Տիեզերական խայտառակություն

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018
Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Ջհանգիր Լֆիկյան

 

Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկրտումներով և գործողություններով հետևում թողեց ԵՊՀ-ին մոտ կանգնած հզոր խայտառակություններին: Նա առայժմ հայտնի չէ լայն զանգվածներին, սակայն շուտով հայտնի կդառնա, քանզի մենք արդեն ապրում ենք ուրիշ Հայաստանում:

 

ԵՊՀ աշխատակից Մամիկոն Թոսունյանը,  որին նաև Մաշա են ասում, խայտառակվելու լրջագույն հայտ է ներկայացրել: Ուրեմն, ըստ համալսարանական մեր աղբյուրների, այս խայտառակությունը, մոտ 10 տարի աշխատելով ԵՊՀ-ում, հազիվ թե 10-12 անգամ է աշխատանքի եկել: Նա զբաղեցնում է մեթոդական բաժնի վարիչի պաշտոնը, այսինքն, մեծ իմաստով, զբաղվում է նրանով, ինչն իրականում գոյություն չունի: Մի խոսքով, Մաշան տարիներ շարունակ ոչնչով չի զբաղվել, սակայն աշխատավարձ է ստացել: Իհարկե, նա ունի տեր, որին դեռ կանդրադառնանք հետագա հրապարակումներում: Այժմ՝ ըստ էության:


Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Մաշան դիմում է իր բարձրաստիճան տիրոջը, որպեսզի նա բարեխոսի Սերժ Սարգսյանի մոտ և վերջինս իրեն իր աշխատակազմում աշխատանքի տեղավորի: Սերժ Սարգսյանը համաձայնում է Մաշային աշխատանքի տեղավորել, սակայն արդեն վարչապետի աշխատակազմում, երբ ինքը վարչապետ դառնա: Մաշան, իհարկե, ուրախանում է և այդ լուրը հասցնում ԵՊՀ իր անմիջական ղեկավարին: Մաշայի առաջարկությամբ, նրա և իր ղեկավարի միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն, ըստ որի՝ Մաշան մինչև Սերժ Սարգսյանի աշխատակազմում տեղավորվելը կշարունակի պորտաբուծությամբ զբաղվել, իսկ ապրիլին կներկայանա համալսարան` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու: Ապրիլի 23-ին, մի քանի օր աշխատելով վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և, հետևաբար, Մաշային չտարավ իր աշխատակազմ: Մաշան հայտնվեց ծանր դրության մեջ. մի կողմից՝ փակվեց բարձր պաշտոն ստանալու հեռանկարը, մյուս կողմից՝ պայմանավորվածության հիմքով նա պետք է ԵՊՀ-ում աշխատանքից ազատվելու դիմում գրեր: Այլ ողջամիտ տարբերակ Մաշան չուներ, քանի որ հետադարձի ճանապարհը ևս փակ էր, ու նրա ֆիզիկական կերպարը համալսարանականների նյարդերի վրա թանկ էր նստում:


Մի խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը, օրենքով սահմանված կարգով, սրան տեղեկացնում է, որ բացատրություն տա, թե ինչու է բացակայել աշխատանքից 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը: Մաշան էլ տանում-բերում և պատասխանում է, թե այդ օրերին նա մասնակցել է ցույցերին և, ընդհանրապես, ինքը հզոր հեղափոխական է(տես ստորև): Այս ոչխարը չի հասկացել անգամ, որ ցույցերը սկսվել են ոչ թե ապրիլի 1-ից, այլ առնվազն 13-ից: Ամենազավեշտալին այն է, որ սա այս ամենը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Ըստ Մաշայի, ինքը հզոր հեղափոխական է, օր ու գիշեր մտածում է մեր երկրի ապագայի ու մեր բոլորիս երեխաների մասին: Այս ամենին կարելի էր չանդրադառնալ: Այսօրինակ մաշաները մեր երկրում շատ են, և դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալը չափից ավելի աշխատատար գործընթաց է: Այս պարագայում խնդիրն այլ է:


Հեղափոխությունների ընթացքում առաջանում են սուբյեկտներ, որոնք հեղափոխության հետ որևէ կապ չունենալով՝ իրենց իբր դրա մասնակիցն են ներկայացնում: Դրանց անվանում են հեղափոխության վիժվածքներ: Առանց հեղափոխության սրանք ոչինչ են, սրանց վիժում են հեղափոխական ալիքի վրա: Մամիկոն Թոսունյանը՝ Մաշան, հենց սրանցից է: 2018թ. ապրիլի 23-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, Մաշան որոշում է, որ ինքը հեղափոխական է և այսուհետ այդպիսին է լինելու: Սակայն նրան՝ լիարժեք հեղափոխական կոչվելու համար, գաղափար էր պետք: Միգուցե հիմար, բայց գաղափար: Եվ Մաշան որոշեց պայքարել ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար: Այժմ սա շատ ակտիվ է սոցիալական ցանցերում և իրեն համարում է ԵՊՀ ռեկտորի թեկնածու:


Ինչևէ, հեղափոխություններն ունենում են բացասական կողմեր: Դրանց արդյունքում գոյանում են տարաբնույթ մաշաները, որոնց ցանկություններն անհամաչափ են իրականությանը: Իսկ ամենացավալին այն է, որ մաշաները փորձում են ինքնադրսևորվել կրթական ոլորտում, ինչը թույլ է տալիս մտածելու, որ մեր երկրի ապագան վտանգված է: Այնուամենայնիվ, եթե Մամիկոն-Մաշայի հեղափոխական փորձը հաջողությամբ ավարտվի, ապա մոտ ապագայում ականատես կլինենք, թե ինչպես են Շմայս բռնաբարը կոնսերվատորիայի, իսկ գեներալ Մանվելը Բրյուսովի անվան լեզուների համալսարանի ռեկտոր դառնում, այն դեպքում, որ վերջիններիս իրական տեղը գաղութն է, իսկ Մաշայինը՝ բորդելը:


Հետգրություն


Ի դեպ, Մաշա հեղափոխականուհին գիտական աստիճան չունի, այն դեպքում, երբ մայր բուհի ռեկտորի հավակնորդն առնվազն պիտի լինի գիտությունների դոկտոր: Սակայն այս հարցն էլ Մաշայի համար արգելք չէ, քանզի նա տեղեկացել է մամուլից, որ վարչապետի հավակնորդն անգամ դիպլոմ չունի:

 







Դիտումների քանակ 164209


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Հոկտեմբերի 3, 2015


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորվել է պատմության քառուղիներում: Այսինքն սկզբում նա ինքն էր ցանկանում մոլորեցնել, բայց ինչպես երբ...

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Սեպտեմբերի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վաճառել համալսարանի «Հյուրերի տունը» և որքան մութ շերտեր ...

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

Սեպտեմբերի 15, 2015


Երևանի պետական համալսարանի հյուրատան վաճառքից զատ, խոսակցություններ կան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է վաճառել նաև...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Հունիսի 19, 2015
2

Բայց կա մի ոլորտ, որտեղ Արամ Սիմոնյանն անգերազանցելի է: Խոսքը լափակերության մասին է: Նա կարող է միանգամից 60 քյաբաբ կուլ տալ: Ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ