Ազգային խայտառակություն

Ի պաշտոնե մեծարողները

Մայիսի 9, 2018
Ի պաշտոնե մեծարողները

Ծառուկ Սարգսյան

 

Այսօր մայիսի 9-ն է: Մեր երկրում այսօրվան ասում են եռատոն: Ամեն տարի մայիսի 9-ին երկրում դա նշվել է ըստ արժանվույն: Պետության ղեկավարները հանդես են եկել շնորհավորանքներով, երկրի վերնախավը, քաղաքական էլիտան այցելել է Եռաբլուր, ծաղիկներ է խոնարհել այդ հաղթանակն իրենց կյանքի գնով մեզ պարգևողներին, այնուհետև Հաղթանակի այգում կրկնվել է նույնը, իսկ մայրաքաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում տոնախմբությունը շարունակվել է տարատեսակ միջոցառումների ուղեկցությամբ:


Այս տարի մենք դա չտեսանք: Եռաբլուրի մասին ընդհանրապես մոռացվեց: Մայր Հայաստան արձանի մոտ հայտնվեց նախագահ Արմեն Սարգսյանը մի փոքրիկ խմբի ուղեկցությամբ: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց մայիսի 9-ին լինել Արցախում: ԱԺ պատգամավորները ոչինչ չունեին ասելու ոչ զոհվածների մասին, ոչ կենդանի վետերաններին: Կառավարության պաշտոնաթող անդամները այլևս կարիք չունեին մտածել եռատոնի մասին, քանի որ խոր սգի մեջ էին: Բազում չինովնիկներ, գեներալական ուսադիրներով զինվորականներ հարկ համարեցին մնալ տանը կամ մեկ այլ վայրում, քանի որ մայիսի 9-ը նրանց համար տոն է ի պաշտոնե: Իսկ եթե ներկա պահին գտնվում են անորոշության մեջ կամ պաշտոնաթող վիճակում, ապա մայիսի 9-ը դադարում է լինել եռատոն, կորցնում է իր արժեքը, մոռացության է մատնվում: Ահա հենց այսքան է այդ մարդկանց վերաբերմունքն ու պատկերացումը պատմության, հաղթանակի և ազգային ձեռքբերումների նկատմամբ: Հաղթանակը սկսվում և ավարտվում է նրանց աթոռի մերձակայքում: Եվ դեռ այսքանից հետո էլ ուզում են, որ ժողովուրդն իրենց վստահի ու հավատա:







Դիտումների քանակ 67327


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ