Տիեզերական խայտառակություն

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018
Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Ջհանգիր Լֆիկյան


Ո՞ւմ կվստահի այդ պաշտոնը վարչապետ Նիկոլը


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամասնություն կազմեցին էսերներն ու մենշևիկները: Լենինը, չհամակերպվելով պարտության հետ, որոշել էր, այնուամենայնիվ, հակասահմանադրական իշխանափոխություն իրականացնել: 1918թ. հունվարի 18-ին, ըստ Լենինի ծրագրի, Սահմանադիր ժողովի նիստից հետո, երբ պատգամավորները դուրս գային նիստերի դահլիճից, նրա կողմնակիցները պետք է փակեին դռները և այսպիսով խափանեին պատգամավորների հետագա գործունեությունը: Սակայն այդ օրվա նիստն երկարում էր, և բոլորի նյարդերը տեղի էին տալիս: Տեղի տվեցին նաև բոլշևիկ պատգամավորների նյարդերը, և նրանցից մեկն ուղղակի հրամայեց ժողովի անվտանգությունն ապահովող աշխատակիցներին ցրել Սահմանադիր ժողովը: Կատարելով բոլշևիկ պատգամավորի պահանջը՝ դահլիճ է մտնում անվտանգության պետ՝ նավաստի Ժելեզնյակը և պատգամավորներին հայտարարում է, որ «կարաուլը հոգնել է»: Անմիջապես դրանից հետո իրականացվում է Սահմանադիր ժողովի ցրման գործընթացը: Ստացվում է, որ նավաստին ցրում է Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը ներկայացնող օրենսդիր մարմինը և իշխանությունը հանձնում է բոլշևիկներին:


100 տարի անց Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իշխանափոխության ճանապարհին է: Այնպես, ինչպես 1917թ. նոյեմբերին բոլշևիկները ամենաքչաքանակ ֆրակցիան ունեին Ռուսաստանի Սահմանադիր ժողովում, այդպես էլ «Ելք» դաշինքն ամենափոքրներից է ՀՀ Ազգային ժողովում: Այնպես, ինչպես Լենինը, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը չի համակերպվում ընտրություններում պարտության հետ և, հետևելով Վլադիմիր Իլյիչի տրամաբանությանն, ուղիներ է փնտրում իշխանափոխությունն իրականացնելու համար: Նրանց տարբերությունն այն է, որ Նիկոլը փորձում է իշխանությունը վերցնել իբր սահմանադրական եղանակով, առանց հասկանալու, որ այդ ուղին չի նախատեսում այն իրավական ձևակերպումները, որոնք նա հնչեցնում է: Օրինակ, ինչ էլ ասեն, մեզ համար անհասկանալի է «վարչապետի ժողովրդական թեկնածու» եզրույթը և այդ իմաստով, կարո՞ղ են արդյոք լինել վարչապետի «ոչ ժողովրդական» կամ, ասենք, «ազգային» թեկնածուներ: Եվ ի՞նչ կլինի եթե, օրինակ Սերժ Թանկյանը կամ էլ Քիմ Քարդաշյանը հայտարարեն, որ իրենք «վարչապետի ազգային թեկնածուներ» են: Ի վերջո, ո՞րն է ավելի բարձր` «ազգայի՞նը», թե՞ «ժողովրդականը»: Մեր կարծիքով` «ազգայինը»: Եվ տրամաբանական է, որ եթե հայտնվի «վարչապետի ազգային թեկնածու», Նիկոլը պետք է զիջի նրան վարչապետի աթոռը:


Ինչևէ, Լենինն ու Նիկոլը նման են ռազմավարությամբ, սակայն տարբեր են մարտավարությամբ: Եվ քանի որ Լենինն ապրում ու գործում էր շուրջ 100 տարի առաջ, և նրա գործունեության մեջ այլևս ֆիզիկապես ոչինչ չի լինի փոխել, ապա ավելի նպատակահարմար է, որ Նիկոլն իր մարտավարությունը համապատասխանեցնի լենինյանին, այլ ոչ հակառակը: Իսկ այդօրինակ դասավորվածության դեպքում կստացվի, որ հեշտ իշխանափոխության համար Նիկոլին անհրաժեշտ է ունենալ ընդամենը նավաստի Ժելեզնյակ և վերջ: Ո՞վ կստանձնի այդ դերը: Դա կարող է լինել մեկը, ով ինչ-որ պատճառով կախում ունի Նիկոլից կամ էլ իսկապես գերհոգնած է ու հանգստի կարիք ունի: Դա նաև պետք է լինի անգրագետ և անկիրթ, քանզի կրթված, գրագետ ու դաստիարակված մարդն առնվազն մտածում է օրենք խախտելուց առաջ: Մենք առաջարկում ենք պրն Փաշինյանի հայաստանյան նավաստի Ժելեզնյակ նշանակել Շմայս բռնաբարին կամ գոնե Տիգրան Ուրիխանյանին: Սրանք երկուսն էլ անկիրթ են, անգրագետ ու անդաստիարակ: Երկուսն էլ այսօրվա դրությամբ կախված են Նիկոլի կամքի արտահայտությունից, սրանցից մեկին Նիկոլը հրապարակավ խոստացել է մազաթափ անել, իսկ մյուսը նրանից պաշտոն է ակնկալում: Եվ ահա սրանցից որևէ մեկը, Նիկոլի հրամանով, զինված, կարող է մտնել ՀՀ ԱԺ և ցրել այն: Շատ հեշտ ու հանգիստ: Եվ ՀՀ ԱԺ էլ չի լինի, ինչպես նաև կվերանա «ժողովրդական» կամ «ազգային» թեկնածու եզրույթների բացատրության անհրաժեշտությունը: Դե, դրանից հետո էլ Նիկոլը կարող է հանգիստ փակել ԱԺ դռները ու ցուցանակ տեղադրել, ենթադրենք՝ «Շնիցելների հաշվառման պատճառով ճաշարանը ընդմիշտ փակվել է» և հանգիստ այս երկիրը քանդել որպես վարչապետ:

 







Դիտումների քանակ 146519


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Ե՞րբ Նիկոլը կսկսի ծեծել յուրայիններին

Ե՞րբ Նիկոլը կսկսի ծեծել յուրայիններին

Մայիսի 23, 2018


Երբ անցած շաբաթ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր անկյուններում միաժամանակ ընթացան տասնյակ բողոքի ակցիաներ և գործադուլներ, ...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Մայիսի 10, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղակի ցնցեց իր բազմահազար հետևորդներին, երբ հայտարարեց երկու նոր նշանակման մասին: Նախ, ՀՀ ոստի...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Մայիսի 9, 2018


Վարչապետ ընտրվելուց մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող իր նստավայրը և սկսեց ուղիղ եթերում հա...

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Մայիսի 7, 2018


Այսօր Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Որ Թանկյա...

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Մայիսի 5, 2018


Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շար...

Այս մեկն էլ է գունափոխվում

Այս մեկն էլ է գունափոխվում

Մայիսի 4, 2018


Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր համախոհների հետ ներխուժեց Ազգային ռադիոյի շենք և ուղիղ եթեր պահանջեց, նրա քայլը դատապարտող...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ