Ազգային խայտառակություն

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018
Ապարը նորից է ծախվում

Օսկան Քոչարյան

 

Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահեր` հասկանալով, որ այդ կրքերը հիմնականում արհեստածին են և կարիք չկա դրանց մեջ թաթախվել: Բայց քանի որ Վարդևան Գրիգորյանը երբեք խելացի մարդու համբավ չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ նրա գունաթափ կերպարանքն անմիջապես առկայծեց իրադարձությունների կիզակետում` հերթական անգամ վկայելով այն պնդումները, որ հանցագործները սիրում են հայտնվել հանցագործության վայրում:


Հասկանալու համար, թե իրականում ում հետ գործ ունենք, ավելորդ չի լինի մի հպանցիկ հայացք նետել մեր անփառունակ հերոսի կերպարին և նրա անցած ուղուն, որը բարձր ոլորտներում ներկայանում է Վարդևան Գրիգորյան, սակայն հոգու խորքում միշտ էլ մնալու է Ապար մականունով սուբյեկտ, որի մտավոր կարողությունները ֆիզկուլտի դասատուից այն կողմ երբեք չեն եղել, սակայն Քաջ Նազարի բախտը հասցրել է մինչև ԱԺ պատգամավոր ու բուհի ռեկտոր: Բայց նույնիսկ դրա համար էլ առանձնակի հատկանիշներ են պետք, իսկ նման հատկանիշներ Վարդևանն իսկապես ուներ: Դրանցից կարևորագույնը, թերևս, նրա անդադար երանգափոխությունն էր և փչող քամիների ուղղությունը ճիշտ ընկալելու կարողությունը: Ու հենց այդ քամիների բերանն ընկած էլ նա թռավ ու նստեց բախտի նժույգի թամբին:


Նախկին կոմունիստ Վարդևանը հետո պիտի բազում անգամներ նախկին կոչվեր` մի կուսակցությունը փոխելով մեկ ուրիշով, մի խմբակցությունից մյուսը ցատկոտելով: Մարդիկ նրան պիտի կոչեին պատեհապաշտ, դավաճան, առնետ, որն առաջինն է լքում խորտակվող նավը, սակայն Վարդևան Գրիգորյանին մարդկանց կարծիքը երբեք էլ չի մտահոգել, նա առանձնահատուկ վերաբերմունք ունի հասարակ մահկանացուների նկատմամբ: Նա գիտի, որ այդ մարդկանց կարելի է գնել, ինչպես սովորական ապրանք, և իր երկարատև կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ նման առևտուրը հաջողությամբ է պսակվել: Ո՞ւմ հայտնի չէ, որ պատգամավորական մանդատ ունենալու համար նա մշտապես գնում էր բոլոր ձայները, և փողն էր, որ Գրիգորյանին դարձնում էր ժողովրդի ընտրյալ:


Ընտրյալ համարվելու մի զարտուղի ճանապարհ էլ գիտի մեր հերոսը, որ նրա կյանքի կարևոր ուղեկիցն է եղել: Դա միաժամանակ մի քանի տիրոջ ծառա լինելն է: Մեկին երդում տալ, մյուսի առաջ խոնարհվել, երրորդի հետ թաքուն դաշինքներ կապել. ահա սա է այն գինը, որ Ապարին Գրիգորյան է դարձրել: Նույնը կրկնվեց նաև այս օրերին: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը նրան անմիջապես հուշեց, որ հողը սասանվում է ոտքերի տակ և ճիշտ ժամանակն է ճամբարափոխ լինել, ինչպես արդեն արել է հազար անգամ: Եվ մարդը, ով իրեն համարում էր Սերժ Սարգսյանի թիմի անդամը` միաժամանակ հավատարմություն խոստանալով Գագիկ Ծառուկյանին, կենդանական մի վերին բնազդի թելադրանքով անմիջապես թեքվեց դեպի Փաշինյանի կողմը, իշխանամետից վերածվեց ընդդիմադրի, սևը սպիտակ դարձրեց, հոգին ծախեց առանց սակարկության:


Այն, որ իր շրջադարձը դավաճանություն էր, Վարդևան Գրիգորյանի համար միևնույն է: Դա իր արյան բաղադրության անքակտելի մասն է, իսկ մարդիկ գրեթե երբեք չեն դժգոհում երակներում հոսող հեղուկի պարունակությունից: Փոխարենը բողոքում են, եթե հանկարծ ակնկալիքներն ավելին են, քան կյանքն է տալիս` չմտահոգվելով այն մասին, թե որքանով են այդ ակնկալիքները համապատասխանում սահմանափակ հնարավորություններին: Ահռելի կարողության տեր Գրիգորյանն այսօր հենց այդ բարդույթի զոհն է, և նրան թվում է, թե իր ունեցածը չափազանց քիչ է, իսկ ուրիշներին տրված չէ ոչինչ ունենալ: Եվ ահա նրա չարագուշակ ստվերը պտույտներ է տալիս ՇՊՀ-ի մերձակայքում: Նա դեգերում ու մտաբերում է այն երանելի օրերը, երբ այս բուհն իր հոր բոստանն էր, իսկ ինքն այնտեղ ցանում էր անօրինականության մոլախոտը սրտի ուզածի չափ: Որքա՜ն միջոցներ կուտակեց ռեկտոր Վարդևանն այդ տարիներին: Կաշառքը, կոռուպցիան, հովանավորչությունը ծաղկում էին նրա բարեհաճ հայացքի ներքո: Ընդունելության կամ պետական քննությունների օրերին առատության եղջյուրից հոսում էին թղթադրամները, նրա ազգականներն ու բարեկամները բուհում գտնում էին աշխատանք, հարստությունն իր հետ նոր հարստություն էր բերում գազալցակայանների, հէկերի և այլ հաստատությունների տեսքով:


Ու հիմա այս մարդը ոչ այնքան կարոտաբաղձության, որքան անսահման ախորժակը հագեցնելու հիվանդագին մղումներով այսօր չինովնիկից վերածվել է ցուցարարի, իսկ վաղն Աստված գիտե, թե ուրիշ ինչի կարող է վերափոխվել սոսկ այն պատճառով, որ իր դիմաց նետված կերակրատաշտը չդատարկվի ու ինքն էլ ապահով ծվարի ինչ-որ մեկի թևի տակ: Կարևոր չէ, թե ով կլինի տերը: Կարևորն այն է, որ Ապարն անտեր չմնա:







Դիտումների քանակ 53462


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Հոկտեմբերի 3, 2016


Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե...

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը...

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

Սեպտեմբերի 28, 2016


Նախընտրական շրջանում Գյումրիում ԳԱԼԱ կուսակցության հանկարծակի հայտնությունը անակնկալ էր: Բայց դա շատ կարճ տևեց: Շուտով ամենքն է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ