Ազգային խայտառակություն

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018
Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Օսկան Քոչարյան

 

Ազգային թելադրություն գրելու անհրաժեդշտությունը Փաշինյան Նիլոլի շահերից է բխում

 

Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ: Առաջինը վերաբերում էր հրաժարական տվող պատգամավորներին: Երկրորդը շատ ավելի տարողունակ է: Հիմա էլ նախկին նախագահը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խորհրդարանի ու կառավարության հարաբերություններում ստեղծվել է արտառոց իրավիճակ. խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Իսկ սա իր հերթին ենթադրում է, որ ՀՀԿ-ն ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

 

Այնուհետև Տեր-Պետրոսյանն արձանագրում է, որ Փաշինյանը փաստացի դրան հակադրելու ոչինչ չունի, որովհետև եթե մինչ այժմ իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ապա հիմա այդ ռեսուրսը սպառված է: «Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում»,- գրում է ՀԱԿ-ի ղեկավարը ու կարծիք հայտնում, թե երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է և դրա հետ մեկտեղ կասկածում, թե ընդհանրապես հնարավոր կլինի այդ ընթացքում բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ գրում է մի բան, ինչը բոլորն էլ հրաշալի հասկանում են և իրենից առաջ արդեն ահազանգել են հնարավոր վտանգների ու հետևանքների մասին: Այդ դեպքում ի՞նչն է նրան ստիպում երկրորդ անգամ խոսել առկա խոչընդոտների մասին: Ո՞րն է նրա շահագրգռվածության նախասկիզբը, հատկապես որ նա որևէ հստակ հանգուցալուծման տարբերակ չի առաջադրում, այլ ընդամենը հույս է հայտնում, թե կողմերը լեզու կգտնեն` հրաշալի իմանալով, որ նման լեզու առնվազն այս օրերին լինել չի կարող:

 

Մնում է ենթադրել, որ կամ Տեր-Պետրոսյանին չափազանց դուր է գալիս Նիկոլ Փաշինյանին ծուղակում տեսնելու պատկերը, և նա առիթները բաց չի թողնում չարախնդալու համար, կամ Նիկոլին սադրում է` գնալ այնպիսի քայլերի, որոնք կապակայունացնեն երկիրը, բայց նրան կհասցնեն իր նպատակին: Իսկ ի՞նչ տարբերակ ունի Նիկոլն ինքը: Նման փակուղային իրավիճակներում Նիկոլի համար նախընտրելին մնալու է կամ վարչապետության դիրքերից ՀՀԿ-ականներին ահաբեկելու և շանտաժի ենթարկելու տարբերակը, կամ այդ մարդկանց վարկաբեկելու ճանապարհը: Իսկ դա անելու բազում ձևեր կան` բարդից մինչև պարզունակ: Սրանցից մեկն առաջին հայացքից մի փոքր անհավանական, սակայն ամենաաշխատող միջոցն է: Վերջին հաշվով Նիկոլը կարող է հավաքել բոլոր պատգամավորներին, լցնել մի ընդարձակ սենյակում, կանչել որևէ ուսուցչի և հավաքվածներին ստիպել սովորական թելադրություն գրել: Իսկ հետո այդ գրավորները` կարմիր գրիչով արված ուղղումներով հանդերձ, ցույց տալ մարդկանց ու ասել. «Տեսեք, թե ինչպիսի անգրագետներ են մեզ իրավիճակ պարտադրում և խաղում երկրի բախտի հետ»: Այս դեպքում արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի գրագիտորեն շարադրված առաջարկները կմղվեն երկրորդ պլան, իսկ միջազգային հանրությունն էլ իր հերթին ձեռնպահ կմնա պաշտպան կանգնել տգիտությանը:

 

Տեսնենք, թե երբ կգրվի կամ կգրվի արդյոք ազգային թելադրությունը:







Դիտումների քանակ 73175


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018


Պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքու...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ