Ազգային խայտառակություն

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018
Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Օսկան Քոչարյան

 

Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքերը: Բայց եթե կա ցանկություն, որ այդ մասին բոլորն իմանան, դա արդեն ոչ միայն նամակ կոչվել չի կարող, այլև հետին նպատակ ունի` ցուցադրել ոչ այնքան իր ասելիքը, որքան այն, որ ինքը կարող է ինչ-որ բանի մասին մտածել և այդ մտածումները հասցեագրել վերին ոլորտներին:

 

Նման դատողությունների անհրաժեշտություն գուցե և չծագեր, եթե լրատվական կայքերում չտարածվեր նախկին ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի բաց նամակը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը 10 տարի երկրի ղեկավար է եղել, բայց Մելքոնյանը նրան նամակ է գրում միայն հիմա, քանի որ նախկինում համարձակությունը չի բավականացրել նախագահին ասել բաներ, որոնց համար, մեղմ ասած, նրա ականջները մի լավ կձգեին: Եվ կձգեին ոչ այն պատճառով, որ համարձակվում է Սարգսյանին ինչ-որ տհաճ խոսքեր հասցեագրել, այլ նրա համար, որ Գագիկ Մելքոնյանը ոչ բարի պտուղ է, ոչ էլ սուրբ և ամենաքիչն իրավունք ունի որևէ մեկի հասցեին հավակնոտ խոսքեր շռայլել:

 

Իսկ հիմա, երբ Սերժ Սարգսյանն այլևս իշխանության ղեկին չէ, գեներալ-լեյտենանտն առյուծի սիրտ է կերել ու նրա մասին կարող է այսպիսի տողեր գրել. «Ձեր ատելությունը Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ այնքան մեծ է, որ Դուք իրականում չգնացիք՝ շատ համարելով հայի ուրախ և երջանիկ զգացողությունը։ Երևի թե հրաժարականի հայտարարությունը հերթական կեղծիքն էր Ձեր կողմից։ Դուք դեռ չեք հրաժարվել։ Խնդրում եմ Ձեզ, հրաժարվեք և գնացեք, թողեք այս ժողովուրդը հանգիստ ապրի»։

 

Թե այդ որ օրից է գեներալ Մելքոնյանն իրեն իրավունք վերապահել խոսել ժողովրդի անունից, հայտնի չէ: Բայց որ նա խորապես թքած ունի նույն ժողովրդի վրա, սա անհերքելի փաստ է: Ո՞ւմ հատնի չէ, թե իր երկարատև պաշտոնավարման ընթացքում փոխնախարար Մելքոնյանը ինչպես է թալանել նույն ժողովրդի ունեցվածը և ինչպես է հարստացել այդ ժողովրդի զինվոր զավակների հաշվին, երբ բանակի թիկունքի վարչության պետն էր: Իսկ թե ինչու առ այսօր նա ճաղերի ետևում չէ, դա էլ իր պատասխանն ունի, ընդ որում սա թերևս միակ դեպքն է, որի համար գեներալն իրավունք ունի մեղադրել Սերժ Սարգսյանին: Կարող էր ազատազրկել, պոկել ուսադիրները, բայց չի արել` բարի է եղել:

 

Իսկ հիմա այս չարգելափակվածն իրավունք է ստացել առավելություն ունեցողի դիրքերից բաց նամակներ գրել` նման շեշտադրումով. «Հայաստանը իր ժողովրդի հետ Ձեր և Ձեր համակիրների սեփականությունը չէ, որ վարվեք սեփականատիրոջ անարգել իրավունքով։ Հայաստանը ճամպրուկ չէ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Ձեզ համար, որ վերցնեք ու գնաք»։ Իսկական արմատական ընդդիմադիրի խոսքեր: Հենց այդպիսին է ուզում հանրությանը ներկայանալ նախին փոխնախարարը, քանի որ ուրիշ կերպարի մեջ հայտնվելու ոչ հնարավորություն ունի, ոչ հեռանկար: Մի քանի տարի առաջ լույս աշխարհ բերված «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունն էլ, որ նա ստեղծեց իբրև թե իշխանափոխության գործընթացին մասնակից լինելու համար, նրան այդպես էլ ոչինչ չտվեց: Որտեղ ասես, որ Գագիկ Մելքոնյանն իրեն չի նետել, ում թևի տակ ասես, որ տանիք չի փնտրել: Մի 10 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն էր պտույտ տալիս: Հետո գնաց Սամվել Բաբայանի գիրկը: Հետո Սեյրան Օհանյանի հետ էր հույսեր կապում և այդ ընթացքում նույնիսկ հարցազրույցների ժամանակ ասում էր. «Գոյություն ունի աձնական շահ. մարդիկ կան, որ կուսակցությունների մեջ մտնում են անձնական շահի, ոչ թե գաղափարի համար: Մենք արդեն տեսել ենք, որ մարդիկ էս ճամբարից էն ճամբար են վազում»: Այսինքն, պատմում էր իր մասին, բայց վերագրում էր ուրիշներին: Իսկ հիմա էլ նրա աչքի լույսն է դարձել Նիկոլ Փաշինյանը: Եվ Նիկոլին հաճոյանալու համար նստել, բաց նամակներ է գրում, փառաբանում է ազատատենչ ժողովրդին:

 

Ի դեպ, մի անգամ էլ խոսենք ժողովրդի մասին: «Ես չեմ հավատում, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել»: Այս խոսքերի հեղինակը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն է: Նա չի հավատացել: Հիմա հավատում է: Հիմա այդպես է պետք: Հիմա պատեհապաշների աստեղային ժամն է:







Դիտումների քանակ 101749


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Դեկտեմբերի 15, 2016


Մշակույթի գործիչները ջանք չխնայեցին նախագահից շնորհակալ մնալու գործում` վերջինիս կատարած և հիմնականում չկատարած գործերի համար: ...

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, խոսել է հրապարակային գործունեություն իրականացնող այ...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Հոկտեմբերի 1, 2016


Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Երևանում է: Ընդհանրապես նրան պետք է լուրջ մարդ համարել` ի վերջո, իսկական գիտնական է, իսկ Խորհրդային...

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սեպտեմբերի 17, 2016


Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհու...

Հանրապետականներն իրենց հանդեպ զզվանք են առաջացնում նախագահին պաշտելով

Հանրապետականներն իրենց հանդեպ զզվանք են առաջացնում նախագահին պաշտելով

Հուլիսի 1, 2016
2

Երեկ Հայաստանի նախագահը դարձավ 62 տարեկան: Նա խուսափել է տիեզերական մասշտաբի քեֆ-ուրախությունից: Սակայն, ինչպես գրում է մամուլը...

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Հունիսի 14, 2016
1

Երեկ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն էր: 60-ամյակը: Ես չեմ խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի մասին: Ես խոսում եմ աշխարհահռչակ ծա...

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Հունիսի 12, 2016


Երբ մայիսի 28-ին հայերի ազգային տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորեց Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին, Հայաստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ