Ազգային խայտառակություն

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018
Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Օսկան Քոչարյան

 

Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կրոնականները: Նրանց հատկապես միավորում է հետհեղափոխական իրադարձությունների նմանությունը: Բոլոր հեղափոխություններից հետո հայտնվում են մարդիկ, որոնք պնդում են, թե կապ են ունեցել հեղափոխության հետ՝ մասնակցել են, առաջնորդել են կամ էլ հեղափոխության իրական առաջնորդներից որևէ մեկի հետ շատ վաղուց գտնվում են բարեկամական, ընկերական կամ սիրային հարաբերությունների մեջ: Օրինակ, բոլշևիկյան հեղափոխությունից հետո ամբողջ Ռուսաստանի տարածքում հայտնվել էին լեյտենանտ Շմիդտի հազարավոր որդիներ, Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հարյուրավոր թոռներ և անգամ Լենինի ապօրինի զավակներ: Հայտնիների տարաբնույթ «բարեկամները» սփռված էին երկրով մեկ, նրանք մտնում էին պետական հաստատություններ, ներկայանում կեղծ անուններով և փող մուրում: Պետական պաշտոնյաները, հեղափոխություններից հետո, հիմնականում անգրագետ են լինում և այդ պաշտոններին նշանակվելու համար պարտական են միայն հեղափոխության առաջնորդին, այլ ոչ թե իրենց գիտելիքներին ու փորձառությանը: Այդ իսկ պատճառով դրանց մեծ մասը չգիտեր, թե ով է լեյտենանտ Շմիդտը, և արդյոք նա որդիներ ունի: Բացի այդ, նորանշանակ պաշտոնյաները, վախենալով, որ իրենց կարող են մեղադրել հակահեղափոխության մեջ, աջակցում էին բոլորին, ով ներկայանալիս տալիս էր հեղափոխականի անուն, մի խոսքով՝ առաջնորդվում էին «շառից ու փորձանքից» հեռու սկզբունքով: Դե, իսկ հետհեղափոխական աֆերիստներն օգտվում էին ստեղծված իրավիճակից:


1988-1990թթ. Հայաստանում հեղափոխություն էր: Այդ տարիներին ևս առաջացան Լևոնի, Վանոյի և այլոց հարազատներն ու բարեկամները: Հազարավոր մարդիկ պնդում էին, թե առավոտից երեկո «Պապլավոկ» սրճարանում գինի են խմել Վանո Սիրադեղյանի և Արշակ Սադոյանի հետ: Ընդ որում, նրանց մեծ մասը պնդում էր, թե կերուխումը հենց իրենց հաշվին է եղել: Մեծ թվով «հարազատներ» ունեին Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ Բուդոն, պետնախարար Ժոկոն: Հայերի մեծամասնությունը հիշեց, որ այս կամ այն կերպ առնչվել է մի ժամանակ պահեստապետ, իսկ հեղափոխությունից հետո՝ մեծահարուստ Գռզոյի հետ: Սակայն բոլոր ռեկորդները խփեց Վազգեն Սարգսյանը: Եվ ստացվեց այնպես, որ «Գարուն» ամսագրի համեստ աշխատակցի հետ ժամանակին մտերիմ էր եղել գրեթե ողջ հայությունը: Ի դեպ, դրանց մեծ մասի պնդմամբ, նրանք Վազգեն Սարգսյանի հետ սովորել են նույն կուրսում, իսկ մնացածը՝ նույն տարիներին և նույն ինստիտուտում: Հայաստանում մի ժամանակաշրջան էր, երբ 3 մլն հայերից շուրջ 100-150 հազարը պնդում էր, թե սովորել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում հենց այն տարիներին, երբ այնտեղ ուսանում էր Վազգեն Սարգսյանը, իսկ դրանց մեծ մասը հենց նրա համակուրսեցիներն են եղել: Այս թվերն օդից վերցված չեն, դրանք շատ մոտ են իրականությանը: Մենք շատ դեպքեր գիտենք, երբ անձը, ներկայանալով որպես Վազգեն Սարգսյանի համակուրսեցի, բարձր պաշտոն է ստացել, ավելին` մինչ այժմ պաշտոնավարում է: Օրինակ, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի այժմյան նախագահ Մարտին Սարգսյանը, որը չունենալով որևէ կապ Վազգեն Սարգսյանի հետ, ժամանակին ներկայացել է որպես նրա համակուրսեցի և պաշտոն ստացել: Ի դեպ, քանի որ Վազգենն ամուսնացած չէր, բազմաթիվ կանայք հայտարարում էին, թե իբր նրա ընկերուհին են, պատրաստվում են ամուսնանալ կամ էլ՝ ամենաքիչը, քնում են նրա հետ: Սա ևս նորաձև էր և, ինչն ամենակարևորն է` շահավետ:


Այս տարվա հայաստանյան հեղափոխությունը չտարբերվեց նախորդներից: Հենց այս պահին մեր երկրի մեծ մասը պնդում է, թե Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանի հետ ունի ուղիղ ֆիզիկական կապ՝ իջևանցի են, կողքի գյուղից են, տատ ու պապերն են այդտեղից: Շատ տարածված է պատմել Նիկոլի եղբայրների հետ երկար տարիների ընկերական կապի մասին՝ այդպիսիների քանակն աճում է ժամ առ ժամ: Նիկոլից բացի, մոդայիկ է լինել հեղափոխական, Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի նախկին կամ ներկա հարևան: Հետաքրքիրն այն է, որ այդ տղայի բացարձակապես բոլոր հարևանները շատ ճարպիկ են և արդեն իսկ պատրաստվում են նրա միջոցով մեծ ու, անենակարևորը, իրենց իսկ ասելով, ապօրինի շինարարություններ սկսել և ավարտին հասցնել: Դե իհարկե, կան նաև այնպիսիները, որոնք դեռ չեն հասցրել մեծաքանակ ընկեր, բարեկամ, հարևան կամ համակուրսեցի ձեռք բերել: Սակայն հեղափոխությունը նոր է սկսվել և ամեն ինչ դեռ առջևում է: Վստահ եղեք, Նիկոլի եղբայրների հարյուր հազարավոր ընկերներին, Արայիկի տասնյակ հազարավոր հարևաններին կմիանան Սասուն Միքայելյանի տասնյակ, հարյուրավոր ապօրինի որդիներն ու դուստրերը, Արարատ Միրզոյանի անթիվ համակուրսեցիները և էլի շատերը: Մնացածին ժամանակը կբացահայտի: Բացառված չէ նաև, որ մոտ ապագայում Տիգրան Ուրիխանյանը հայտարարի, թե Նիկոլի հետ իրենք նույն հորից են, սակայն տարբեր մայրերից, ՀՅԴ-ն իր պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը կանվանափոխի և կանվանի «Հայկական ժամանակ», իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիլիկիայի Նապոն իր ընտանիքին պատկանող նախկին «Ձեթօճառի» կոմբինատը անհատույց վարձակալության կհանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի մասնաճյուղին այն պատճառով, որ նույն կուսակցության կենտրոնական գրասենյակը կտեղավորվի Ծառուկյանին պատկանող, արդեն նախկին, «Փարավոն»-ում: Սա է հեղափոխությունների տրամաբանությունը: Այսպես եղել է, կա և կլինի:

 







Դիտումների քանակ 169690


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հուլիսի 16, 2018


Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը, հենց նա, ով օրեր առաջ ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբե...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

Հրազդանում կլինի վենդետա

Հրազդանում կլինի վենդետա

Հուլիսի 16, 2018


Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ...

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հուլիսի 14, 2018


Անմեղսունակությունը հազիվ թե ընդամենը հոգեբանական կատեգորիա է, որովհետև երբ լսում ու տեսնում ես, թե իշխանության եկած մանկահասակ...

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Հուլիսի 13, 2018


Նոր իշխանությունները գալուն պես առաջին հերթին խոսք բացեցին Ընտրական օրենսգրքի մասին: Դա սպասելի քայլ էր: Արտահերթ ընտրություննե...

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018


Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ին...

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Հուլիսի 11, 2018


Մի զարմանմալի տեղեկություն տարածվեց օրերս: Համացանցում գրվեց այն մասին, որ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր ներկայ...

Արարատը՝ կառավարության պատշարը

Արարատը՝ կառավարության պատշարը

Հուլիսի 6, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմին: Իր ֆեյսբուքյան էջո...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Հուլիսի 3, 2018


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գնացել էր մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին և, հա...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Հունիսի 23, 2018


«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օգտատերերից մեկը շատ անհարմար վիճակի մեջ դրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Ար...

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Հունիսի 22, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար, անչափահաս Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ընդամ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ