք, կողմնորոշված է, և նրա երկարատև լռության ընդհատումն էլ հենց այս կողմնորոշումով է պայմանավորված: Միայն թե նա այդ մասին խոսում է ոչ թե բաց տեքստով, ինչն ավելի ազնիվ կլիներ, այլ Նժդեհից ու Կոմիտասից ցիտատներ է մեջբերում իր համազգային մտահոգությունը հիմնավորելու համար:

 

Սակայն սա էլ մի կողմ թողնենք: Սեյրան Օհանյանի համոզմունքները ներկա պահին խիստ կասկածելի են: Իսկ ո՞վ է տվել նման երաշխիք, որ դրամատիկ ոչինչ չի կատարվելու: Կամ գուցե դրամատիկ չլինի, այլ դառնա կոմեդիկ: Սրա մասի՞ն ինչ կասի նախկին նախարարը: Մյուս կողմից էլ` Օհանյանը ոչինչ չի ասում այն մասին, թե ժամանակավոր կառավարությունը մեկ ուրիշի կողմից ղեկավարվելու դեպքում ինչո՞ւ պիտի դրամատիկ դեպքեր լինեն, մանավանդ որ դրանց հաջորդելու են քաղաքական համապատասխան ընթացակարգերը` նոր ընտրություններ և այլն: Բայց այլընտրանքը Օհանյանի սրտով չէ, և դա կարող է ունենալ մեկ պատճառ: Չի բացառվում, որ նա հոգու խորքում հույսեր է փայփայում, որ գուցե թե նորերը իրեն կրկին գործի վերցնեն, իսկ հների պարագայում այդ բանը բացառված է: Հների վերաբերմունքը նրա հանդեպ դրամատիկ է:







Դիտումների քանակ 42528


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Ապրիլի 22, 2017


ՕՐՕ դաշինքի թեման կարծես թե բոլորի համար արդեն փակված էջ է: Իսկ ահա առանձին անհատների ճակատագիրը դեռևս մնում է հասարակության մի...

Սեյրա՞նն էլ գնաց

Սեյրա՞նն էլ գնաց

Ապրիլի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարները նախ ը...

Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Ապրիլի 18, 2017


Միայնությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ստիպել է մտորումների գիրկն ընկնել: Եվ քանի որ վերջին շրջանում նրա խ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ