Սովորական խայտառակություն

Արսենյանն ինչո՞ւ է դարձել օրինապաշտ

Մայիսի 9, 2018
Արսենյանն ինչո՞ւ է դարձել օրինապաշտ

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին հարցերը պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները, այլ ոչ թե տնտեսությունը: «Հիմա պետք է մարդկանց վերադարձնել այդ իրավունքներն ու ազատությունները: Մնացածը մարդիկ կանեն. մարդիկ կշենացնեն իրենց երկիրը, կզարգացնեն տնտեսությունը, հաջողություններ կնվաճեն»,- ասել է Արսենյանը: Իսկ հետո անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կառավարությունում օլիգարխներ չպետք է լինեն: «Իմ իմացած բոլոր վարչապետները հայտարարել են այդ նույն բանը, բայց չեն արել: Փաշինյանը պետք է դա անի, այդ է տարբերությունը: Ինքն այնքան մեծ վստահության քվե ունի, որ դժվար կլինի այդ վստահության քվեն չիրացնել»,- հավելել է Արսենյանը:

 

Գուրգեն Արսենյանի այս բացահայտումը զարմանալի է նրանով, որ նախկին պատգամավորը նման բաներ չէր պահանջում կառավարության նախկին ղեկավարներից, երբ նրանք իշխանության ղեկի մոտ էին: Ու միայն հիմա, հետին ամսաթվով որոշել է բոլորից խելացին լինել:

 

Մյուս կողմից Արսենյանը շատ սահուն կերպով մոռացության է տալիս նաև այն փաստը, որ օրենքի պահանջին համաձայն Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել գործարարությամբ: Բայց ինքը տարիներ շարունակ դրանք համատեղել է և երբեք այդ փաստից վատ չի զգացել: Իսկ հիմա հանկարծ հիշեց, թե որքան վատ ու սխալ բան է, երբ օլիգարխն է նստած իշխանության վերևներում: Հիմա հանկարծ դարձել է օրինապաշտ և ազատամիտ: Տեսնես դա ինչի՞ց է:







Դիտումների քանակ 118354


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գուրգեն Արսենյանը անպտղատու է

Գուրգեն Արսենյանը անպտղատու է

Հոկտեմբերի 18, 2017


Խորհրդարանական ընտրությունների օրերին նախկին պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտնվե...

Արսենյանն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ում

Արսենյանն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ում

Փետրվարի 3, 2017


Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ անհասկանալի ու շատ հակասական բաներ են կատարվում:...

Նոր տրիո՝ Գռզո & company

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, ա...

Արդյո՞ք պետք է նախագահին Գուրգեն Արսենյանը

Արդյո՞ք պետք է նախագահին Գուրգեն Արսենյանը

Հունիսի 26, 2016


Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մի զգալի մասը կանգնած է 9 ամիս հետո բորտին մնալու հեռանկարի առաջ: Հերիք չէ, որ նոր Սահմանա...

Դիվերսիան և դիվերսանտները ԱԺ-ում

Դիվերսիան և դիվերսանտները ԱԺ-ում

Հունիսի 14, 2016


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր հարկային նոր օրենսգիրքը: Առաջին անգամը չէր: Նախկինում ևս օրենսգիրքը տարատեսակ փոփոխությ...

Ինչպիսի՜ սպասելի շրջադարձ

Ինչպիսի՜ սպասելի շրջադարձ

Հունիսի 1, 2016


ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն կալանքից ազատեցին: Ընդամենը ամիսուկես առաջ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի էր ո...

Գուրգեն Գուրգենի Արսենյան. Սահմանի փոխարեն գիշերային ակումբ

Գուրգեն Գուրգենի Արսենյան. Սահմանի փոխարեն գիշերային ակումբ

Մայիսի 15, 2016


Հայաստանի ինտելեկտուալ գործիչների շարքերը նոսրացան: Հանրաճանաչ ինտելեկտուալ պատգամավոր Գուրգեն Արսենյանի նույն անունը և ազգանու...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Արսենյանին ազգային հերոսի կոչում կտա՞ն

Արսենյանին ազգային հերոսի կոչում կտա՞ն

Մարտի 31, 2016


Այսօր լրատվական դաշտը ողողվել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի անունով: Բոլորն անխտիր դրա մասին էին գրում: Ի՞նչ ...

Ճահիճը ծով չի դառնա

Ճահիճը ծով չի դառնա

Մարտի 4, 2016


Վերջին օրերին մեծ թափ հավաքած կադրային փոփոխությունները, որոնք փաստացի ուժերի վերադասավորման նախանշաններն են մեծ ճակատամարտից ա...

Արսենյանին նախագահականում խելքի են բերել

Արսենյանին նախագահականում խելքի են բերել

Սեպտեմբերի 9, 2015


Նախագահական նստավայրի ուշացած հյուրը ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ու յուր ընկերներն էին: Արսենյանը Հայաստանում չ...

Արսենյանի առևտուրը պտուղներ է տալիս

Արսենյանի առևտուրը պտուղներ է տալիս

Մարտի 12, 2015


Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը թաց տեղ քնել չի սիրում: Ու ե...

ԲՀԿ-ի գելերի դավաճանությունը

ԲՀԿ-ի գելերի դավաճանությունը

Փետրվարի 5, 2015
7

Երդվյալ ԲՀԿ-ական, գործարար Գուրգեն Արսենյանը, որն այժմ փառք է տալիս Աստծուն Գագիկ Ծառուկյանի ստվերի տակ տեղ գտնելու և այնտեղ հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ