Սովորական խայտառակություն

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018
Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Ծառուկ Սարգսյան


Կլինի՞ արդյոք երկրում կադրային ցեղասպանություն

 

Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, և միայն այսքանն էլ լիովին բավարար պիտի լինի ռեկտորի քայլին քաղաքական նրբերանգներ հաղորդելու համար, առավել ևս, որ տիկինը ոչ միայն համաձայն չէ որոշման հետ ու պատրաստվում է բողոքարկել, այլև արդեն հայտարարել է, թե սա վրեժխնդրության դրսևորում է: Թե հատկապես խոսքն ինչի մասին է՝ այնքան էլ պարզ չէ: Այդ իսկ պատճառով խոսենք պարզ թեմաների մասին:


Անահիտ Ֆարմանյանն այդ բուհում պաշտոնավորում է արդեն 7 տարի: Շատերն են այն կարծիքին, որ նա պրոռեկտոր է դարձել եղբոր շնորհիվ: Դա կարող է այդպես չլինել, բայց ամեն դեպքում առ այսօր ռեկտորը տիկնոջը չէր ասել, թե նրա աչքի վերևը ունք կա` հաշվի առնելով Անահիտի տանիքը: Սրան էլ պետք է գումարել լուրերն այն մասին, որ Ֆարմանյանի քույրն իր հերթին երազում էր զբաղեցնել ՇՊՀ ռեկտորի աթոռը, և հիմա վերջապես վրա հասավ այն պահը, երբ կարելի էր ասպարեզից հեռացնել մրցակցին:


Հանրապետական Ֆարմանյանի քրոջից ազատվելուց հետո ռեկտոր Մինասյանը ելույթ է ունենում` ողջունելով նոր հեղափոխականներին: Բայց հեղափոխականները հեղափոխական չէին լինի, եթե նրանց էության մեջ անբարոյականությունը, անսկզբունքայնությունն ու տարրական «նագլիությունը» գերիշխող չլինեին: Վաղը` մայիսի 5-ին, նրանք պատրաստվում են բողոքի ցույցով պահանջել Սահակ Մինասյանի հրաժարականը: «Վերջ տանք ՀՀԿ-ի գավառական ներկայացուցչի` տասնամյակներ շարունակվող հակաազգային, հակապետական գործունեությանը… ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն իրավունք չունի ղեկավարելու բուհը, բուհերը պետք է լինեն ապակուսակցական…»,- նշել է ՇՊՀ-ից ավելի վաղ հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը: Հիշեցնենք, որ այս մտքի տիտանը ժամանակին երկար է պայքարել Սահակ Մինասյանի դեմ, սակայն ապարդյուն: Այժմ, հետևելով քաղաքական կոնյունկտուրային, սա կրկին փորձում է Մինասյանին հարվածել, այս անգամ` վենդետայի տեսքով, չվստահելով հեղափոխական Փաշինյան Նիկոլի այն խոստումներին, որ երկրում և ոչ մի վենդետա տեղի չի ունենա: Գիտնական Խորիկյանի վաղվա ակցիայում ևս մեկ անհասկանալի պահ կա. եթե սա պահանջում է ռեկտոր Մինասյանի հրաժարակաը` վերջինիս հանրապետական լինելու պատճառով, նշանակում է, սա պիտի ողջունի նաև հանրապետական Ֆարմանյանի քրոջ հեռացումը կամ գոնե պիտի լուռ համաձայնի: Սակայն իրականում այդպես չէ. Խորիկյանն ու վաղվա բողոքի մյուս կազմակերպիչները դժգոհ են Անահիտ Ֆարմանյանի պաշտոնանկությունից: Իսկ սա նշանակում է, որ իրականում ՀՀԿ գործոնը էական չէ, այստեղ գործ ունենք գավառական միջանձնային կոնֆլիկտի հետ, որը փորձում են քաղաքականացնել, քանի որ անձնական ամբիցիաներով զանգվածային բողոքի ակցիա կազմակերպելը գեղեցիկ չի դիտվի անգամ Գյումրիում:


Այժմ` գլխավորի մասին: Ըստ ամենայնի, Փաշինյան Նիկոլը Հայաստանում կկրկնի տխրահռչակ ՀՀՇ աղետը: Բանն այն է, որ երկրում քիչ թե շատ բյուրոկրատիա է կայացել, պետական ինստիտուտները գործում են լավ թե վատ, և եթե սկսեն կադրային ջարդ, իսկ կադրային քաղաքականությունում առաջնորդվեն յուրայիններին առաջ մղելու սկզբունքով, ապա շատ շուտով Հայաստանի Հանրապետությունը կոլապսի կենթարկվի: Այսօր բոլորն են հանրապետական, ինչպես որ մինչև 1990թ. բոլորը կոմունիստ էին, գրեթե բոլորը` ռեկտորները (ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանն անգամ Նժդեհին ու նժդեհականությանը նվիրված դոկտորական թեզ է պաշտպանել), գյուղապետերը, դպրոցների տնօրենները և այլն: Բայց դա չպիտի հանգեցնի նրան, որ այդ բոլորը գործազուրկ դառնան և փոխարինվեն Նիկոլի կասկածելի ջահելներով: ՀՀՇ կադրային քաղաքականությունը 90-ականների սկզբին երկիրը հասցրեց կաթվածահար վիճակի, նույն բանն այսօր կրկնելը վտանգավոր կլինի:

 







Դիտումների քանակ 104367


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Հոկտեմբերի 3, 2016


Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե...

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը...

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

Սեպտեմբերի 28, 2016


Նախընտրական շրջանում Գյումրիում ԳԱԼԱ կուսակցության հանկարծակի հայտնությունը անակնկալ էր: Բայց դա շատ կարճ տևեց: Շուտով ամենքն է...

Արյունոտ ընտրություններ

Արյունոտ ընտրություններ

Սեպտեմբերի 20, 2016


Ցավալի լուր ստացվեց այսօր Գյումրիից: Ոստիկանության հաղորդման համաձայն, Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ