Սովորական խայտառակություն

Երկու բացահայտ փախստական

Մայիսի 8, 2018
Երկու բացահայտ փախստական

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները. կողմ` 59, դեմ` 42: Սա մի քիչ ավելին էր, քան իրականում նախատեսված էր: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում արդեն նշել էր, որ Նիկոլն իրենց աջակցությամբ հանդերձ կարող է ունենալ առավելագույնը 57 ձայն: Բայց ստացվեց երկուսով ավելին: Սա իրականում անակնկալ էր առաջին հերթին հանրապետականների համար, քանի որ խախտվել էին ոչ միայն ներքին պայմանավորվածությունները, այլև կասկածի տակ էր դրվել նրանց միասնականությունը: Իսկ հետո հայտնի դարձան «անհնազանդների» անունները:

 

Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել նաև ՀՀԿ-ականներ Շիրակ Թորոսյանը և Միհրան Պողոսյանը: Իսկ սա արդեն շատ հետաքրքիր ծալքեր ունի իր ներսում: Առաջին հայացքից երկու տարբեր մարդիկ միևնույն քայլն են կատարել: Բայց կատարել են նույն մղումներից դրդված: Ինքնապաշտպանական բնազդներն ավելի զորեղ են գտնվել սրանց մոտ, և թիմային շահն անմիջապես երկրորդ պլան է մղվել: Շիրակ Թորոսյանը հետո կարող է արդարանալ, որ ինքն ընդհանրապես ՀՀԿ անդամ չէ ու կարող էր չենթարկվել նրանց որոշմանը: Թորոսյանն անմիջապես մոռացության կտա, թե ՀՀԿ-ն ինչեր է արել իր համար, փոխարենը մատնացույց կանի Ջավախքը և կպնդի, թե այնտեղի ժողովուրդն է իրենից նման բան պահանջել:


Ինչ վերաբերում է Քեթրինի Միհրանին, ապա սրա դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Սասուն Միքայելյանի վրա գրոհող նախկին ԴԱՀԿ ղեկավարը հիմա եթե պետք լինի, նույն Սասունին կգուրգուրի ու կփայփայի, միայն թե կարողանա ամեն գնով պահպանել այն, ինչ ունի: Արդեն չհաստատված լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ խմբակցությունը պատրաստվում է հայտարարություն տարածել այդ երկու պատգամավորների քվեարկության մասով՝ պարզաբանելով, որ նրանք այլևս խմբակցության հետ որևէ կապ չունեն: ՀՀԿ-ն սկսում է մաքրել իր շարքերը: Բայց արդյոք կմաքրվե՞ն Շիրակ Թորոսյանի ու Քեթրինի Միհրանի անուններն այս բծից:

 







Դիտումների քանակ 49281


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Հունիսի 4, 2018


Մեր իրավապահները լծվել են ապրիլյան-մայիսյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիներին հայտնաբերելու և պատժելու գործին...

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Մարտի 15, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննության էր առնվում «Դատական ակտերի հ...

Անձնական օգտագործման օրենքը

Անձնական օգտագործման օրենքը

Մարտի 14, 2018


Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ սեփական շահի համար: Անձնական նկատառումներից ելնելով՝ Քեթրինի Միհրանը նույնիսկ օրենսդիր է դարձել և...

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Հունվարի 31, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պաշտոնաթողությունից հետո դարձել է մեծ օրենսդիր և պարբերաբար նախագծեր է ներկայացնում Ազգայի...

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Հոկտեմբերի 25, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հանկարծ որոշեց մտահոգվել բանակի և զինծառայողների խնդիրներով: Սա անսպասելի անցու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Հուլիսի 8, 2017


Մարդկանց մեծ մասն ինչպե՞ս է կարողանում կարճ ժամանակում ահռելի հարստություն դիզել: Այս հարցի պատասխանը միանշանակ է` խաբեությամբ ...

Ներդրողները եկան ու փախան

Ներդրողները եկան ու փախան

Հունիսի 30, 2017


Օտարերկրյա ներդրումների թեման շատ շահարկվեց: Առայժմ միայն խոսքեր են, ոչ մի լումա ներդրում: Իսկ սա պիտի որ ցավոտ լինի մեծ, միլիո...

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հունիսի 24, 2017


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը սպառնում են ոչ թե կանխարգելել, այլ ընդհակառակն, խ...

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Հունիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին վերջին տարիներին քչերը կնախանձեն: Ինչերի միջով ասես, որ չանցավ նա: Պանամական օֆշորա...

Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Հունիսի 9, 2017


Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը շարունակում է չներկայանալ խորհրդարան: Շուտով Իվետա Տոնոյանի համ...

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Մայիսի 5, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ի կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավոր է: Նա այսօր ստացավ իր մանդատ...

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Մարտի 31, 2017


Շատերն են հիշում, որ երբ ամիսներ առաջ ձևավորվեց «Միասնություն» շարժումը, բոլորն էլ հասկացան, որ այն լույս աշխարհ էր եկել Գագիկ ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Քեթրինի Միհրանն իր կաշին փոխում է

Քեթրինի Միհրանն իր կաշին փոխում է

Մարտի 7, 2017


Կա մի գործողություն, որը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մոտ ամենալավն է ստացվում: Ինչ-որ բանի հետ նա կապ է ունենում, հետո...

Միհրան Պողոսյանը սեփական խմբակցություն է ձևավորում պառլամենտում

Միհրան Պողոսյանը սեփական խմբակցություն է ձևավորում պառլամենտում

Փետրվարի 20, 2017


Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծավալապաշտական նկրտումների մասին, ով ցանկանում է ապագա խոր...

Քեթրինի Միհրանն ընդդեմ Պանամայի իրավապահների

Քեթրինի Միհրանն ընդդեմ Պանամայի իրավապահների

Փետրվարի 14, 2017


Մարդ պարզապես ապշում է Պանամայի իշխանությունների ոչ պրոֆեզիոնալիզմի վրա: Այդ երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են օֆշորային ...

Քանաքեռցի Տույը բացեց քարոզարշավը

Քանաքեռցի Տույը բացեց քարոզարշավը

Փետրվարի 11, 2017


Այսօր մի տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ավանում նախընտրական պայքարին սկսել են խառնվել քրեական հեղինակությունները: Հենց այդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ