Սովորական խայտառակություն

Կարլ Մարքսի հոբելյանի և նիկոլյան կառավարությանը նրա հիփոթետիկ պատգամների առիթով

Մայիսի 5, 2018
Կարլ Մարքսի հոբելյանի և նիկոլյան կառավարությանը նրա հիփոթետիկ պատգամների առիթով

Արտյոմ Խաչատրյան

 

200 տարի առաջ այս օրը Գերմանիայում ծնվեց Կարլ Մարքսը՝ գիտական կոմունիզմի և շատ այլ բաների հիմնադիրը։ Հայաստանում, հասկանալի է, չկան այս հոբելյանը նշելու մոտիվներ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» հաղթանակից հետո։ Հայաստանում հաճույքով կնշեին ցանկացած դաշնակցական խուլիգանի հոբելյանը, բայց ոչ այն մարդունը, ով իսկական օգուտ է բերել այս երկրին։ Եվ այս իմաստով Մարքսի կերպարը հատկանշական է։


Գաղտնիք չէ, որ խորհրդային իշխանության 70 տարիները Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր ամենաարդյունավետն են եղել հայ ժողովրդի պատմության մեջ։ Հանրապետությունը վիթխարի գիտատեխնիկական առաջընթաց է ունեցել, նոր տնտեսություն է ստեղծվել, մշակութային առումով Հայկական ԽՍՀ-ն կարող էր համեմատվել ցանկացած եվրոպական երկրի հետ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Իտալիայից բացի։ Եվ այս ամենը դարձավ տնտեսական այն մոդելի ածանցյալը, որը հենված էր Մարքսի ուսմունքի վրա (որոշ խոտորումներով)։ Մի խոսքով՝ երկար չենք խոսի Մարքսի վաստակի մասին, հատկապես Հայաստանի համար, հատկապես նիկոլյան Հայաստանում, քանի որ հասկացող չկա։ Պարզապես մեծ մարդու հոբելյանի առիթով կուզենայինք մեջբերում կատարել նրա հիմնարար աշխատությունից, որի գիտակցումը կարող էր օգնել քաղաքացիներին, որոնք 2018թ. մայիսի 8-ին որդեգրելու են ՀՀ-ի և ՀՀ տարածքում հայության բնաջնջման արագացման ուղեգիծը։


Ահա թե ինչ է գրում «Կապիտալում» Կարլ Մարքսը՝ մեջբերելով իր ժամանակի հայտնի հրապարակախոս Ջոզեֆ Դանինգին. «Ապահովեք կապիտալի համար շահույթի 10 տոկոս, և կապիտալը կհամաձայնի ամեն տեսակ կիրառման, 20 տոկոսի դեպքում այն կաշխուժանա, 50 տոկոսի դեպքում հաստատ պատրաստ կլինի ջարդել սեփական գլուխը, 100 տոկոսի դեպքում այն կոտնահարի մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա այնպիսի հանցագործություն, որին չդիմի, անգամ կախաղանից չվախենալով։ Եթե աղմուկն ու հայհոյանքը շահույթ են բերում, կապիտալը կնպաստի թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Ապացույց. մաքսանենգությունը և ստրուկների առևտուրը»։


Ասվածը պետք է ընդունել որպես աքսիոմա, այստեղ մեկնաբանելու կամ ապացուցելու բան չկա։ Եվ ով, եթե ոչ ՀՀ բնակչությունը, գիտի՝ ինչ ասել է գերշահույթն ու նրա ծանրագույն հետևանքները։ Եվ անկախության ամենասկզբից պետությունն ու նրան սերտաճած օլիգարխիան բնակչությունը դիտարկում էին որպես եկամուտի աղբյուր։ Արդյունքում՝ Հայաստանը դարձավ ամենաթանկ երկիրը տարածաշրջանում՝ կրիտիկականորեն կարևոր մի շարք ապրանքների գծով։ Մասնավորապես, այստեղ վաճառվում էին ամենաթանկ համակցված կերերը, թունաքիմիկատները, բենզինը, դիզվառելիքը։ Հայաստանում ցայսօր, հավանաբար, ամենաթանկ սակագներն ունեն գյուղսպասարկումները։ Քանի որ հայկական բիզնեսն ապրում է գերշահույթի հասնելու սկզբունքով, քաղաքակիրթ 10-20 տոկոսներն այստեղ քմծիծաղ են առաջացնում։ Օրինակ, 2006թ. ցեմենտի մեկ տոննան Հայաստանում 16.000 արժեր, այսօր՝ մոտ 60 հազար։ Ընդ որում, այս ընթացքում ոչինչ չի փոխվել, բացի գազի և էլեկտրաէներգիայի սակագներից, իսկ այս բաղադրիչները չեն կարող այդքան խիստ ազդել արտադրանքի ինքնարժեքի և վերջնական գնի վրա։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս գնի վրա ազդել են այլ գործոններ, որոնց մասին գրել է Կարլ Մարքսը։


Քանիցս գրել ենք գնագոյացման մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին։ Սա պետական կարգավորում չէ, սա ընդամենը պետության փորձն է՝ բիզնեսի աշխարհը վերադարձնել բարոյականության աշխարհ և հիշեցնել նրան իր գոյության մասին։ Քանի որ եթե կապիտալին թույլ տաս անպատիժ 300 տոկոս շահույթ ստանալ, ապա չի կարող այնպիսի հանցագործություն լինել, որին նա չդիմի, ներառյալ ընտրակաշառքների բաժանումն ու ՀՀ քանիցս անարգված սահմանադրական կարգի պղծումը։

 







Դիտումների քանակ 59019


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացեք, կապիտալ է

Զգուշացեք, կապիտալ է

Հուլիսի 25, 2015


Համոզված ենք, որ նախագահ Սարգսյանին օգտակար կլիներ իմանալ, թե ինչի են ընդունակ նրա կադրերը. կսահմանափակվե՞ն արդյոք մարդկային բո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ