Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 29, 2018
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Բոլոր առումներով և բոլոր իմաստներով պատմական շաբաթ ապրեցինք: Այս օրերին կատարված իրադարձությունների մասին դեռ շատ կգրվի և շատ կքննարկվի: Ժամանակի հետ որոշ բաներ կհարթվեն, որոշ գույներ կխտանան, ինչպես սովորաբար լինում է, բայց անցած 7 օրերն ամեն դեպքում մնալու են բեկումնային մեր նորագույն պատմության մեջ:

 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական անհնազանդության շարժումն էլ ավելի սաստկացրեց իր պայքարն այն բանից հետո, երբ ձերբակալվեցին նրա առաջնորդն ու մի քանի տասնյակ ակտիվիստներ: Իրավիճակը դարձավ պայթյունավտանգ ու անվերահսկելի: Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին, որ ժամ առ ժամ կարելի էր սպասել մեծ ընդհարման: Եվ ահա շաբաթվա առաջին օրը իշխանությունները գնացին զիջման. օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին: Դրանից շատ չանցած` ժամը 16.00-ին կատարվեց մի բան, ինչին քչերն էին հավատում. հրապարակվեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի խոսքը: «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,- գրել էր նա` փաստացի վերջակետ դնելով կառավարման 10-ամյա փուլին ու ազդարարելով նոր ժամանակների սկիզբը: Իսկ թե ինչ ժամանակների մասին էր խոսքը, ոչ ոք դա չգիտեր:

 

Վարչապետի հրաժարականից հետո նախագահ Արմեն Սարգսյանը ընդունեց կառավարության հրաժարականը: Հերթը քաղաքական դաշտինն էր, որն անմիջապես զգաց քամու ուղղությունը, շտկվեց տեղում և անցավ հստակ քայլերի: «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Նրա օրինակին հետևեցին շուրջ մեկ տասնյակ կուսակցություններ ու շարժումներ: Մինչ նրանք իրար ետևից հայտարարություններ էին հնչեցնում, օրվա ավարտին ազատ արձակվեցին մյուս ձերբակալվածները: Իսկ սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներ էին արձանագրվել:

 

Ապրիլի 24-ին իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Հայաստանյան քաղաքական ուժերն ու ցուցարարները, չնայած առկա լուրջ տարաձայնություններին, ջանացին ազգային միասնության ապացույց տալ` համատեղ հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն հիշատակի օրը անմասն չմնաց քաղաքական իրադարձություններից: Սկիզբ էր դրվում մի հայտնի պրոցեսի` քաղաքական կողմնորոշումների, ուրացումների և առնետավազքի: Երկու հակադիր ճամբարներում հրաշալի հասկանում էին, որ վարչապետի հրաժարականը դեռևս համակարգի կործանում չի նշանակում և պատրաստվում էին առճակատման հաջորդ փուլին` առավել խորքային և ընդգրկուն: Այդ խմորումներին շտապեցին մասնակից դառնալ նաև արտաքին խաղացողները, որոնց մի մասը կանչված էր, մյուսները եկել էին հասկանալու, թե դեպի ուր է պատրաստվում գլորվել անղեկ Հայաստանը:

 

Իսկ Հայաստանի հայացքը սևեռված էր Ազգային ժողովի վրա: Փողոցում և խորհրդարանում էր վճռվելու նրա վաղվա օրը: Ահա այս փաստի գիտակցմամբ Դաշնակցությունը հրաժարվեց ՀՀԿ-ից ու կոալիցիայից և իր դեմքը դարձրեց դեպի Փաշինյանը: Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ հիշեցրեց իր մասին` հանդիպելով ՀՀԿ-ական պատգամավորների հետ և նրանց հանգամանալից բացատրելով թե իր հրաժարականի պատճառները, թե իր դիտարկումները կուսակցության ապագայի, նոր առաջնորդության մասին: Նույն օրը «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը` անմիջապես ուլտիմատում ներկայացնելով, որ եթե Փաշինյանը չդառնա կառավարության ղեկավար, ապա ոչ ոք չի դառնա: Այդ դիրքորոշմանը կտրուկ դեմ արտահայտվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, և Փաշինյան-Կարապետյան մրցակցությունը նոր երանգներ ձեռք բերեց: «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված նրանց բանակցությունները վերջին պահին չեղարկվեցին: Կացության լիցքաթափման համար ելք չդարձան կուլիսային բազմաթիվ հանդիպումները, որոնք ըստ էության ավելի շատ տանում էին փակուղու, քան հանգուցալուծման:

 

Ի պատասխան հապաղումների` ընդդիմադիրները որոշեցին ճնշմամբ մի հերթական ալիք էլ ուղղել տատանվողների կողմը, ինչին հաջորդեցին Փաշինյանի կողմնակիցների ավտոարշավները, բազմամարդ ցույցերը Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Իջևանում: Փաշինյանը ցուցադրում էր իր հնարավորությունների ծավալները, իսկ այդ ընթացքում Երևան էին հասել Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ, և նրանց երկխոսությունների ընթացքում ի հայտ եկան Մոսկվայի տագնապներն ու թերահավատությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին հանդիպումներ էր ունենում եվրոպացի դիվանագետների հետ: Արտաքին գործընկերներին պետք էր հանգստացնել ու վստահություն ներշնչել, սակայն այդ բանն անելու համար դեռ ոչ մի նախադրյալ չկար: Փաշինյանի թիմի և իշխանության միջև կապերի խզումը լավագույն լուծում համարվել չէր կարող, քանի որ Փաշինյանը գնալու էր վա-բանկ: Պահի այս լրջության գիտակցմամբ էլ շաբաթ օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Դրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Գագիկ Ծառուկյանը և տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են ձայն տալ Նիկոլ Փաշինյանին: Նույնը կրկնեց ՀՅԴ-ն: Սա մեծ նահանջ էր: Բայց հարկադիր նահանջ: Կարծես թե հեռանկարը տեսանելի էր դառնում:

 

Դա նկատում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նրա արձագանքն այն եղավ, որ կիրակի օրը վերստին իր համակիրներին կոչ էր արել փակել մայրաքաղաքի փողոցները: Բայց դա արդեն անիմաստ ակցիա էր, այնքան անիմաստ, որ օրվա վերջում Փաշինյանն ինքը հրահանգեց այլևս որևէ փողոց չարգելափակել: Վրա հասավ սպասման ջղաձիգ ժամը: Առջևում վճռական օրն է` մայիսի 1-ը: Առջևում է նաև մայիսի 1-ին հաջորդող ժամանակը, որը կլինի անցած վտանգավոր շաբաթների հանրագումարը:

 







Դիտումների քանակ 105933


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)

Հուլիսի 22, 2018


Ինչպիսի բնորոշումներ էլ փնտրենք ավարտվող շաբաթվա համար, այնուհանդերձ, այն ավելի շատ ծայրահեղացումների ժամանակահատված էր, քան սո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 15, 2018


Ամառվա «արձակուրդային» տրամադրություններն ու սաստիկ շոգերը ինչ-որ իմաստով իրենց անդրադարձն ունեցան թիկունքում մնացած օրերի վրա,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 8, 2018


Անցնող յոթ օրերը հնարավորինս հագեցած և հետաքրքիր դարձնելու համար իշխանություններն այս անգամ էլ ջանք ու եռանդ չխնայեցին: Բայց քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Հուլիսի 1, 2018


Մկաններ ցուցադրող նոր իշխանությունները հնարավոր ամեն ջանք գործադրեցին, որ անցած յոթ օրերը չտարբերվեին նախորդներից, այսինքն՝ երկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 24, 2018


Նախորդած յոթ օրերի համար հանգամանքները կանխորոշել էին այնպիսի իրավիճակներ, որ շաբաթը կամա թե ակամա ունեցավ մեկ հիմնական գույն ո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 17, 2018


Օրերը դարձել են կանխատեսելի և միագույն: Ամբողջ շաբաթ անվերջ մարդիկ էին ազատվում ու նշանակվում, հեռանում էին ծանոթ դեմքերը, գալի...

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Հունիսի 10, 2018


Սկզբնապես սպասվում էր, որ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը պիտի դառնար կառավարության ծրագրի հաստատումը խորհրդարանի կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Հունիսի 3, 2018


Գարնան վերջին շաբաթը կարող էր իրավամբ լինել նշանավոր ու հանդիսավոր: Մայիսի 28-ին երկիրը նշում էր Առաջին Հանրապետության հիմնադրմ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Մայիսի 27, 2018


Նախորդող յոթ օրերի մեկնարկն այս անգամ տվեց մի իրադարձություն, որի նմանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: Հայաստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Մայիսի 20, 2018


Երբ նոր վարչապետով և կառավարության ամբողջացված կազմով երկրում էմոցիոնալ ալիքները հետզհետե ետ քաշվեցին, ու մարդիկ վերջապես հասկա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Մայիսի 13, 2018


Անցնող շաբաթվա ընդհանուր բնութագիրը հնչեցնելու համար նախևառաջ պիտի հաշվի առնել դրան նախորդած իրադարձությունները, և քանի որ անցա...

Անցնող շաբաթվա դիմանկարը

Անցնող շաբաթվա դիմանկարը

Մայիսի 6, 2018


Անցած օրերի դեպքերի տրամադրությունն արդեն իսկ հուշում էր, որ երկիրը թևակոխում է մեկ այլ` ավելի բարդ ու հակասական փուլ: Առանձնապ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 22, 2018


Կատարվեց այն, ինչը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար: Օրեր, ամիսներ շարունակ ասվում, ահազանգվում, փաստարկվում էր, որ հասարակության ն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 15, 2018


Ամեն բան ի վերջո գնում է իր հանգուցալուծմանը, իսկ հանգուցալուծումն իր հերթին բերում է նոր իրողություններ ու մարտահրավերներ: Եվ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 1, 2018


Թիկունքում մնացող 7 օրերի մասին հակիրճ բնորոշում տալու դեպքում կարելի է ասել, որ այս անգամ գործ ունեինք ժանրի ճգնաժամի հետ: Ոչ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Մարտի 25, 2018


Անցած յոթ օրերի ակտիվությունն իր զարգացումներով ոչ այնքան ակամա էր, որքան շղթայական. իրադարձությունը իրադարձություն բերեց, դեպք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Մարտի 18, 2018


Օրերի վազք կա, որ ավելի շատ աննպատակ է, քան նպատակային: Կարծես ժամանակն էլ իր թերմածքն է ունենում, որ ամեն գնով պիտի դուրս մղի`...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Մարտի 11, 2018


Գարնան սկիզբն ու տոնական օրերի առատությունը որևէ կերպ իրենց անդրադարձը չունեցան անցնող շաբաթվա ոչ տրամադրության և ոչ էլ տրամաբա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Մարտի 4, 2018


Հավանաբար նաև տեսանելի գարնան շունչն էր պատճառը, որ անցնող շաբաթը փոքր-ինչ դինամիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց: Ճիշտ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 25, 2018


Չարդարացված սպասելիքների շաբաթ էր: Այս բնորոշումը թերևս միակն է, որ քիչ թե շատ ամբողջացնում է թիկունքում մնացած 7 օրերի դիմագիծ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 18, 2018


Եթե առաջնորդվելու լինենք դասական իմաստով կարևորություն ունեցող դեպքերի առանձնացման սկզբունքով, ապա առանց վարանելու պետք է ասել,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 11, 2018


Թիկունքում մնացող հերթական յոթ օրերի ռիթմն այս անգամ հուշում էր, որ առջևում սպասվող զարգացումները խոստանում են լինել փոքր-ինչ հ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 4, 2018


Թեև ժամանակը գնահատվում է իրադարձություններով, բայց եթե մի փոքր շեղվենք ընդունված չափորոշիչներից և անցած յոթ օրերը դիտարկենք իբ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Հունվարի 28, 2018


Ինչպես որ ձմեռային օրերն են դարձել անձյուն, այնպես էլ հասարակական կյանքում ակնկալվող «տեղումները» շարունակվում են հետաձգվել անո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018


Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018


Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017


Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017


Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017


Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017


Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017


Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017


Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017


Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017


Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017


Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017


Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017


Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017


Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017


Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017


Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017


Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017


Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017


Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)

Հուլիսի 22, 2018


Ինչպիսի բնորոշումներ էլ փնտրենք ավարտվող շաբաթվա համար, այնուհանդերձ, այն ավելի շատ ծայրահեղացումների ժամանակահատված էր, քան սո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 15, 2018


Ամառվա «արձակուրդային» տրամադրություններն ու սաստիկ շոգերը ինչ-որ իմաստով իրենց անդրադարձն ունեցան թիկունքում մնացած օրերի վրա,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 8, 2018


Անցնող յոթ օրերը հնարավորինս հագեցած և հետաքրքիր դարձնելու համար իշխանություններն այս անգամ էլ ջանք ու եռանդ չխնայեցին: Բայց քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Հուլիսի 1, 2018


Մկաններ ցուցադրող նոր իշխանությունները հնարավոր ամեն ջանք գործադրեցին, որ անցած յոթ օրերը չտարբերվեին նախորդներից, այսինքն՝ երկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 24, 2018


Նախորդած յոթ օրերի համար հանգամանքները կանխորոշել էին այնպիսի իրավիճակներ, որ շաբաթը կամա թե ակամա ունեցավ մեկ հիմնական գույն ո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 17, 2018


Օրերը դարձել են կանխատեսելի և միագույն: Ամբողջ շաբաթ անվերջ մարդիկ էին ազատվում ու նշանակվում, հեռանում էին ծանոթ դեմքերը, գալի...

Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն

Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն

Հունիսի 15, 2018


Այսօր առավոտյան Հայաստանը տհաճ անակնկալ ստացավ Ռուսաստանից: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից կենդանիների ներկրման ժա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Հունիսի 10, 2018


Սկզբնապես սպասվում էր, որ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը պիտի դառնար կառավարության ծրագրի հաստատումը խորհրդարանի կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Հունիսի 3, 2018


Գարնան վերջին շաբաթը կարող էր իրավամբ լինել նշանավոր ու հանդիսավոր: Մայիսի 28-ին երկիրը նշում էր Առաջին Հանրապետության հիմնադրմ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Մայիսի 27, 2018


Նախորդող յոթ օրերի մեկնարկն այս անգամ տվեց մի իրադարձություն, որի նմանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: Հայաստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Մայիսի 20, 2018


Երբ նոր վարչապետով և կառավարության ամբողջացված կազմով երկրում էմոցիոնալ ալիքները հետզհետե ետ քաշվեցին, ու մարդիկ վերջապես հասկա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Մայիսի 13, 2018


Անցնող շաբաթվա ընդհանուր բնութագիրը հնչեցնելու համար նախևառաջ պիտի հաշվի առնել դրան նախորդած իրադարձությունները, և քանի որ անցա...

Անցնող շաբաթվա դիմանկարը

Անցնող շաբաթվա դիմանկարը

Մայիսի 6, 2018


Անցած օրերի դեպքերի տրամադրությունն արդեն իսկ հուշում էր, որ երկիրը թևակոխում է մեկ այլ` ավելի բարդ ու հակասական փուլ: Առանձնապ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 22, 2018


Կատարվեց այն, ինչը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար: Օրեր, ամիսներ շարունակ ասվում, ահազանգվում, փաստարկվում էր, որ հասարակության ն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 15, 2018


Ամեն բան ի վերջո գնում է իր հանգուցալուծմանը, իսկ հանգուցալուծումն իր հերթին բերում է նոր իրողություններ ու մարտահրավերներ: Եվ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 1, 2018


Թիկունքում մնացող 7 օրերի մասին հակիրճ բնորոշում տալու դեպքում կարելի է ասել, որ այս անգամ գործ ունեինք ժանրի ճգնաժամի հետ: Ոչ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Մարտի 25, 2018


Անցած յոթ օրերի ակտիվությունն իր զարգացումներով ոչ այնքան ակամա էր, որքան շղթայական. իրադարձությունը իրադարձություն բերեց, դեպք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Մարտի 18, 2018


Օրերի վազք կա, որ ավելի շատ աննպատակ է, քան նպատակային: Կարծես ժամանակն էլ իր թերմածքն է ունենում, որ ամեն գնով պիտի դուրս մղի`...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Մարտի 11, 2018


Գարնան սկիզբն ու տոնական օրերի առատությունը որևէ կերպ իրենց անդրադարձը չունեցան անցնող շաբաթվա ոչ տրամադրության և ոչ էլ տրամաբա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Մարտի 4, 2018


Հավանաբար նաև տեսանելի գարնան շունչն էր պատճառը, որ անցնող շաբաթը փոքր-ինչ դինամիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց: Ճիշտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ