Սովորական խայտառակություն

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018
Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը լիովին իրատեսական ծրագիր է, ընդդիմությունը և առաջին հերթին «Ելք» դաշինքի անդամները նրա այդ պնդումն օգտագործեցին իշխանություններին ծաղրուծանակի ենթարկելու համար: Սրանց գլխավոր հակափաստարկն այն էր, որ շարունակվող արտագաղթի պայմաններում 4 միլիոնից խոսելը անլուրջ պնդում է և անհիմն խոստում:

 

Այսօր, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հանկարծ այդ խոսակցությունները կրկին ջրի երես բարձրացան, միայն թե այս անգամ շատ անսպասելի ու զարմանալի մեկնաբանությամբ: Եվ դրա հեղինակը դարձավ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նարեկ Բաբայանը, ով Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բառացիորեն հետևյալն ասաց։ «Շատերը կատակում են, թե Սերժ Սարգսյանն իր 4 միլիոնի խոստումը կատարեց իր հրաժարականով, բայց այդ 4 միլիոնի միտքը ՀՀԿ-ն նույնպես գողացել էր ՔՊ ծրագրից։ Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարում բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը երկրի բովանդակային վերակառուցման գործընթաց է»,– իրենց ծրագրից մեջբերում արեց բանախոսը։


Նման բան ամեն օր չես լսի: ՔՊ-ն ամիսներ շարունակ ծաղրել է մի բան, ինչը հիմա վերագրում է իրեն ու դեռ պնդում է, թե այն ուղղակի գողացել են: Եթե դա այդպես է (իսկ սրան հավատալը հեշտ զբաղմունք չէ), ապա ինչո՞ւ է դրա մասին ասվում հիմա: Ինչո՞ւ այդ բանը չէր ասվում այն ժամանակ, երբ Սարգսյանը հռչակում էր իր տեսլականը և հիմնավորում, որ հեռանկարը բոլորովին էլ անիրագործելի չէ: Եթե այդ օրերի պահանջն էր դա` փնովել ամեն ինչ և ցեխ շպրտել ամենքի վրա, ապա ո՞րն է հեղափոխականների այսօրվա հրամայականը: Պետք է ենթադրել, որ առաջիկայում նույնպես նրանք կհիշատակեն առանձին գաղափարներ, որոնք ժամանակին հնչեցրել են իշխանությունները և արժանացել անզուսպ քննադատության, դրանք կսեփականաշնորհեն այն մեղադրանքով, թե գողոնն են վերադարձնում և կարժանանան ծաղրուծանակի, բայց այս անգամ ոչ թե ընդդիմախոսների, այլ հենց իրենց այն համակիրների կողմից, ովքեր դեռ պահպանել են լուրջ դատելու ընդունակությունը և կարողանում են հասկանալ, թե ինչ անհեթեթ վերագրումների հետ գործ ունեն:







Դիտումների քանակ 21238


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018


Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ին...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ