Սովորական խայտառակություն

Այս մեկն էլ է գունափոխվում

Մայիսի 4, 2018
Այս մեկն էլ է գունափոխվում

Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր համախոհների հետ ներխուժեց Ազգային ռադիոյի շենք և ուղիղ եթեր պահանջեց, նրա քայլը դատապարտողներից մեկը դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Ընդ որում, նա առիթն օգտագործեց մի քանի անգամ Նիկոլին կարգի հրավիրելու համար: Նախ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց` ցուցարարներին անվանելով ոչ ադեկվատ մարդիկ, իսկ հետո հարցազրույց տվեց, որտեղ ռադիո մտնողներին որակեց սադրիչներ, իսկ Փաշինյանի քայլը` մարդկանց «խեղճացնելու մանիպուլյատիվ ոչ ազնիվ մեթոդ»:

 

Սակայն օրինականության ու պատժի դիրքերից հանդես եկող Հակոբյանի սկզբունքայնությունը արմատական շրջադարձ ապրեց այն պահից, երբ երկրում իրավիճակը կտրուկ փոփոխվեց: Հասկանալով, որ սրանից լավ հոտ չի գալիս, այսօր արդեն Տիգրան Հակոբյանը բռնել է դանդաղ, աննկատ գունափոխվելու դժվարին ճանապարհը: Նա այսօր ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել այն մասին, թե որքան հրաշալի բան է անհնազանդության շարժումը և ինչպես են աշխարհի բոլոր լրատվամիջոցները գովերգում Հայաստանը: «Մեզ սիրում են, գնահատում են, օրինակ են բերում, մեզ նախանձում են, մեզնով պարծենում ու զարմանում են, մեզ երկրպագում են, մեզ բացահայտում են»,- հպարտությամբ արձանագրում է Հակոբյանը: Երեկվա սադրիչներն ու օրինազանցներն այսօր արդեն նրա աչքին դարձել են «խելագարության չափի հասցնող կիրթ ու սիրուն ջահելներ, անարդարությունն ու բռնությունը մերժող քաղաքացիներ», որոնց հիմա Հակոբյանը խրախուսում է գրավել ոչ միայն ռադիոտունը, այլև ամբողջ երկիրը:


Չէ, խելագարության մեզ կհասցնեն ոչ թե ջահելները, այլ Հակոբյանի նման մարդիկ, որոնք ոչ միայն գունափոխման են ընդունակ, այլև պատրաստ են ծախել խիղճ ու ամոթ, միայն թե մնան ջրի երեսին, ինչպես որ Տիգրան Հակոբյանն է մնացել ՀՀՇ-ի ժամանակներից մինչև ՀՀԿ-ի ու Նիկոլի ժամանակները:

 







Դիտումների քանակ 14707


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Ե՞րբ Նիկոլը կսկսի ծեծել յուրայիններին

Ե՞րբ Նիկոլը կսկսի ծեծել յուրայիններին

Մայիսի 23, 2018


Երբ անցած շաբաթ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր անկյուններում միաժամանակ ընթացան տասնյակ բողոքի ակցիաներ և գործադուլներ, ...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Մայիսի 10, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղակի ցնցեց իր բազմահազար հետևորդներին, երբ հայտարարեց երկու նոր նշանակման մասին: Նախ, ՀՀ ոստի...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Մայիսի 9, 2018


Վարչապետ ընտրվելուց մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող իր նստավայրը և սկսեց ուղիղ եթերում հա...

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Մայիսի 7, 2018


Այսօր Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Որ Թանկյա...

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Մայիսի 5, 2018


Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շար...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Փաշինյան Նիկոլը սովորել է ՀՀԿ դասերը և դասվել սրբերի շարքին

Փաշինյան Նիկոլը սովորել է ՀՀԿ դասերը և դասվել սրբերի շարքին

Մայիսի 2, 2018


Ժամանակին, երբ ՀՀԿ-ին թվում էր, թե իր դեմ խաղ չկա, երբ Գարեգին Նժդեհ էին տռցնում, նրա արձանները դնում ու անտաղանդ ֆիլմեր նկարու...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ